ՓՈԽԱՆՈՐԴԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ի ՎԻՃԱԿԻՆ ԳԱՆՁԱԿՈՒ

Տեսակ Գիրք
Վերնագիր ՓՈԽԱՆՈՐԴԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ի ՎԻՃԱԿԻՆ ԳԱՆՁԱԿՈՒ
Հեղինակ Գրիգորիս եպիսկոպոս Աղուանեանց
Շարք ՀՃՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հատոր 20
Համառոտ տեղեկություն Աշխատությունը ներկայացնում է հայ եկեղեցական գործիչ, Գանձակի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Աղվանյանցի՝ Հյուսիսային Արցախին առնչվող անգնահատելի կարևորություն ունեցող ճամփորդական տեղեկագիրը, որը գրի է առել 1890-1891 թթ.՝ Գանձակի փոխանորդության ժամանակ շրջագայության ընթացքում հավաքած փաստերի հիման վրա՝ Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության լույսընծայումից դեռևս 5 տարի առաջ:
Բացկացած է երկու մասից: Առաջինը վերաբերում է Գանձակ քաղաքին, իսկ երկրորդը՝ գյուղերին: Պարունակում է պատմական, ազգագրական, վիճակագրական (օգտվել է 1886 թ. մարդահամարի տվյալներից), կրթական, տնտեսական կացությանը և այլ հարցերին առնչվող հարուստ նյութ:
Նվիրվում է Գրիգորիս եպիսկոպոս Աղվանյանցի ծննդյան 196-ամյակին և մահվան 130-րդ տարելիցին: