ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔ (ՄԱՍ 1)
| Տեսակ | Գիրք |
| Վերնագիր | ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔ (ՄԱՍ 1) |
| Հեղինակ | Սամվել Կարապետյան |
| Շարք | ՀՃՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| Հատոր | 22 |
| Համառոտ տեղեկություն | Աշխատությունը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջանների կամ պատմական Բուն Աղվանք երկրամասի հայաբնակ գյուղերի պատմությունը և պատմական հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել զանազան հնավայրերում պահպանված հայերեն արձանագրություններին: Հասցեագրվում է հայ ժողովրդի, մասնավորապես Բուն Աղվանքի հայկական բնակավայրերի պատմությամբ և նյութական մշակույթով հետաքրքրվողներին: Նվիրվում է Բուն Աղվանքի և Արցախ աշխարհի պատմական հուշարձանների անխոնջ հետազոտող եպիսկոպոս Մակար Բարխուտարյանցի ծննդյան 200-ամյակին: Նախահրատարակչական աշխատանքները կատարվել են բունաղվանքցի հայորդիների օժանդակությամբ: Տպագրական աշխատանքները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: |
