ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ (ՀՃՈՒ) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ

Տեսակ Միջոցառում
Վերնագիր ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ (ՀՃՈՒ) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Համառոտ տեղեկություն 2025 թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի նոր գրասենյակի, հիմնադիր Արմեն Հախնազարյանի անվան դահլիճի և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անվան գրադարանի բացումը:
Միջոցառման ընթացքում ՀՃՈՒ-ԱՄՆ-ի վարչության կողմից շնորհակալագրի արժանացան պարոն Ռուբեն Գալիչյանը, ՀՃՈՒ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ պարոն Արտաշես Կակոյանը, իրավաբան Սևակ Ալեքսանյանը, ՀՃՈՒ հիմնադրամի վարչության անդամներ Էմմա Աբրահամյանը, Արմեն Գևորգյանը, Րաֆֆի Քորթոշյանը և Աշոտ Հակոբյանը:
Գրասենյակը ձեռք է բերվել ՀՃՈՒ-ԱՄՆ-ի վարչության (նախագահ՝ պարոն Ժորա Մանուչարյան), «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի, Արթուր և Լիլի Սերեդյանների և բազմաթիվ այլ նվիրատուների շնորհիվ: