ԽՈՋԻՎԱՆՔ

Տեսակ Շնորհանդես
Վերնագիր ԽՈՋԻՎԱՆՔ
Համառոտ տեղեկություն Անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Խոջիվանք» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2025 թ. սեպտեմբերի 27-ին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ում «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի Hovhannes Toumanian Museum/Հովհ. Թումանյանի Թանգարան և ՀՃՈՒ հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:
Աշխատությունը նվիրված է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող և այսօր արդեն ամբողջությամբ ոչնչացված Խոջիվանքի պատմությանը:
Բանախոսներ՝ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, գրքի գիտական խմբագիր Էմմա Աբրահամյան, համատնօրեն Րաֆֆի Քորթոշյան և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյան