ՎԱՐՁՔ N 13

Տեսակ Պարբերական
Վերնագիր ՎԱՐՁՔ N 13
Համար 13, 2020
Համառոտ տեղեկություն «Վարձք» հանդեսի հերթական` 13-րդ համարը նվիրված է հայ անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի կյանքին ու գործունեությանը:
Համարում տեղ են գտել Սերգեյ Մկրտչյանի «Մեր Սամվելը», Հասմիկ Հովհաննիսյանի «Սամվել Կարապետյան. կյանքն ու գործունեությունը», Րաֆֆի Քորթոշյանի «Հուշարձանագետ Սամվել Կարապետյան», Արթուր Թամրազյանի «Հայաստանի բնությունից, սար ու ձորից բացի՝ ինձ ուրիշ ոչ մի բնություն չի հետաքրքրում», Գագիկ Գինոսյանի «Նրա կրոնը, հավատքն ու պաշտամունքը հայն էր, նրա գաղափարական ու գիտական կռիվն էլ՝ հանուն հայրենյաց» հոդվածները, ինչպես նաև «Մատենագրություն», «Հուշեր», «Մրցանակներ և շքանշաներ»: