«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ-ԽԱՉՔԱՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ»
Տեսակ | Ցուցահանդես |
Վերնագիր | «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ-ԽԱՉՔԱՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ» |
Բացում | ՀՀ Կառավարության 3-րդ շենքի դիմացի՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի պուրակ, 2015 թ. ապրիլի 20 |
Խորագիր | Մշակութային եղեռն |
Համառոտ տեղեկություն | Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում հանրությանն են ներկայացվել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա: «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալներ և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: |