ՀՃՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պատմական իրադարձությունների բերումով շուրջ 400.000 քառակուսի կիլոմետր մակերես զբաղեցնող Պատմական Հայաստանի (Մեծ և Փոքր Հայքեր) մեծագույն հատվածը ներկայումս ներառված չէ Հայաստանի Հանրապետության (շուրջ 30.000) սահմանների մեջ, որի հետևանքով էլ հայկական հուշարձանների զգալի մասը զրկված է տանտիրոջ հոգածությունից և հատկապես Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին բռնակցված տարածքներում ենթարկվում է միտումնավոր ոչնչացման:
Հայոց Հայրենիքում նյութական մշակույթի նախնյաց հիշատակները գոնե թղթի վրա փրկելու մղումով 1970 թ. ճարտարապետ Արմեն Հախնազարյանը ձեռնամուխ է լինում Արևմտյան Հայաստանի (այժմ՝ Արևելյան Թուրքիա) հուշարձանների ուսումնասիրման և վկայագրման գործին: 1982 թ. Գերմանիայի Աախեն քաղաքում հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հասարակական կազմակերպությունը:
1996 թ. Լոս Անջելես քաղաքում ստեղծվում է կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը Շահեն Հարությունյանի նախագահությամբ (2010 թ.-ից նախագահ՝ Ժորա Մանուչարյան), իսկ Հայաստանյան գրասենյակը` որպես հ/կ, գրանցվում է 1998 թ. 1989 թվականից կազմակերպությանն անդամակցած Ս. Կարապետյանի ջանքերով, վերագրանցվում է 2000 թ.
2010 թ. կազմակերպությունը Երևանում վերափոխվում է հիմնադրամի (նախագահի ժ/պ՝ Սամվել Կարապետյան):
Մինչև 2020 թ. ՀՃՈւ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենն էր Սամվել Կարապետյանը:
Ներկայումս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ժորա Մանուչարյանը, իսկ հայաստանյան գրասենյակի կառավարումն իրականացվում է Տնօրենների խորհրդի կողմից:
Տնօրենների խորհուրդ՝ գործադիր տնօրեն` Էմմա Աբրահամյան (Սամվել Կարապետյանի այրին), վարչական հարցերի և հրատարակությունների գծով փոխտնօրեն` Րաֆֆի Քորթոշյան, ճարտարապետական գործունեության գծով փոխտնօրեն` Աշոտ Հակոբյան, համակարգչային և տեխնիկական հարցերի գծով փոխտնօրեն` Արմեն Գևորգյան:
ՀՃՈՒՀ երախտավորները
Արմեն Հախնազարյան (1941-2009)
Ճարտարապետության դոկտոր
հիմնադրամի հիմնադիր նախագահ (1978-2009)
Արմեն Հախնազարյան, ով Հայրենիքի ճանաչողությամբ հորդացած անհուն սիրո մղումով և ազգի պարտքերն ըստ կարելվույն մարելու պատասխանատվությամբ նախակարապետն ու հիմնասյունը դարձավ մի առաքելության, որով հազարամյակներ կանգուն է պահվել ազգային ինքնության տաճարը:
Հայոց Հայրենիքում նյութական մշակույթի նախնյաց հիշատակները գոնե թղթի վրա փրկելու և հնարավոր հովանավորչություն գտնելու մտայնությամբ Արմեն Հախնազարյանը 1982 թ. Գերմանիայի Աախեն քաղաքում գրանցում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպությունը, որն, ըստ էության, արդեն գրեթե մեկ տասնամյակի անպաշտոն գործունեություն ուներ:
Սամվել Կարապետյան (1961-2020)
հուշարձանագետ
հիմնադրամի նախագահ (1998-2020)
Սամվել Կարապետյան, ով նախնյաց արարած մշակութային բազմաբնույթ արժեքներն ուսումնասիրելու և սերունդներին ավանդելու վեհ առաքելության գիտակցումով՝ փշրելով իր առջև ծառացած արգելքներն ու դժվարությունները՝ իր ուրույն տեղն ունեցավ մեր անցյալի պատմության, հայրենի հիշատակների և քարե տարեգրության նվիրյալ-հետազոտողների աստղաբույլում: Նրա ամբարած հսկայածավալ ժառանգությունը մեր պատմության, մշակույթի անուրանալի հիշատակարաններից է և փաստացի առհավատչյան:
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2022 թ. իրականացվել է երկու ճամփորդություն դեպի Մեծ Հայք:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս են տեսել
ա. «Վարձք» հանդեսի N 17-ը և N 18-ը, որոնք ընդգրկում են հայագիտական տարաբնույթ հոդվածներ: Նախահրատարակչական աշխատանքների հովանավոր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՀՃՈՒ-ԱՄՆ մասնաճյուղ, տպագրությունը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նյութական աջակցությամբ:
բ. «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ Ե հատորը՝ նվիրված Էրզրումի նահանգի Խնուս գավառին՝ Րաֆֆի Քորթոշյանի հեղինակությամբ (նախահրատարակչական աշխատանքների հովանավոր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, «Դեպի Հայք» հիմնադրամ, ՀՃՈՒ-ԱՄՆ մասնաճյուղ, տպագրության մեկենաս՝ արմատներով սասունցի, շվեյցարահայ պատմաբան, քաղաքագետ Հովան Սիմոնյան):
գ.Սամվել Կարապետյանի «Խոսրովի արգելոց» ուղեցույց-գրքույկը (տպագրության հովանավոր՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ):
դ. Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը (տպագրության հովանավորներ՝ Բեկոր և Մարի Լու Փափազյաններ):
ե.«Արցախ» քարտեզագրքի ռուսերեն և անգլերեն տարբերակները (տպագրության հովանավոր՝ ԿԳՄՍ նախարարություն):
զ.«Հայկական աղբյուրներ» եռալեզու պատկերագիրքը (տպագրության հովանավոր՝ ԿԳՄՍ նախարարություն):
է. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Թվային հուշարձան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Րաֆֆի Քորթոշյանի «Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» պարսկերենով (թարգմանիչ՝ Շահեն Հովսեփյան, տպագրությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարություն):
ը.Նույն դրամաշնորհի շրջանակներում հրատարակվեց նաև Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» պատկերագիրքը (անգլերեն), որից 420 օրինակ առաքվեց աշխարհի տարբեր գրադարաններ, իսկ 500 օրինակ ի պահ տրվեց Ազգային գրադարանին: Ի դեպ, գրքի խմբագիրն է US Davis համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորը:
թ. 2023 թ. օրացույցը՝ «Անի» եռաչափ վերակազմություններով:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնադրամի կարևորագույն գործառույթներից է նաև ամբողջ հայ պարբերական մամուլից և տպագիր այլ նյութերից, ինչպես նաև անտիպ վավերագրերից (մասնավորապես՝ Ազգային դիվանի, Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարանի ֆոնդերի) բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին վերաբերող տվյալների դուրսբերումը:
Մի խումբ աշխատակիցների միջոցով կատարվում են նաև օտարալեզու տպագիր միավորներից համապատասխան տվյալների դուրսբերման ուղղությամբ տարվող նմանատիպ աշխատանքներ, որիշնորհիվ օրավուր հարստանում է արդեն իսկիր տեսակով և տեղեկությունների հարստությամբ եզակի մի շտեմարան, որըթույլ է տալիս ցանկացած պահի ստանալ որոշակի տեղեկություններինչպես Հայրենիքի որևէ բնակավայրի կամ հուշարձանի, այնպես էլ հայկական որևէ գաղթավայրի վերաբերյալ:
Տարվա ընթացքում շարունակվել են նաև մեր ճամփորդությունների ժամանակ կատարված հատակագծերի, չափագրությունների՝ Archicad-20 ծրագրով կատարվող մաքրագծման աշխատանքները: Նախիջևանի, Արցախի և Հյուսիսային Արցախի բնակավայրերի և պատմաճարտարապետական հուշարձանների աշխարհագրական կոորդինատների ցանկերի պատրաստում:
Տարվա ընթացքում շարունակվել են «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ «Պարսպատունիք» («Ղարադաղ») մշակման աշխատանքները, ինչպես նաև ավարտվել է Սամվել Կարապետյանի «Համբարձում Երամյան», «Արցախ քարտեզագիրք» (անգլերեն, ռուսերեն) և «Հայկական աղբյուրները» (եռալեզու) գրքերի լրացման և խմբագրման աշխատանքների հիմնական մասը:
Ընթացել են և ավարտվել նաև «Վարձք» հանդեսի հերթական` 17-րդ և 18-րդ համարներում ընդգրկվելիք հոդվածների մշակման, խմբագրման և հրատարակության նախապատրաստական աշխատանքները:
artsakhmonuments.org կայքի համար կատարվել են Սամվել Կարապետյանի «Մռավականք» գրքից պատմաճարտարապետական հուշարձաններին վերաբերող նյութերի անգլերեն թարգմանության աշխատանքները:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Շարունակվել են հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ համացանցով (https://www.raa-am.org) ներկայացնելու համար: Վարդան Քոչարյանի օգնությամբ աշխատությունների էլեկտրոնային տարբերակներում (pdf ձևաչափով) գործեց որոնողական համակարգը, որը հնարավորություն տվեց փնտրվող անձնանունը, տեղանունը կամ անհրաժեշտ բառը գտնել միաժամանակ բոլոր հրատարակություններում:
Ընթացքի մեջ են նաև մեր բազմաթիվ ճամփորդությունների ժամանակ տեսագրված և հիմնականում իրենց տեսակով բացառիկ տեսանյութերի պահպանության և ներքին օգտագործման տեսանյութերի շտեմարանի ստեղծման աշխատանքները:
Ավարտվել է artsakhmonuments.org կայքի ստեղծումը, ինչպես նաև ընթացել են լրացման աշխատանքները Բելգիայի Ֆլամանդական կառավարության հատկացրած դրամաշնորհի շրջանակներում:
armenianmonumentsimages.com կայքի համար շարունակվել են լուսանկարների բացատրությունների վերանայման ու ճշտման, ինչպես նաև բացթողումների լրացման աշխատանքներ:
ԵՌԱՉԱՓ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2022 թ. ընթացքում «Անի. եռաչափ վերակազմություն» գրքի հրատարակության համար կատարվել են կադրերի մշակում (Հովվի եկեղեցի, Պարոնի պալատ, հյուրանոց, Սբ. Առաքելոց վանք, «Յուրահատուկ» եկեղեցի, Սբ. Փրկիչ եկեղեցի, կամուրջ, միջնաբերդի գմբեթավոր եկեղեցի, Բազմախորան եկեղեցի, Աղջկաբերդի եկեղեցի, Քառախորան եկեղեցի, Կուսանաց վանք, Ժայռափոր եկեղեցի և Գագկաշեն):
Տարեսկզբին «Խնուս» գրքի համար կատարվել են Մժնկերտի Սբ. Կարապետ վանքի և Դերիկի եկեղեցու եռաչափ մոդելավորման աշխատանքները:
Անի 3D-2023 թ. օրացույցի պատրաստում:
Անիի մի շարք հուշարձանների մանրակերտների պատրաստման համար կատարվել է մոդելների փոխակերպում:
Պատրաստվել է artsakhmonuments.org կայքի լոգոյի եռաչափ մոդելը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ “Armenien. KulturNatur Menschen: Reisebildband” գրքի համար տրամադրվել են եռաչափ մոդելների կադրեր:
Պատրաստվել են նաև «Խոսրովի արգելոց» ուղեցույց-գրքույկի և «Խնուս» գրքի շնորհանդեսների հոլովակներ:
«Դիտարան Դիլիջան» գմբեթային ցուցադրության համար պատրաստվել է Տիգրան Հոնենց եկեղեցու գմբեթի ներքինտեսքի եռաչափ պատկերը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2022 թ. թվայնացվել է 138,000 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 797,000 միավորի (2021 թ. ավարտել էինք 659,000 միավորով):
ՏԵԽՆԻԿԱ
Տարվա ընթացքում «Թուֆենկյան» հիմնադրամի նյութական աջակցության շնորհիվ հիմնադրամը ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Տարվա ընթացքում շարունակվեցին Բելգիայի Ֆլամանդական կառավարության կողմից հատկացված դրամաշնորհի՝ «Արցախի հուշարձանները» (artsakhmonuments.org) կայքէջի ստեղծման և լրացման աշխատանքները:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի` 2021 թ. հատկացրած դրամաշնորհի շրջանակում շարունակվեց աջակցությունը: Ի դեպ, 2022 թ. ավարտվեց «Վարձք» հանդեսի՝ 3 տարով 6 համարի հրատարակությանն ուղղված դրամաշնորհային աջակցությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցության են արժանացել Րաֆֆի Քորթոշյանի «Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» գրքույկը (պարսկերեն) և «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» պատկերագիրքը (անգլերեն):
ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ
2022 թ. ապրիլի 21-ին «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի Ե հատորի` Րաֆֆի Քորթոշյանի «Խնուս» գրքի շնորհանդեսը:
Մայիսի 28-ին Ուրծ քաղաքատեղիի Տափի բերդ-եկեղեցում անցկացվող «Համայնքի ներուժը» փառատոնի շրջանակում կայացավ նաև Սամվել Կարապետյանի նախագծով ստեղծված «Խոսրովի արգելոց» ուղեցույց-գրքույկի շնորհանդեսը:
Նոյեմբերի 21-ին Երևանի «Թումո» կենտրոնումտեղի ունեցավ Սամվել Կարապետյանի՝ շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների արգասիք` «Արցախի մանրատեղանունները» աշխատության շնորհանդեսը:
Դեկտեմբերի 15-ին «Թումո» կենտրոնում կայացավ «Արցախի պատմական հուշարձանների որոնման համակարգ artsakhmonuments.org կայքէջի շնորհանդեսը: Ծրագիրն իրագործվել է Ֆլամանդական կառավարության, «Ֆորդ» և «Թուֆենկյան» հիմնադրամների, ՀՀ ԱԳ և ԿԳՄՍ նախարարությունների աջակցության և հովանավորության շնորհիվ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2022 թ. փետրվարի 20-ից առ մարտի 20-ը՝ Երևանի «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կային նաև մեր հիմնադրամի տրամադրած լուսանկարներից:
Մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացած «Մշակույթը հակամարտության մեջ. Հարավային Կովկասն այսօր» (“Culture in conflict: The South Caucasus today”) միջազգային գիտաժողովի շրջանակներում Վիեննայի Մխիթարյան միաբանության թանգարանում և Զալցբուրգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի սրահում ցուցադրվել են Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները ներկայացնող լուսանկարներ` կիցտեղեկություններով՝ տրամադրված մեր հիմնադրամիկողմից: Ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպիչներից էր նույն համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության ամբիոնի վարիչ Ժասմին Դում-Թրագութը:
Նոյեմբերի 11-13-ին հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի՝ Լոս Անջելեսում կազմակերպած «Արցախի մարդկային և մշակութային հեռանկարներ» միջազգային գիտաժողովում ներկայացվել է մեր հիմնադրամի պատրաստած ցուցահանդեսը:
2022 թ. դեկտեմբերի 6-ից առ 2023 թ. փետրվարի 25-ը Երևանի Արշավիր Շավարշյանի անվան դպրոցում ներկայացվելու է «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը, որտեղ առկա են նաև մեր հիմնադրամի պաստառներից` նվիրված կամուրջներին:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ, ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2022 թ. մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացած «Մշակույթը հակամարտության մեջ. Հարավային Կովկասն այսօր» (“Culture in conflict: The South Caucasus today”) միջազգային և Զալցբուրգ քաղաքներում կազմակերպված գիտաժողովներին Րաֆֆի Քորթոշյանը ներկայացրել է «Արցախի հայկական հուշարձանները» (The Armenian monuments of Artsakh) խորագրով զեկույց: Միաժամանակ տեղի է ունեցել նաև “Armenian Cultural Religious Heritage of Artsakh” գրքույկի շնորհանդեսը (հեղինակներ` Ժասմին Դում-Թրագութ, Քրիստինա Մարանցի և Սերգիո Լա Փորթա): Ի դեպ, սրբագրման և հրատարակության պատրաստման աշխատանքներն իրականացրել էր մեր հիմնադրամը Մայր Աթոռ Էջմիածնի հետ համագործակցության շրջանակներում:
Հունիսի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած «Մշակ»-ը պատմության զուգահեռականներում» միջազգային գիտաժողովին Էմմա Աբրահամյանը ներկայացրել է «Վիմագրագիտական պրպտումներ «Մշակ»-ի էջերում» խորագրով զեկույց:
Հունիսի 23-ին հիմնադրամը մասնակցել է Armenian Bar Association-ի՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գարեգին Ա ուսումնական կենտրոնում կազմակերպած Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանը (“Armenian Cultural and Religious in Artsakh”) նվիրված քննարկմանը:
Հունիսի 25-30-ը Րաֆֆի Քորթոշյանը, որպես“The Armenian Society of Fellows” կազմակերպության հիմնադիր-անդամ, մասնակցել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում գումարված հիմնադիր ժողովին:
Օգոստոսի 12-ին Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Հաղպատի վանքում կազմակերպված «Վերածնունդ. Արևմտյան Հայաստանում և Արցախում վտանգված խաչքարերը» գիտաժողովին Րաֆֆի Քորթոշյանը ներկայացրել է «Խաչքարի հանդեպ ատելության դրսևորումները. Թուրքիա և Ադրբեջան» թեմայով զեկույց:
Սեպտեմբերի 6-ին «Արևահովիտ. Հայոց արժեհամարգային միասնականության հարթակ» ՀԿ-ում Րաֆֆի Քորթոշյանը կարդացել է Խնուս գավառին նվիրված դասախոսություն, ցուցադրվել է «Խնուս» ֆիլմը:
Հոկտեմբերի 8-11-ը Ստեփանակերտում կայացած «Արցախի հոգևորու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովին իր մասնակցությունն է ունեցել նաև մեր հիմնադրամը` հեռավար ձևով (Րաֆֆի Քորթոշյանը ներկայացրել է «Խաչեն-Դորբատլիի դամբարանի ճարտարապետի անվան միտումնավոր աղավաղումը` սկսած 1960-ական թթ.-ից», իսկ Աշոտ Հակոբյանը` «Գետամիջո վանքի ոչնչացումը Խորհրդային Ադրբեջանի կողմից» խորագրով զեկույցները):
Հոկտեմբերի 28-30-ն Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կազմակերպած «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» գիտաժողովին Րաֆֆի Քորթոշյանը ներկայացրել է «Խաչքարի հանդեպ ատելության դրսևորումները և Թուրքիայի Հանրապետությունը» թեմայով հեռավար զեկույց:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, որոնք հիմնականում վերաբերում էին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո անցած արցախյան հուշարձանների ներկա վիճակին, ինչպես նաև տարվա ընթացքում հրատարակված նյութերին, կայքէջին և հիմնադրամի գործունեությանը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
2022 թ. մարտի 13-ին հիմնադրամը մասնակցել է ՀՀ հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությանը:
Մեր հիմնադրամը մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կազմակերպած ժողով-քննարկմանը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգությունը հայ և օտար հանրությանը ներկայացնելուն:
ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ 2022 թ. հունիսի 15-ին կրթօջախին գրադարանին նվիրվել են մեր բոլոր հրատարակությունները: Միաժամանակ ուսանողներին և դասախոսներին ներկայացվել է ՀՃՈւ հիմնադրամի գործունեությունը:
Գրքեր են նվիրվել նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետին և “United States of Armenia” կազմակերպության գրադարանին:
Գրքեր են նվիրվել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանին, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների գրադարաններին, Վիեննայի Համաշխարհային թանգարանի տնօրենին, Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնին:
Գրքեր են նվիրվել նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին: Գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար գրադարանի տնօրինությունը 2022 թ. հիմնադրամին է հանձնել «Գրադարանի բարեկամ» շնորհակալագիրը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սամվել Կարապետյանի “Azerbaijan and the Detruction of Armenian Civilaztion” վերանվանված գրքի վերահրատակման համար խմբագրվել է անգլերեն տեքստը (խմբագիրներ` Ռեյչըլ Կոշկարյան, Քրիստինա Մարանցի և Րաֆֆի Քորթոշյան):
«Անիվ» հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում ավարտվել է «Հայաստանի պատմություն» գրքաշարի Դ՝ «Մռավականք» հատորի ռուսերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Սամվել Մելիքսեթյան), որը հրատարակվելու է 2023 թ.:
Համագործակցություն է սկսվելArloopa կազմակերպության հետ՝ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ՀՃՈՒ եռաչափ վերակազմությունների (3D մոդելներ) օգտագործման և հանրայնացման նպատակով: Առաջին փորձն արվել է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի հերթական Ե` «Խնուս» հատորում՝ Մժնկերտի Սբ. Կարապետ վանքը և Դերիկի միջնադարյան եկեղեցին վերակազմություններով վիրտուալ իրականության մեջ ներկայացմամբ (հուշարձանների պատմության և ճարտարապետության մասին համառոտ հայերեն և անգլերեն տեղեկույթներով. ընթերցողներ` Քրիստինե Գրիգորյան-Ֆրանկյան և Արազ Պողոսյան):
«Պատկերք» իմերսիոնֆիլմի համար տրամադրվել է Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու գմբեթի ներքինտեսքի պատկերը:
Րաֆֆի Քորթոշյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով նշանակվել է Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդամ:
Ֆրանսահայ ուսումնասիրող Միհրան Ղազարյանը հիմնադրամին է փոխանցել Վանա լճի շրջակայքին վերաբերող իր 5500 միավոր լուսանկարների հավաքածուն` նկարված 1980-1981 թթ., ինչպես նաև 2022 թ. ճամփորդության լուսանկարները: ՀՃՈւ հիմնադրամն էլ նրան է տրամադրել Արամ Վրույրի՝ Կարսի մարզի Ի դարի սկզբի լուսանկարները:
Ֆրանսահայ ճարտարագետ Հարություն Խաչատուրյանը հիմնադրամին է փոխանցել Արևմտյան Հայաստանի սահիկների (սլայդ) հավաքածուն` թվայնացնելու և մեկ օրինակ իրեն հատկացնելու ցանկությամբ:
Caucasus Heritage Watch կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում տրամադրվել է Նախիջևանի հուշարձանների աշխարհագրական կոորդինատների սրբագրված և ճշգրտված ցանկը, որիմեջԿորնելլ համասարանի հնագիտության և Մերձավոր Արևելքի բաժնի պետԼորի Խաչատրյանն իր գործակիցների հետ արխիվային-արբանյակային լուսանկարներով (1970-ական թթ.) կատարել է որոշ ճշտումներ: Համացանցում է տեղադրվել “A. Satellite investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhvjivan, Azerbaijan” էլեկտրոնային աշխատությունը (հեղինակներ Lori Khachadourian, Adam T. Smith, HusikGhulyan& Ian Lindsay):
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՐՇԱՎՆԵՐ
Տիգրան Շահբազյան Վարագը «Լեռնային կղզի» գիրքընվիրել է Սամվել Կարապետյանի և Ստեփան Նալբանդյանի հիշատակին:
Թեհրանում լույստեսնող «Պայման» պարսկալեզու գրական-մշակութային հանդեսում Շահեն Հովսեփյանի հեղինակությամբ հրատարակվել է Սամվել Կարապետյանի գործունեությունը լուսաբանող հոդված:
Մագաղաթ.am/Magaghat.am կայքում տեղադրվել է Հակոբ Սրապյանի «Ամենաազնիվ արժեքի` հայրենիքի նվիրյալը» խորագրով հոդվածը:
Հոկտեմբերի 29-ին Ալավերդու պատմության և աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանի գլխավորությամբ կազմակերպվել է Սամվել Կարապետյանի հիշատակին նվիրված հետիոտն արշավ` Լոռու մարզի Աքորի-Բգավորի եկեղեցի-Սեդվու վանք-Հագվի-Հագվու ձոր-Սանահին կայարան երթուղիով:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2021 թ. իրակացվել է երկու ճամփորդություն դեպի Մեծ Հայք:
«Վերապրած խնուսցիները ՀՀ-ում» ծրագրով (հրատարակվելիք «Խնուս» հատորի համար) ուսումնասիրել և լուսանկարել ենք ՀՀ տարբեր մարզերում գտնվող խնուսցիների հիշատակին կանգնեցված գերեզմանական հուշարձանները:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս է տեսել երեք միավոր տպագիր նյութ.
ա. «Վարձք» հանդեսի դ 15-ը, որն ընդգրկում է հայագիտական տարաբնույթ հոդվածներ (նվիրված Արմեն Հախնազարյանի 80-ամյակին, Արևմտյան Հայաստանի, Արցախի, Նոր Ջուղայի պատմաճարտարապետական հուշարձաններին, Բաքվի քաղաքաշինության դիմագծի վրա հայ ճարտարապետների ազդեցությանը, ինչպես նաև Գանձակի թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Աղվանյանցի տեղագրական հուշերի շարունակությունը):
բ. Րաֆֆի Քորթոշյանի «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» գրքույկը՝ նվիրված Արմեն Հախնազարյանի ծննդյան 80-ամյակին:
գ. 2022 թ. օրացույցը՝ «Արցախի հրաշալիքները»:
Հանդեսների և գրքույկի նախահրատարակչական աշխատանքները կատարվել են ԿԳՄՍ նախարարության և ՀՃՈՒ-ԱՄՆ մասնաճյուղի հովանավորությամբ, իսկ հրատարակությունը` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նյութական աջակցությամբ:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնադրամի կարևորագույն գործառույթներից է նաև ամբողջ հայ պարբերական մամուլից և տպագիր այլ նյութերից, ինչպես նաև անտիպ վավերագրերից (մասնավորապես՝ Ազգային դիվանի, Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարանի ֆոնդերի) բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին վերաբերող տվյալների դուրսբերումը:
Մի խումբ աշխատակիցների միջոցով կատարվում են նաև օտարալեզու տպագիր միավորներից համապատասխան տվյալների դուրսբերման ուղղությամբ տարվող նմանատիպ աշխատանքներ, որի շնորհիվ օրավուր հարստանում է արդեն իսկ իր տեսակով և տեղեկությունների հարստությամբ եզակի մի շտեմարան, որը թույլ է տալիս ցանկացած պահի ստանալ որոշակի տեղեկություններ ինչպես Հայրենիքի որևէ բնակավայրի կամ հուշարձանի, այնպես էլ հայկական որևէ գաղթավայրի վերաբերյալ:
Տարվա ընթացքում շարունակվել են նաև 2019 թ. մեր ճամփորդությունների ընթացքում կատարված հատակագծերի, չափագրությունների՝ Archicad-20 ծրագրով կատարվող մաքրագծման աշխատանքները: Ավարտվել են նաև «Անի. եռաչափ վերակազմություն» գրքի համար Գագկաշեն եկեղեցու գծագրերի և 2019 թ. չափագրված Անիի մի շարք շինությունների մաքրագծման, ինչպես նաև 3D պատկերների կադրերի մշակման աշխատանքները:
Մաքրագծվել է նաև Արմեն Հախնազարյանի արխիվային ապակե նեգատիվի հիման վրա Անիի Աղջկաբերդի 16 նիստանի գմբեթի վերակազմությունը:
Տարվա ընթացքում շարունակվել են «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ «Պարսպատունիք» («Ղարադաղ») և «Խնուս» հատորների մշակման աշխատանքները: Հարկ է նշել, որ հաջորդ տարվա սկզբին Րաֆֆի Քորթոշյանի հեղինակությամբ կհրատարկվի նշյալ գրքաշարի Ե հատորը՝ «Խնուս» խորագրով:
Արդեն ամբողջացել է Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը, որը հույս ունենք լույս ընծայել հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
Նույն ժամանակահատվածում նախատեսում ենք հրատարակել նաև «Վարձք» հանդեսի հերթական` 16-րդ համարը:
Ավարտվել են «ՀՃՈՒ հրատարակություններ» գրքաշարից Սամվել Կարապետյանի «Թիֆլիսի քաղաքագլուխները» գրքի անգլերեն թարգմանության խմբագրման և էջադրման աշխատանքները: Ավարտին է մոտենում նաև «Ախալցխա» աշխատության անգլերեն թարգմանության խմբագրումը:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում շարունակվել է տվյալների մուտքագրումը՝ www.armenianarchitecture.am կայքը համալրելու նպատակով (հայերեն և անգլերեն):
Շարունակվել են հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ համացանցով (https://www.raa-am.org) ներկայացնելու համար:
Ընթացքի մեջ են նաև մեր բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում տեսագրված և հիմնականում իրենց տեսակով բացառիկ տեսանյութերի (դրանց մեծ մասն Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում պահպանված հայկական հուշարձանների վիճակի մասին է, ինչպես նաև Մեծ եղեռնը և հուշարձանների ոչնչացումը փաստող հարցազրույցներ տեղի բնակիչների հետ) պահպանության և ներքին օգտագործման տեսանյութերի շտեմարանի ստեղծման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհի շրջանակներում սահմանված ժամկետում (2021 թ. հունիս-նոյեմբեր) ավարտեցինք ՀՃՈւ հիմնադրամի կայքէջի արդիականացման աշխատանքները (հեղինակներ՝ Արմեն Գևորգյան և Հրակ Կուլումյան)՝ www.raa-am.org
Սկսվել են նաև «Արցախի հուշարձանները» կայքի ստեղծման աշխատանքները` Բելգիայի Ֆլամանդական կառավարության հատկացրած դրամաշնորհի շրջանակներում (ՀՀ ԱԳ և ԿԳՄՍ նախարարությունների աջակցության շնորհիվ):
armenianmonumentsimages.com կայքի համար իրականացվել են լուսանկարների բացատրությունների վերանայման ու ճշտման, ինչպես նաև բացթողումների լրացման աշխատանքներ:
ԵՌԱՉԱՓ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2021 թ. ընթացքում «Անի. եռաչափ վերակազմություն» գրքի համար կատարվել են Անիի կառույցների ծավալների լրամշակման և նյութերի նորացման, այդ թվում՝ Գագկաշենի ծավալի ամբողջացման, Անիի Մայր տաճարի և Տիգրան Հոնենց վանքի եկեղեցու մանրակերտերի, Մայր տաճարի և Գագկաշենի կտիտորային քանդակների պատրաստման, Մայր տաճարի և Աղջկաբերդի եկեղեցու գմբեթների վերակազմության ճշտման աշխատանքներ: Զուգահեռ սկսվել են գրքի հրատարակության նախապատրաստական աշխատանքները: Առ այսօր իրականացվել են Մայր տաճարի, Գագկաշեն, Սբ. Առաքելոց, Սբ. Փրկիչ, Յուրահատուկ, Հովվի, միջնաբերդի Գմբեթավոր, Քառախորան, Բազմախորան, Բախտաղեկ, Վիմափոր և Աղջկաբերդի եկեղեցիների, Տիգրան Հոնենց և Կուսանաց վանքերի, Պարոնի պալատի, հյուրանոցի և կամրջի վերակազմության աշխատանքները:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2021 թ. թվայնացվել է 140,000 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 659,000 միավորի (2020 թ. ավարտել էինք 645,000 միավորով):
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքէջի արդիականացում» ծրագրի համար հիմնադրամին հատկացվել է դրամաշնորհ: Աշխատանքներն իրականացվել են 6-ամսյա ժամկետում:
Բելգիայի Ֆլամանդական կառավարության կողմից հիմնադրամն արժանացել է դրամաշնորհի՝ «Արցախի հուշարձանները» կայքէջի ստեղծման համար (աջակիցներ` ՀՀ ԱԳ և ԿԳՄՍ նախարարություններ): Աշխատանքների իրականացման սահմանված ժամկետը 2 տարի է:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը մեր կազմակերպության աշխատանքներին օժանդակելու նպատակով ցուցաբերել է ֆինանսական աջակցություն, որը հատկացվելու է 4 մասնաբաժնով՝ 2021 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ. մարտը ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, նույն հիմնադրամի հատկացրած դրամաշնորհի շրջանակում այս տարի հրատարակել ենք «Վարձք» հանդես և գրքույկ (մանրամասն տե՛ս Հրատարակություններ բաժնում):
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ReArmenia համագործակցության և դրամահավաքի հարթակի նախագծերի շրջանակներում հիմնադրամը ստանձնել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտ գտնվող Մեծարանից Սբ. Հակոբավանքի՝ 2022-2024 թթ. ընթացքում կատարվելիք վերանորոգումը՝ հանդես գալով որպես աշխատանքների պատվիրատու (վերականգնող-ճարտարապետ՝ Սամվել Այվազյան, օգնական` Աշոտ Հակոբյան): Դրա շրջանակներում հանդիպում ենք ունեցել իտալացի ճարտարապետ և փորձագետ Գայանե Կազնատիի հետ, իսկ հոկտեմբերի 9-ին մասնակցել ReArmenia հարթակի կազմակերպած միջոցառմանը: Խնդրո առնչությամբ տեղի են ունեցել նաև մամլո ասուլիսներ: Ի դեպ, ծրագրի իրականացման համար դեկտեմբերի 6-ին ReArmenia-ի կողմից պաշտոնապես մեկնարկեց դրամահավաքը: 3 տարով և 3 փուլով նախատեսված վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ գումարը կազմում է շուրջ 275,000 դոլար կամ 132,365,000 դրամ: Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://hakobavank.am
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2021 թ. մարտի 27-ին ՀՀ Ճարտարապետների պալատում կազմակերպվել է ՀՃՈՒ հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մշտակենդան հիշատակին նվիրված հուշ-երեկո և բացվել ցուցահանդես: Նույն ցուցահանդեսը 2021 թ. հուլիսի 7-ից մինչև 14-ը ներկայացվել է նաև Ժամանակակից արվեստի թանգարանում:
Ապրիլի 26-ին Ստեփանակերտում ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նաև մեր հիմնադրամի տրամադրած նկարներից:
Մայիսի 1-ին Երևանի Շարլ Ազնավուրի հրապարակում մեր հիմնադրամի համագործակցությամբ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը մեկնարկել է «Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսը: Այն բաց է եղել նաև մայիսի 2-ին:
Հուլիսի 22-ին Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում, տեղի է ունեցել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը: Ի դեպ, գրքի պատրաստմանն օժանդակել է նաև մեր հիմնադրամը: Միջոցառումն ուղեկցվում էր Սամվել Կարապետյանին նվիրված պաստառների ցուցադրությամբ:
Հոկտեմբերի 21-ից մինչև 24-ը Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Մայիսի 8-ի դահլիճում (նախաձեռնող՝ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան) կայացել է մեր հիմնադրամի նյութերի հիման վրա և մեր իսկ կողմից պատրաստած պաստառներով ցուցահանդես՝ նվիրված Արևմտյան Հայաստանի և Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությանը: Այնուհետև այն ցուցադրվել է Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս:
Նոյեմբերի 13-ին «Րաֆֆի» ուսանողական միության կողմից Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել է «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել նաև մեր հիմնադրամի պատկերադարանի լուսանկարներից:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
021 թ. ապրիլի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Մատենադարանում անցկացվել է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության խնդիրներին: Համաժողովին մասնակցել է Րաֆֆի Քորթոշյանը՝ «Սամվել Կարապետյանն Արցախի համար» զեկույցով:
Մայիսի 2-ին մասնակցել ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Դիլիջանի միջազգային դպրոցում կազմակերպած «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներին:
Մայիսի 18-ից մինչև 26-ը հիմնադրամն իր մասնակցությունն է ունեցել Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաշաթաղի պատմաճարտարապետական հուշարձանները» ցուցահանդեսին և դասախոսությունների շարքին:
Սեպտեմբերի 9-10-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի է ունեցել «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովը, որին մասնակցել է նաև մեր հիմնադրամը:
Դեկտեմբերի 3-ից առ 5-ը ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համագործակցության շրջանակում Ստեփանակերտում կազմակերպվել են համատեղ լսումներ` Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության ներքո անցած մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, որին որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ՝ մեր հիմնադրամից մասնակցել է Րաֆֆի Քորթոշյանը:
ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գրքերի փոխանակության շրջանակում հրատարակություններով ենք փոխանակվել հիմնականում Հայաստանի պատմության թանգարանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի հետ:
Մեր հրատարակություններից ենք նվիրել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանին, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնին և գործարար Քրիստիան Գելեջիի ստեղծած Սփյուռքի համախմբման բաժնին:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2021 թ. ապրիլի 21-ին և 23-ին կազմակերպվել են հեռավար դասախոսություններ Լիբանանի Արսլանյան ճեմարանի, ԱՄԷ և Քաթարի ազգային դպրոցների ուսուցչության և աշակերտության համար «Մշակութային եղեռն», իսկ ԱՄԷ և Քաթարի հայ համայնքի համար` «Շարունակվող մշակութային եղեռն» թեմաներով: Բացի այդ՝ «Հուշարձանների վիճակը հարևան երկրներում» թեմայով (դարձյալ հեռավար) դասախոսություն է կարդացվել ԿԳՄՍ նախարարության գործունեության շրջանակում՝ «Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում» պետական ծրագրին մասնակից ուսուցիչների համար:
Նոյեմբերի 3-ին «Դեպի Հայք» հիմնադրամի գրասենյակում մոտ 80 կամավորների համար ներկայացվել է ՀՃՈւ հիմնադրամի գործունեության և «Հայաստանի պատմություն» գրքաշարի Ե` «Խնուս» հատորի համար Հայաստանի տարբեր բնակավայրերում Մեծ եղեռնը վերապրած խնուսցիների գերեզմանական հուշարձանները գտնելու համար կատարված ճամփորդության վերաբերյալ դասախոսություն-զեկույց: Վերոնշյալի շնորհիվ՝ Մարտին Ադամյանը նվիրել է հորական տատիկի` ծնունդով Հայոց ձոր գավառի Անգղ գյուղացի Վարդուշ Ադամյանի հուշերը:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, որոնք հիմնականում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո անցած արցախյան հուշարձանների ներկա վիճակի, ինչպես նաև տարվա ընթացքում հրատարակված նյութերի և հիմնադրամի գործունեության մասին էին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Հիմնադրամն օժանդակել է Կորնելլ համասարանի հնագիտության և Մերձավոր Արևելքի բաժնի պետ Լորի Խաչատրյանին՝ Արցախի՝ արբանյակից լուսանկարված հուշարձանների աշխարհագրական կոորդինատների ճշտման և լուսանկարների տրամադրման հարցում:
ՀՃՈւ հիմնադրամը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կազմակերպած ժողով-քննարկմանը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգությունը հայ և օտար հանրությանը ներկայացնելուն:
Արցախի վտանգված մշակութային կոթողների վերաբերյալ նյութեր ենք տրամադրել նաև “Save Armenian Monuments” կազմակերպությանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակին:
Տարաբնույթ նյութեր ենք տրամադրել նաև ԿԳՄՍ նախարարությանը:
Ֆրանսիայի ցամաքային զորքերի մշակութային ժառանգության բաժնին տրամադրել ենք Թուրքիայում և Ադրբեջանում ոչնչացված հուշարձանների լուսանկարներ և դրանց վերաբերյալ տեղեկություններ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՃՈՒ հիմնադրամի և «Իրանի հայկական եկեղեցիները» կազմակերպության համագործակցության շրջանակում լույս է տեսել իրանահայ ճարտարապետ Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» պատկերազարդ գիրքը:
«Անիվ» հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում սկսվել է «Հայաստանի պատմություն» գրքաշարի Դ՝ «Մռավականք» հատորի ռուսերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Սամվել Մելիքսեթյան), որը հրատարակվելու է 2022 թ.:
Մեր հիմնադրամի և Հայաստանի պատմության թանգարանի միջև ստորագրվել է միջոլորտային համագործակցության հուշագիր:
Համագործակցություն է սկսվել Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում հարթակի հետ (ծրագրի նախաձեռնողներ՝ Համլետ Պետրոսյան, Երևան և Աննա Լեյլոյան-Եկմալյան, Փարիզ):
Վտանգված և վնասված մշակութային ժառանգության մոնիթորինգի և փաստագրման նպատակով ստեղծված Caucasus Heritage Watch կազմակերպության կայքում հիմնադրամի անունը նշվել է համագործակցող կազմակերպությունների ցանկում: Խնդրո առնչությամբ նշյալ կազմակերպությանը տրամադրել ենք բազմազան նյութեր և օժանդակել որոշ աշխատանքների:
Մայիսի 18-ից 26-ը հիմնադրամը մասնակցել է Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաշաթաղի պատմաճարտարապետական հուշարձանները» ցուցահանդեսին և դասախոսություններին:
Համագործակցություն է սկսվել Arloopa կազմակերպության հետ՝ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ՀՃՈՒ եռաչափ վերակազմությունների (3D մոդելներ) օգտագործման և հանրայնացման նպատակով: Առաջին փորձն արվելու է «Խնուս» հատորի շրջանակներում՝ կապված Մժնկերտի Սբ. Կարապետ վանքի և Դերիկի միջնադարյան եկեղեցու վերակազմությունների շրջանակում:
Հիմնադրամը ներառված է “The Armenian Society of Fellows” կազմակերպության հիմնադիր 144 մասնագետների շարքում:
Մեր հիմնադրամը ներգրավված է նաև Հայաստանում բացվելիք վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը միտված «Կապույտ վահան» (“Blue Shield”) միջազգային կազմակերպության մասնաճյուղի աշխատանքների մեջ:
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ
Ապրիլի 27-ին Րաֆֆի Քորթոշյանը և Սասուն Դանիելյանն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության փրկության և պահպանության աշխատանքներին աջակցելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են շնորհակալագրերի:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2021 թ. հունիսի 30-ին «Վահագն» ռազմա-հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը «Գաղափարի մարտիկ, ազգի նվիրյալ» Սամվել Կարապետյանին հետմահու պարգևատրել է «Վահագն Զորության Ռազմի Աստված» ոսկյա հուշամեդալով:
Հուլիսի 10-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրով Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Արևմտեան Հայաստանի ծառայութիւններու համար» պատվո մեդալով:
Սեպտեմբերի 25-ին Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ իրականացված «Յոթը սարի ետևում» գիտակրթական, հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնին սահմանվել է նաև «Սամվել Կարապետյան» հատուկ մրցանակ, որն էլ շնորհվել է «Ներկարարները» (Ներկարարյաններ) ընտանեկան թիմին` Գանձաքարի Եղցի—եղծի մատուռը հուշարձանի ուսումնասիրության համար:
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԵՐ
Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի համահեղինակությամբ լույս տեսած «Դադիի վանք» աշխատությունը նվիրված է «հուշարձանագետ, Արցախ աշխարհի սիրահար ու հմուտ գիտակ Սամվել Կարապետյանի լուսավոր հիշատակին»:
Հրայր Բազե Խաչերյանն “Artsakh. The photographer’s eye!” պատկերագրքում առանձին էջեր է նվիրել իրեն ոգեշնչած երկու անձանց, որոնցից մեկը Սամվել Կարապետյանն է:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2020 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020 թ. իրականացվել է մեկ ճանփորդություն դեպի Մեծ Հայք:
Արդյունավետ էր նաև դեպի Իրանի Հանրապետության մայրաքաղաք Թեհրան իրականացված երկշաբաթյա ճամփորդությունը:
Բացի այդ՝ նոյեմբերի 20-23-ն ուսումնասիրել և լուսանկարել ենք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ, Հոչանց, Ղուշչի, Մոշաղբյուր, Սոնասար, Սուս և Սթունիս գյուղերի պատմաճարտարապետական հուշարձանները:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս է տեսել չորս միավոր տպագիր նյութ.
ա. «Վարձք» հանդեսի N 13-ը՝ նվիրված ՀՃՈՒ հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանին:
բ. «Վարձք» հանդեսի N 14-ը, որն ընդգրկում է հայագիտական տարաբնույթ հոդվածներ (Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Արցախի, Ռումինիայի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ, ինչպես նաև Արթուր Թամրազյանի բունաղվանքյան հուշապատում):
գ. Րաֆֆի Քորթոշյանի «Հայ արվեստի նմուշներ Սիրիայում» գրքույկ-կատալոգը:
դ. 2021 թ. օրացույցը՝ նվիրված Արցախին:
Հանդեսը և գրքույկը հրատարակվել են ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նյութական աջակցությամբ:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնադրամի կարևորագույն գործառույթներից է նաև ողջ հայ պարբերական մամուլից և տպագիր այլ նյութերից, ինչպես նաև անտիպ վավերագրերից (մասնավորապես՝ Ազգային դիվանի, Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարանի ֆոնդերի) բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին վերաբերող տվյալների դուրսբերումը:
Մի խումբ աշխատակիցների միջոցով կատարվում են նաև օտարալեզու (վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլն) տպագիր միավորներից համապատասխան տվյալների դուրսբերման ուղղությամբ տարվող նույն աշխատանքները, որի շնորհիվ օրավուր հարստանում է արդեն իսկ իր տեսակով և տեղեկությունների հարստությամբ մի շտեմարան, որ թույլ է տալիս ցանկացած պահի ստանալ որոշակի տեղեկություններ ինչպես Հայրենիքի որևէ բնակավայրի կամ հուշարձանի, այնպես էլ հայկական որևէ գաղթավայրի վերաբերյալ:
Տարվա ընթացքում շարունակվել են նաև մեր ճամփորդությունների ընթացքում կատարված հատակագծերի, չափագրությունների՝ Archicad-20 ծրագրով կատարվող մաքրագծման աշխատանքները:
Ընթացել են «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ «Պարսպատունիք» և «Խնուս» հատորների մշակման աշխատանքները:
Ավարտվել և մեր՝ https://raa-am.org կայքէջում տեղադրվել է «Վարձք» հանդեսի դ 12-ի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ընթացքի մեջ են «ՀՃՈՒ հրատարակություններ» գրքաշարից Սամվել Կարապետյանի «Թիֆլիսի քաղաքագլուխները» և «Ախալցխա» հատորների թարգմանությունն անգլերեն:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում շարունակվել է տվյալների մուտքագրումը՝ www.armenianarchitecture.am կայքը համալրելու նպատակով (հայերեն և անգլերեն):
Շարունակվել են հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ համացանցով (https://raa-am.org) ներկայացնելու համար:
Սկսվել են նաև մեր բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում տեսագրված և հիմնականում իրենց տեսակով բացառիկ տեսանյութերի (դրանց մեծ մասը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում պահպանված հայկական հուշարձանների վիճակը, ինչպես նաև Մեծ եղեռնը և հուշարձանների ոչնչացումը փաստող հարցազրույցներ տեղի բնակիչների հետ) պահպանության և ներքին օգտագործման տեսանյութերի շտեմարանի ստեղծման աշխատանքները:
ԵՌԱՉԱՓ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020 թ. ընթացքում ավարտին են հասցվել Անի քաղաքին նվիրված եռաչափ մոդելավորման, ինչպես նաև զուգահեռ սկսվել են գրքի հրատարակության նախապատրաստական աշխատանքները:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2020 թ. թվայնացվել է 92000 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 645000 միավորի (2019 թ. ավարտել էինք 553000 միավորով):
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2020 թ. ապրիլի 24-ին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով, ներկայացրել ենք «Մշակութային եղեռն» դասախոսությունը (կազմակերպող՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ):
Սեպտեմբերի 26-ին մասնակցել ենք Սևրի հաշտության դաշնագրին նվիրված խորհրդաժողովին: Այստեղ ներկայացված էր նաև ՀՃՈՒ հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մշտակենդան հիշատակին նվիրված ցուցահանդես:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել նաև մի քանի մամլո ասուլիսներ, հարցազրույցներ. դրանցից մեկը (սեպտեմբերի 29) վերաբերում էր Սամվել Կարապետյանի անմար հիշատակին նվիրված «Վարձք» հանդեսի դ 13-ին, մյուսները (նոյեմբերի 20, դեկտեմբերի 10, 29 և այլն) հիմնականում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո անցած արցախյան հուշարձանների ներկա վիճակի մասին էին:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Մեր հիմնադրամն իր փոքրիկ ներդրումն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ («Գումարը փոխանցի՛ր ՀՀՀ-ին, գիրքը ստացի՛ր ՀՃՈՒ-ից» ազդ-կոչի, ինչպես նաև հիմնադրամի կողմից կատարված փոխանցման շնորհիվ աջակցությունը կազմել է շուրջ 1.000.000 դրամ):
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Արցախյան պատերազմից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մեկտեղ ՀՃՈՒ հիմնադրամի մի շարք աշխատակիցներ մասնակցել են Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մշակութային կարևորագույն հուշարձանները փրկելու և ՀՀ փոխադրելու գործընթացին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀՃՈւ հիմնադրամը տարեվերջին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կազմակերպած ժողով-քննարկմանը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգությունը հայ և օտար հանրությանը ներկայացնելուն:
Բացի այդ՝ մեր հիմնադրամը տարաբնույթ նյութեր է հատկացրել վերոնշյալ խնդրով զբաղվող մի քանի կազմակերպությունների և անհատների:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՃՈՒ հիմնադրամը բազմազան նյութեր է տրամադրել (լուսանկարներ, հատակագծեր, չափագրություններ, գրադարանադիվանական նյութեր) Մեծ Հայքի Արշարունիք գավառում՝ Բագարան գյուղի մոտ գտնվող Շուշանավանքի համալիր ուսումնասիրության համար (նախաձեռնող՝ «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյան): Ի դեպ, մեր աշխատակիցներից Աշոտ Հակոբյանը «Բագարանի Շուշանավանքը» եռալեզու աշխատության համահեղինակներից է (լույս է տեսնելու 2021 թ. տարեսկզբին):
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2019 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թ. իրականացվել է երկու ճամփորդություն դեպի Մեծ Հայք:
Իրականացվել է ևս մեկ ուսումնասիրական ճամփորդություն դեպի Իրան՝ Ռաշտ և Էնզելի քաղաքներ:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս են տեսել 5 միավոր զանազան նյութեր.
ա. «Հայաստանի պատմություն» գրքաշարի Դ հատորը՝ «Մռավականք»՝ նվիրված բռնազավթված Շահումյանի շրջանին և ազատագրված Քարվաճառին: Այն լույս ընծայվեց պարոն Ռալֆ Յիրիկյանի մեկենասությամբ:
բ. «Հայաստանի պատմություն» գրքաշարի Բ՝ «Սալմաստ» հատորի անգլերեն տարբերակը: Այն հրատարակվեց պարոն Դանիել Սահակյանի մեկենասությամբ:
գ. «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները» գրքույկը, որը լույս ընծայվեց Վայրի բնության և արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ:
դ. «ՀՃՈՒ գիտական հրատարակություններ» շարքից լույս ընծայվեց “Khojivanq” գիրքը` բոստոնաբնակներ Շուշիկ Մարտիրոսյանի բարերարությամբ և Արա Ղազարյանի խմբագրությամբ:
ե. 2020 թ. օրացույցը՝ նվիրված «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ «Պարսպատունիք» («Ղարադաղ») հատորին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում շարունակվել են և հրատարակության պատրաստվել «Խոջիվանք» գրքի անգլերեն տարբերակի թարգմանչական և խմբագրման աշխատանքները:
Ընդմիջումներով ընթացել են նաև «Հայաստանի պատմություն» գրքաշարի հերթական՝ «Պարսպատունիք» («Ղարադաղ») և «Խնուս» հատորների ստեղծման աշխատանքները:
2019 թ. շարունակվել են շուրջ 37 տարիների ընթացքում հավաքված նյութերի հիման վրա երկու՝ «Վրաստանի հայերեն վիմագրերը» և «Հայկական եկեղեցիները Վրաստանում» հիմնարար աշխատությունների ստեղծման (էջադրման) աշխատանքները:
Գրեթե ամբողջացած են և հրատարակության պատրաստ «Հայկական աղբյուրներ» և «Համբարձում Երամյան» աշխատությունները:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում raa.am և armenianarchitecture.am կայքերը համալրվել են նոր տվյալներով:
«Սարգիս Դարչինյանի» արխիվի ծրագրավորման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Սակայն արված աշխատանքը կիրառվել և ենթարկվել է ֆորմատի փոփոխության. այն հարմարեցվել է ավելի լայն օգտագործման համար՝ որպես ունիվերսալ արխիվ: Վերջինս ավելի օգտակար և լայն կիրառելի դարձնելու նպատակով սկսվել են ANSI — UTF-8 փոխակերպիչ ստեղծելու ծրագրավորման աշխատանքները: ՀՃՈՒ հիմնադրամում կատարված և կատարվելիք մուտքագրման աշխատանքները, որոնք իրականացվում են ANSI (ASCII) կոդավորումով, հնարավոր կլինեն ավտոմատ ձևով փոխակերպել unicode UTF-8 կոդավորմանը:
Ծրագրավորման աշխատանքները շարունակվում են:
Այս ամենի արդյունքում ակնկալվում է ստանալ ադմինիստրատիվ կայքէջ՝ ներքին օգտագործման համար, որի միջոցով ավելի հեշտ կլինի հրատարակված կամ վերջնական մշակած ուսումնասիրությունները համակարգված ձևով ունենալ շտեմարանում (ElasticSearch, MySQL):
ԵՌԱՉԱՓ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թ. ընթացքում հիմնադրամի ջանքերով ստեղծվել են Անիի Աղջկաբերդի, վիմափոր եկեղեցու, հյուրատան եռաչափ վերակազմությունները: Ընթացքի մեջ է Գագկաշենի եռաչափ վերակազմության աշխատանքը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2019 թ. ընթացքում թվայնացվել է 17.647 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 553.000 միավորի (2018 թ. ավարտել էինք 535.353 միավորով):
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2018 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 թ. իրականացվել է մեկ ճամփորդություն դեպի Մեծ Հայք, նաև ուսումնասիրական մեկ ճամփորդություն դեպի Իրան՝ Ղարադաղի գավառ, որի նպատակն էր լրացնել լոսանջելեսաբնակ Ժանեթ Միրզայանի մեկենասությամբ հրատարակության պատրաստվող «Ղարադաղ» հատորին առնչվող տվյալները:
Տարվա ընթացքում որոշ ուսումնասիրություններ էլ կատարվել են ՀՀ-ում (մասնավորապես՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում) և Արցախում:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս է տեսել 3 գիրք.
ա. «Հայաստանի պատմություն» գրքաշարի Գ հատորը՝ «Արծկե» (հեղ.՝ Սամվել Կարապետյան)՝ նվիրված համանուն գավառին: Այն լույս ընծայվեց դեռևս նախորդ տարում հաստատված պետպատվերի շրջանակներում:
բ. «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» (հեղ.՝ Լոռի Թաշճյան) աշխատությունը հրատարակվեց ՀՃՈՒ հիմնադրամի միջոցներով:
գ. Մոսկվայում «Անիվ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արտյոմ Կոստանդյանի մեկենասությամբ լույս տեսավ “Северный Арцах” գիրքը:
դ. 2019 թ. օրացույցը՝ նվիրված «Հայաստանի պատմություն» գրքաշարի Դ՝ «Մռավականք» հատորին:
Սփյուռքի նախարարության ջանքերով մարտ ամսին ստացանք 2003-2004 թթ. Բեյրութում հրատարակված և փոխադրության ծախսերը հոգալու դժվարությունների պատճառով շուրջ 15 տարի Բեյրութում մնացած գրքերը (մոտ 1,5 տոննա):
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում սկսվել և շարունակվել է «Սալմաստ» աշխատության անգլերենի թարգմանությունը, որը հրատարակության պատրաստ կլինի 2019 թ. սկզբներին:
Տարվա ընթացքում սկսվեց նաև «Մռավականք» հատորի ստեղծման աշխատանքը: Գիրքը տպագրության պատրաստ կլինի 2019 թ. փետրվարին:
Բոստոնաբնակներ Արա Ղազարյանի խմբագրությամբ և Շուշիկ Մարտիրոսյանի մեկենասությամբ 2019 թ. հրատարակության կհանձնվի նաև «Խոջիվանք» գրքի անգլերեն տարբերակը:
2018 թ. շարունակվել են շուրջ 36 տարիների ընթացքում հավաքված նյութերի հիման վրա երկու՝ «Վրաստանի հայերեն վիմագրերը» և «Հայկական եկեղեցիները Վրաստանում» հիմնարար աշխատությունների ստեղծման (էջադրման) աշխատանքները:
Ամբողջացված և հրատարակության պատրաստ են նաև «Խոջիվանք» (հայերեն տարբերակը), «Համբարձում Երամյան. կյանքն ու գործը» աշխատությունները:
Տարվա ընթացքում շարունակվել է «Հայկական աղբյուրներ» գրքի ռուսերեն թարգմանությունը:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում raa.am կայքը համալրվել է տվյալներով:
raa.am նոր կայքում կատարվել են կառուցվածքային նոր փոփոխություններ առանց ընդհատելու տվյալների մուտքագրումը:
Տարվա ընթացքում բավարար չափով յուրացվել է NodeJs — ES6 — ElasticSearch համակարգը որպես նոր ծրագրավորման միջավայր` հետագայում նախատեսելով օգտագործել այս համակարգի հնարավորությունները՝ որոնման կազմակերպումն ավելի ընդլայնելու նպատակով:
Այս նոր միջավայրում սկսվել է դեռ անցյալ տարվա ընթացքում նախագծված «Սարգիս Դարչինյանի դիվան»-ի մուտքագրման և որոնման համակարգի ծրագրավորումը որոշ փոփոխություններով` որպես փորձնական նմուշ:
Շարունակվում է armenianarchitecture.am կայքի տվյալների համալրման գործընթացը:
ԵՌԱՉԱՓ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 թ. ընթացքում հիմնադրամի ջանքերով ստեղծվել են Անիի Մայր տաճարի և կամրջի վերակազմությունները: Ընթացքի մեջ է Անիի հյուրատան եռաչափ վերակազմության աշխատանքը:
Հատուկ «Մռավականք» հատորի համար պատրաստվել են նաև Ծարի մելիքական գլխատան (1658 թ.) և Չափնիի մահարձանի (1275 թ.) եռաչափ վերակազմությունները:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2018 թ. ընթացքում թվայնացվել է 19.058 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 535353 միավորի (2017 թ. ավարտել էինք 516.295 միավորով):
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2017 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում լույս են տեսել 3 միավոր զանազան տպագիր նյութեր.
ա. «Հայաստանի պատմություն» գրքաշարի Բ հատորը՝ «Սալմաստ»՝ նվիրված համանուն գավառին: Այն լույս ընծայվեց Սալմաստի Խոսրովա գյուղից սերող պ. Դանիել Սահակյանի մեկենասությամբ:
բ. «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) աշխատությունը հրատարակվեց ճարտ. Նարեկ Սարգսյանի հոգածությամբ և «Մոն-Արխ» ընկերության մեկենասությամբ:
գ. 2018 թ. օրացույցը՝ նվիրված Սալմաստ գավառին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարեվերջից սկսվել են «Սալմաստ» հատորի անգլերեն թարգմանության և զուգահեռաբար նաև էջադրման աշխատանքները: Գիրքը տպագրության պատրաստ կլինի 2019 թ. սկզբին:
2017 թ. շարունակվել են շուրջ 35 տարիների ընթացքում հավաքված նյութերի հիման վրա երկու՝ «Վրաստանի հայերեն վիմագրերը» և «Հայկական եկեղեցիները Վրաստանում» հիմնարար աշխատությունների ստեղծման (էջադրման), ինչպես նաև Սարգիս Դարչինյանի արխիվի մշակման աշխատանքները:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում raa.am կայքը համալրվել է տվյալներով:
raa.am նոր կայքում կատարվել են կառուցվածքային նոր փոփոխություններ առանց ընդհատելու տվյալների մուտքագրումը:
Զուգահեռ ավարտվել է raa.am կայքի նոր, ավելի ժամանակակից (responsive, mobile-first) տարբերակի ծրագրավորումը:
Կատարվել են ծրագրային փոփոխություններ ներքին օգտագործման «Օրագիր» ծրագրում:
Կատարվել են ծրագրավորման աշխատանքներ «Սարգիս Դարչինյանի» արխիվի մուտքագրման համար: Ձևավորվել է ստեղծվելիք կայքի նախնական տեսքը:
Տարվա ընթացքում նախագծվել է raa.am կայքի 3D բաժինը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2017 թ. ընթացքում թվայնացվել է 50.492 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 516.295 միավորի (2016 թ. ավարտել էինք 465.803 միավորով):
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017 թ. իրականացվել է ճամփորդություն դեպի Մեծ Հայք, Վրաստան:
Իրականացվել է նաև ուսումնասիրական մեկ ճամփորդություն դեպի Իրան՝ Սալմաստ գավառ, որի նպատակն էր լրացնել հրատարակվելիք «Սալմաստ» հատորին առնչվող տվյալները:
Տարվա ընթացքում իրականացվել է ևս մեկ ճամփորդություն դեպի Իրան:
Որոշ ուսումնասիրություններ էլ կատարվել են նաև ՀՀ-ում (մասնավորապես՝ Սյունիքի մարզի Մեղրու շրջանում) և Արցախում:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2016 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ԳԻՏԱՐՇԱՎՆԵՐ
Դաշտային ուսումնասիրություններ են կատարվել Վրաստանում:
Շնորհիվ իրանական կողմի գործակիցների աջակցության և մասնակցության` բացառիկ արդյունավետ էր Իրանի Իսլամական Հանրապետության Ուրմիայի շրջան (ուսումնասիրության շրջանակներում էին նաև հարակից գավառները) կատարած 30-օրյա գիտարշավը:
2016 թ. ընթացքում որոշ ուսումնասիրություններ էլ իրականացվել են ՀՀ-ում (մասնավորապես Սյունիքի մարզի Մեղրու շրջանում) և Արցախում:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 թ. ընթացքում լույս են տեսել 6 միավոր զանազան տպագիր նյութեր.
1. «Եղեռն` եղեռնից հետո» գրքի նոր տարբերակը (հայերեն, թուրքերեն, անգլերեն)
2-3. «Վարձք» հանդեսի հերթական` No 11 ¨ No 12 համարները
4. «Արցախ. քարտեզագիրք» քարտեզների պատկերազարդ գիրք-ալբոմը
5. “The Historical Monuments of Kesab District” գիրքը (հեղ.` Րաֆֆի Քորթոշյան)
6. «Հայկական աղբյուրներ» խորագրով 2017 թ. օրացույցը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 թ. ընթացքում ամբողջացել և հրատարակության պատրաստ են հետևյալ աշխատությունները.
1. «Հայկական արվեստի նմուշներ Սիրիայում» (հեղ.` Րաֆֆի Քորթոշյան)
2. «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» (հեղ.` Լոռի Թաշճյան)
3. «Խոջիվանք» (հեղ.` Սամվել Կարապետյան). աշխատության անգլերեն տարբերակի ստեղծման աշխատանքներն ավարտվել են բոստոնաբնակ դր. Արա Ղազարյանի գործուն աջակցությամբ: Այն լույս կտեսնի բոստոնաբնակ մի հայուհու հովանավորությամբ (հուսով ենք, որ գրքի հայերեն միանգամայն պատրաստ տարբերակի հրատարակության համար ևս առաջիկայում կգտնվի սոսկ տպագրական ծախսը ստանձնող հովանավոր):
4. «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» (հեղ.` Սամվել Կարապետյան). եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) աշխատությունը լույս կտեսնի 2017 թ. գարնան սկզբներին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և «Մոն-Արխ» ընկերության աջակցությամբ: Այն լիովին մերկացնում է ադրբեջանական իշխանությունների վանդալական էությունը, քաղաքակրթության դեմ իրագործած ոճիրը և հույժ կարևոր է այդ երկրի իրական դեմքն աշխարհի առջև պարզելու քարոզչական պատերազմում ավելի դրական արդյունքների հասնելու համար:
5. «Հյուսիսային Արցախ» (ի դեմս պ. Արմեն Խեչոյանի՝ «Անիվ» հայագիտական հանդեսի օժանդակությամբ և մոսկվաբնակ մեր ազգակից պ. Արտյոմ Կոստանդյանի նյութական հովանավորությամբ ավարտվեց «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն թարգմանության և էջադրման գործը: Լույս է տեսնելու 2017 թ. Մոսկվայում):
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում հրատարակության պատրաստման նպատակով շարունակվել են հայագիտական մի շարք նյութերի մշակման աշխատանքները.
1. «Արիստակես Տևկանց»
2. «Երեմիա Տևկանց»
3. «Հայերը Հնդկաստանում»
4. «Բուն Աղվանք»
5. «Հայկական աղբյուրներ» («Անիվ» հայագիտական կենտրոնի հետ համագործակցաբար տարվա ընթացքում գրեթե ավարտվեցին գրքի ստեղծման աշխատանքները):
6. «Հայաստանի պատմություն» գրքաշարով հրատարակելու նպատակով մշակման ընթացքում են «Վարաժնունիք (Խնուս) գավառ», «Հարք (Բուլանղ) գավառ», «Մռավականք» (ներկայացնում է բռնազավթված ԼՂՀ Շահումյանի և Շահումյան վերանվանված ազատագրված Քարվաճառի շրջանները) և «Քաջբերունիք և Բզնունիք» (Արճեշ և Արծկե) հատորները:
«Սալմաստ գավառ» հատորի տպագրության ծախսը (հայերենից զատ` նաև անգլերեն) ՀՃՈՒ հիմնադրամի ԱՄՆ մասնաճյուղի նախագահ պ. Ժ. Մանուչարյանի գործուն քայլերի շնորհիվ ստանձնել է լոսանջելեսաբնակ մեր ազգակից, ծագումով սալմաստեցի պ. Դ. Սահակյանը:
«Հայաստանի պատմություն» գրքաշարից ևս մեկ հատոր 2017 թ. ընթացքում տպագրելու ծախսը, ըստ նախնական պայմանավորվածության, ի դեմս պ. Ա. Ամիրյանի, ստանձնել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում raa.am կայքը համալրվել է տվյալներով, կատարվել են որոշ ծրագրային հավելումներ և փոփոխություններ:
raa.am նոր կայքում կատարվել են կառուցվածքային նոր փոփոխություններ առանց ընդհատելու տվյալների մուտքագրումը:
Զուգահեռ սկսվել է raa.am կայքի նոր, ավելի ժամանակակից (responsive, mobile-first) տարբերակի ծրագրավորումը:
Կատարվել են ծրագրային փոփոխություններ ներքին օգտագործման «Օրագիր» ծրագրում:
Կատարվել են ծրագրավորման աշխատանքներ Սարգիս Դարչինյանի արխիվի մուտքագրման համար: Ձևավորվել է ստեղծվելիք կայքի նախնական տեսքը:
Տարվա վերջում սկսվել է raa.am կայքի 3D բաժնի նախագծումը:
Շարունակվում է armenianarchitecture.am կայքի տվյալների համալրման գործընթացը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2016 թ. ընթացքում թվայնացվել է 21.812 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 465.803 միավորի (2015 թ. ավարտել էինք 443.991 միավորով):
ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2016 թ. ընթացքում զանազան ակումբներում տեղի են ունեցել առավելապես հիմնադրամի գործունեությանը նվիրված մի քանի մամլո ասուլիսներ:
2017 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐ
1. Կատարել ՀՀ մշակույթի նախարարության առջև ստանձնելիք տարեկան պարտավորությունները՝ կազմել 400 միավոր հուշարձանի վկայագիր:
2. Եթե քաղաքական զարգացումները չխոչընդոտեն, դեպի Արևմտյան Հայաստան իրականացնել երկու՝ յուրաքանչյուրը մեկամսյա գիտարշավ: Հակառակ դեպքում դաշտային ուսումնասիրություններն ուղղել դեպի Վրաստան և Իրան:
3. Տարեվերջին լույս ընծայել 36-հատորյա գրքաշարի երկրորդ հատորը:
4. Թեկուզ միայն էլեկտրոնային տարբերակով թողարկել «Վարձք» հանդեսի հերթական` No 13 համարը:
5. Ամբողջացնել և հրատարակության համար 2017 թ. տարեվերջին պատրաստ ունենալ «Վրաստանի հայերեն վիմագրերը» և «Հայկական եկեղեցիները Վրաստանում» աշխատությունները (35 տարիների ընթացքում հավաքված նյութերի հիման վրա 2016 թ. տարեվերջից սկսվեցին այս հիմնարար հատորների էջադրման աշխատանքները: Ըստ նախնական պայմանավորվածության՝ պ. Ա. Թովմասյանի գլխավորությամբ «Հայկական եկեղեցիները Վրաստանում» աշխատության տպագրության ծախսը ստանձնել են հոգալ լոնդոնաբնակ մի խումբ հայորդիներ):
6. Ստեղծել ազգային, կրթական և հասարակական, ինչպես նաև հայագիտության բնագավառի խոշորագույն գործիչ, Վանի ամենից առաջնակարգ դպրոցի՝ «Երամյան» վարժարանի հիմնադիր Համբարձում Երամյանի կյանքն ու գործը ներկայացնող աշխատությունը (հաշվի առնելով այն, որ 2017 թ. մայիսի 5-ին լրանում է մեծ հայորդու ծննդյան 160-ամյակը, և արդեն շատ տարիներ նպատակամղված զանազան նյութեր ենք հավաքել նրա մասին):
7. «Մռավականք» հատորն ամբողջացնելու նպատակով փորձել ուսումնասիրական ևս 1 գիտարշավ իրականացնել Արցախի Շահումյանի շրջանի մաս կազմող ազատագրված Քարվաճառում:
8. Տարվա ընթացքում ամբողջացնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանի հուշարձաններին առնչվող դաշտային աշխատանքները (հաշվի առնելով ՀՀ որոշ տարածաշրջաններում նյութական մշակույթի ժառանգության՝ ցարդ խիստ անբավարար ուսումնասիրված լինելու փաստը, որը պարզապես անհանդուրժելի իրողություն է, այս ակնառու բացթողումը լրացնելու նպատակով հիմնադրամը ստիպված եղավ 2016 թ. սկսել նաև Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանում առկա հուշարձանների համալիր ուսումնասիրության գործը: Այդ նպատակով իրականացվեց 10-օրյա մեկ գիտարշավ: «Դիվան հայ վիմագրության»՝ Սյունիքին նվիրված հատորում Մեղրու շրջանն ընդհանրապես բացակայում է, և շրջանի վիմագրական ժառանգությունը, ըստ էության, ցարդ գիտական շրջանառության մեջ չի եղել. ինչ վերաբերում է ճարտարապետական կառույցներին, ապա մինչև հիմա նրանց միայն մի փոքր մասն է չափագրվել և առավել ևս ուսումնասիրվել): Լիահույս ենք, որ դաշտային աշխատանքները, զուգակցելով արդեն մի քանի տասնամյակների ընթացքում գրադարանային և արխիվային ուսումնասիրությունների շնորհիվ հավաքագրված բավականաչափ հարուստ տեղեկություններին, արդեն 2018 թ. կարող ենք հրատարակության համար պատրաստ ունենալ ենթաշրջանի պատմությունն ու պատմական հուշարձանները ներկայացնող մի պատկառելի հատոր (այն նախատեսում ենք հրատարակել «Հայաստանի պատմություն» գրքաշարով):
9. Շարունակել հայ պարբերական մամուլից և տպագիր այլ նյութերից, ինչպես նաև անտիպ վավերագրերից (մասնավորապես՝ Ազգային արխիվի, Մատենադարանի, ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերի) բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին վերաբերող տվյալների դուրսբերումը, որը հիմնադրամի կարևորագույն աշխատանքներից է (մի խումբ աշխատակիցների միջոցով այն իրականացվում է նաև օտար (վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլն) լեզուներով տպագիր միավորներից համապատասխան տվյալների դուրսբերման ուղղությամբ: Սույն աշխատանքի շնորհիվ օրավուր հարստանում է արդեն իսկ իր տեսակով և տեղեկությունների հարստությամբ թերևս աշխարհում եզակի մի շտեմարան, որ թույլ է տալիս ստանալ որոշակի տեղեկություններ ինչպես Հայրենիքի ցանկացած բնակավայրի կամ հուշարձանի, այնպես էլ որևէ հայկական գաղթավայրի վերաբերյալ:
10. Հիմնադրամը ձեռնամուխ է եղել երկու խոշոր հայագետների՝ Սարգիս Քամալյանի և Խաչիկ վարդապետ Դադյանի գրական ժառանգության (գրեթե ամբողջությամբ անտիպ) մուտքագրման-մշակման աշխատանքներին: Նշյալ հեղինակները, ովքեր ողջ կյանքում անխոնջ գործել են հնագիտության, ազգագրության, բանահավաքչության, վիմագրության, տեղագրության և այլ կարևոր ոլորտներում, կենդանության օրոք, կարելի է ասել, սոսկ աննշան հրապարակումներ են ունեցել, և բոլոր առումներով մեծարժեք նրանց գրավոր վաստակն ու վիթխարի ավանդը մնացել են անտիպ: Հաշվի առնելով նույնպես անհանդուրժելի սույն իրողությունը՝ հիմնադրամն արդեն ձեռք է բերել Ազգային արխիվի, Մատենադարանի, ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանի զանազան ֆոնդերում պահվող նշյալ հեղինակների գրչին պատկանող բազմաթիվ գործերի պատճենները, որոնք և գտնվում են մշակման սկզբնափուլում (առայժմ հիմնադրամի ձեռագրագետի կողմից մուտքագրվում են):
11. Համանման, սակայն շատ ավելի տարողունակ է հանգուցյալ Սարգիս Դարչինյանի հավաքածուն (ներկայացնում է Թիֆլիսի հայաշեն կամ հայապատկան շուրջ 12.000 տներն ու նրանց պատմությունն ըստ թաղամասերի և ըստ փողոցների՝ տուն առ տուն): Ողջ կյանքը մեղվաջան աշխատանքով պատկառելի արխիվ ստեղծած Ս. Դարչինյանի անժամանակ մահից (2013 թ.) հետո նրա արխիվը Վրաստանի թեմի առաջնորդ Վ. եպիս. Միրզախանյանի ջանքերով փոխանցվեց հիմնադրամին: Այս բացառիկ արխիվը դեռևս տևական մշակման աշխատանք է պահանջում, քանի որ, հակառակ առկա աշխատանքների ծավալի և իրապես կարծես անհատակ գործի, առայժմ միայն մեկ աշխատակից ենք կարողացել հատկացնել: Մինչդեռ ակնհայտ է, որ 19 պարկերից բաղկացած (յուրաքանչյուրում մինչև 10 հաստափոր թղթապանակներ են) այս արխիվի մշակման գործընթացը ճիշտ կազմակերպելու համար գոնե ևս երկու աշխատակցի հավելում է ենթադրում (քանի որ մեկ անձն անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում դեռ առաջին պարկի պարունակությունը չի հասցրել մշակել, իսկ այդպիսիք ևս 18 հատ էլ կան):
Այս խնդրի լուծումն ուղղակիորեն առնչվում է բյուջեի աշխատավարձային մասի սղության հետ, և գործը կաղում է ոչ թե մասնագետ մարդուժի պակասի (երեք լեզուների՝ հայերենի, վրացերենի և ռուսերենի իմացությունն այս արխիվը մշակել կարողանալու համար պարտադիր է), այլ բյուջեի անբավարարության պատճառով:
12. Շարունակել ընթացիկ (պատկերների թվայնացում, նյութերի մշակում, գրքերի էջադրում, հայագիտական այլալեզու նյութերի թարգմանչական) բոլոր աշխատանքները և այլն:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2015 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ԳԻՏԱՐՇԱՎՆԵՐ
Ինչպես նախորդիվ, այս տարվա ճամփորդություններից դարձյալ առաջնայինն Արևմտյան Հայաստանն էր, որը քաղաքական զարգացումների պատճառով (Արևմտյան Հայաստանում ծայր են առել թուրք-քրդական ընդհարումներ), անկախ մեր կամքից, չկարողացանք իրականացնել: Փոխարենը դաշտային ուսումնասիրությունների թիրախ դարձավ Վրաստանը, որտեղ նախորդ տարիներից ի վեր արդեն իսկ բավականաչափ աշխատանք է կատարվել, սակայն անհրաժեշտ լրացումների ծավալն էլ փոքր չէ:
2015 թ. ընթացքում որոշ ուսումնասիրություններ էլ իրականացվել են ՀՀ-ում և Արցախում:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015 թ. ընթացքում լույս են տեսել 6 միավոր զանազան տպագիր նյութեր:
1. «Հայոց ձոր» գիրքը («Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին հատորը, հեղինակ` Ս. Կարապետյան).
2. «Հայոց ձոր» քարտեզ-ուղեցույց (հեղինակ` Ս. Կարապետյան).
3. «Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թթ.» գիրքը (հեղինակ` Ս. Այվազյան).
4. «Եղեռն՝ եղեռնից հետո» եռալեզու գիրքը (հեղինակ` Ս. Կարապետյան).
5. «Առինջ գյուղի պատմական հուշարձանները» գրքույկը (հեղինակ` Ս. Կարապետյան).
6. «Վարձք» հանդեսի առաջին համարի անգլերեն տարբերակը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015 թ. ընթացքում ամբողջացել և հրատարակության պատրաստ են հետևյալ աշխատությունները.
1. Հայկական արվեստի նմուշներ Սիրիայում (հեղինակ` Րաֆֆի Քորթոշյան).
2. Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում (հեղինակ` Լոռի Թաշճյան).
3. Ermenice Ögrenim Kitabi (հեղինակ` Րաֆֆի Քորթոշյան, առաջին հրատարակությունը` 2007 թ.):
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարվա ընթացքում հրատարակության պատրաստման նպատակով շարունակվել են մի շարք հայագիտական նյութերի մշակման աշխատանքները, օրինակ`
1. «Արիստակես Տևկանց»
2. «Երեմիա Տևկանց»
3. «Խոջիվանք»
4. «Հնդկաստանի հայկական գաղթավայրերը»
5. «Բուն Աղվանք»
Ի դեմս պ. Արմեն Խեչոյանի՝ «Անիվ» հայագիտական հանդեսի օժանդակությամբ և մոսկվաբնակ մեր ազգակից պ. Արտյոմ Կոստանդյանի նյութական հովանավորությամբ սկիզբ է դրվել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն թարգմանության և էջադրման գործին:
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում raa.am կայքը համալրվել է տվյալներով, կատարվել են որոշ ծրագրային հավելումներ և փոփոխություններ:
Իրականացվել է նաև նոր նախագիծ` armenianmonumentsimages.com, որը ներկայացնում է ՀՃՈՒ արխիվային լուսանկարների որոնման կայք: Ծրագրավորման աշխատանքները կատարվել են ծրագրավորող Վարդան Քոչարյանի հետ համատեղ:
Սկսվել է մշակութային եղեռնը ներկայացնող կայքի նախագիծը Մարիամ Մոսինյանի հետ համատեղ:
Որոշ ծրագրային հավելումներ են կատարվել ՀՃՈՒ ներքին օգտագործման շտեմարանում` կապված օտար արխիվների ներմուծման հետ:
Շարունակվում է armenianarchitecture.am կայքի տվյալների համալրման գործընթացը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում թվայնացրել ենք 54.529 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 443.991 միավորի (2014 թ. ավարտել էինք 389.462 միավորով):
ՖԻԼՄԵՐ
2015 թ. տնտեսական դժվարությունների պատճառով դադարեցվել են վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքները:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2015 թ. ապրիլին Ճարտարապետների միության սրահում բացվել է «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը:
2015 թ. ապրիլի 20-ին մեր մասնակցությամբ ՀՀ Կառավարության 3-րդ շենքի դիմացի պուրակում բացվել է «Խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդես:
2015 թ. հոկտեմբերի 29-ին Իրանի ԻՀ դեսպանատան մշակույթի բաժնի հովանավորությամբ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվել է «Հայկական ճարտարապետությունը Իրանում» խորագրով ցուցահանդես:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ
2015 թ. մարտի 12-ին Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ձոր» գրքի շնորհանդեսը:
2015 թ. ապրիլի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Բեխենց կամ Կուսանաց վանքը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. մարտի 20-ին Գայանե Մովսիսյանը Մատենադարանում միջազգային ֆորումի շրջանակներում ներկայացրել է «Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը» նյութը:
ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2015 թ. ընթացքում զանազան ակումբներում տեղի են ունեցել առավելապես հիմնադրամի հրատարակությունների ներկայացմանը նվիրված մի քանի մամլո ասուլիսներ (մարտի 17, մարտի 20, մայիսի 19, հոկտեմբերի 28 և դեկտեմբերի 16):
2016 թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐ
ա. Կատարել ՀՀ մշակույթի նախարարության առջև ստանձնելիք տարեկան պարտավորությունները՝ կազմել 470 միավոր հուշարձանի վկայագիր:
բ. Եթե քաղաքական զարգացումները չխոչընդոտեն, դեպի Արևմտյան Հայաստան իրականացնել երկու՝ յուրաքանչյուրը մեկամսյա գիտարշավ: Հակառակ դեպքում դաշտային ուսումնասիրություններն ուղղել դեպի Վրաստան և Իրան:
գ. Տարեվերջին լույս ընծայել 36-հատորյա գրքաշարի երկրորդ հատորը:
դ. Թեկուզ միայն էլեկտրոնային տարբերակով թողարկել «Վարձք» հանդեսի 3-4 հերթական համարները:
ե. «Մռավականք» հատորն ամբողջացնելու նպատակով մարտ-ապրիլին ուսումնասիրական գիտարշավ իրականացնել Արցախի Շահումյանի շրջանի մաս կազմող ազատագրված Քարվաճառում:
զ. Շարունակել ընթացիկ (պատկերների թվայնացում, նյութերի մշակում, գրքերի էջադրում, այլալեզու հայագիտական նյութերի թարգմանչական) բոլոր աշխատանքները և այլն:
է. Ստեղծել «Հայաստանի աղբյուրները» աշխատությունը:
ը. Իրականացնել «Ադրբեջան և քաղաքակրթություն» հատորի ստեղծման աշխատանքները (հովանավոր` ՀՀ քաղաքաշինության նախարարություն):
թ. Սփյուռի նախարարության հնարավոր հովանավորության պարագայում (ի դեմս` «Գյուլբենկյան հիմնադրամի») ստեղծել «Հայերը Դաղստանում» աշխատությունը:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2014 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
2014 թ. իրականացվել է մեկ ճամփորդություն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2014 թ. ընթացքում իրականացվել են մի շարք կարճատև ճամփորդություններ դեպի ՀՀ զանազան, հատկապես՝ Տավուշի և Կոտայքի մարզեր:
ՀՀ Կոտայքի մարզում աշխատանքներն իրականացվել են ԳԱԶՊՐՈՄ-ի տնօրեն պ. Վ. Հարությունյանի հովանավորությամբ, որի նպատակն էր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի
պատմությունն ու պատմական հուշարձանները ներկայացնող գրքեր:
2014 թ. ապրիլի 15-16-ը աշխատանքներ են իրականացվել Տավուշի, 2014 թ. ապրիլի 20-ին, մայիսի 4, 5, 7, 9, 17-ին, հունիսի 10-ին և դեկտեմբերի 14-ին՝ Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:
2014 թ. մայիսի 28-ին ճամփորդություն է իրականացվել Վայոց ձորի մարզ՝ Սպիտակավոր Աստվածածնի վանք և Պռոշաբերդ, իսկ հունիսի 21-ի դարբինների օրվա առթիվ՝ Սարդարապատ
և Մեծամոր:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014 թ. ընթացքում լույս են տեսել 9 միավոր զանազան տպագիր նյութեր:
1. 36 հատորյակը ներկայացնող եռալեզու գրքույկը:
2. «Կոտայքի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Ս. Կարապետյան)
3. «Ակունք եւ Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Ս. Կարապետյան)
4. «Զառ եւ Սեւաբերդ գյուղերի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Ս. Կարապետյան)
5. «Նորգյուղ եւ Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Ս. Կարապետյան)
6. «Կապուտան գյուղի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Ս. Կարապետյան)
7. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքույկ (հեղինակ՝ Րաֆֆի Քորթոշյան, տպագրության հովանավոր` «Դեպի Հայք» հիմնադրամ):
8. «Հայկական կամուրջներ» գրքույկ
9. «Հայաստան» գիրք-ալբոմ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014 թ. ընթացքում շարունակվել են հայագիտական մի շարք նյութերի մշակման աշխատանքները, օրինակ՝
1. «Հայոց ձոր»
2. «Եղեռն՝ եղեռնից հետո»
3. «Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թթ.»
4. «Արիստակես Տևկանց»
5. «Լիբանանի հայերեն արձանագրությունները»
6. «Երեմիա Տևկանց»
7. «Խոջիվանք»
8. «Հնդկաստանի հայկական գաղթավայրերը»
9. «Բուն Աղվանք»
10. «Վարձք» հանդեսի հերթական համարները
11. «Առինջ գյուղի պատմական հուշարձանները»
12. «Վարձք» հանդեսի առաջին համարի անգլերեն տարբերակը և այլն:
Ի դեմս պ. Արմեն Խեչոյանի՝ «Անիվ» հայագիտական հանդեսի օժանդակությամբ և մոսկվաբնակ մեր ազգակիցների նյութական հովանավորությամբ սկսվել են «Հյուսիսային Արցախ» և «Ջավախք» գրքերի՝ ռուսերեն թարգմանության աշխատանքները:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2014 թ. ընթացքում թվայնացվել է 38.405 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 389.462 միավորի:
Ի դեպ, այս ցուցանիշը 2000 թ.-ից ի վեր առաջ մղվող աշխատանքում աննախադեպ արդյունք է:
ԿԱՅՔԵՐ
Տարվա ընթացքում ավարտվել են raa.am կայքի ծրագրավորման աշխատանքները, սկսվել է փորձարկման փուլը: Նոր կայքը կվերջնականացվի և կհրապարակվի 2015 թ.:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
2014 թ. փետրվարի 20-ին Ճարտարապետների միությունում տեղի է ունեցել «Գագկաշեն եկեղեցի», իսկ հոկտեմբերին՝ «Շատախ» վավերագրական ֆիլմերի շնորհանդեսները:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2014 թ. նոյեմբերի 3-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդես` նվիրված Աշտարակի կամրջի 350-ամյակին:
ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2014 թ. ընթացքում զանազան ակումբներում տեղի է ունեցել առավելապես հիմնադրամի հրատարակությունների ներկայացմանը նվիրված 4 մամլո ասուլիս:
ՖԻԼՄԵՐ
2014 թ. ընթացքում ավարտվել է «Շատախ» և «Կուսանաց վանք» վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքները:
Պատրաստվել է 36 հատորյակը ներկայացվող հոլովակ:
Սկսվել են «Հայոց ձոր» գավառին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները:
Տարվա ընթացքում պատրաստվել են նախորդիվ ստեղծված և այս տարեսկզբից youtube.com-ի raa.armenia էջում տեղադրված ՀՃՈՒ վավերագրական ֆիլմերի անգլերեն
բացատրագրերով տարբերակները, որոնք ևս տեղադրվել են նշյալ կայք էջում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2014 թ. մայիսին հուշարձանների միջազգային օրվա (18 ապրիլ) կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից Ս. Կարապետյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` հուշարձանագիտության ոլորտում կատարած անգնահատելի ուսումնասիրությունների համար:
ՕՐԱՑՈՒՅՑ
2014 թ. տարեվերջին ՀՃՈՒ հիմնադրամը լույս է ընծայել 2015 թ. պատկերազարդ օրացույց՝ «Հայոց ձոր» խորագրով:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2013 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
2013 թ. իրականացվել է երկու ճամփոդություն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2013 թ. ընթացքում իրականացվել են մի շարք կարճատև ճամփորդություններ դեպի ՀՀ զանազան մարզեր: Այսպես՝
«SOS-մշակույթ» ծրագրի շրջանակներում (2012 թ. մեկնարկած ծրագիրը եզրափակվել է 2013 թ. հոկտեմբերի 18-ին) աշխատանքներ են իրականացվել (մարտի 20-22, մարտի 31-ապրիլի 2, մայիսի 26-27) ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում:
2013 թ. հուլիսի 6-13-ը կարճատև ճամփորդություններ են կատարվել դեպի Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
2013 թ. մայիսի 4-12-ը ուսումնասիրական ճամփորդություն է իրականացվել դեպի Վրաստան:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 թ. ընթացքում լույս են տեսել 11 միավոր զանազան տպագիր նյութեր:
- «Հալեպի արձանագրությունները» (հեղինակ՝ Րաֆֆի Քորթոշյան). աշխատությունը հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ:
2013 թ. ընթացքում լույս են ընծայվել «Վարձք» հանդեսի 8-րդ, 9-րդ և 10-րդ համարները:
2013 թ. հունիսին լույս է տեսել «Ոսկեպարի պատմական հուշարձանները» և «Ջիլիզայի պատմական հուշարձանները» պատկերազարդ գրքերը:
2013 թ. հոկտեմբերին հրատարակվել են Լոռու եւ Տավուշի մարզերի քարտեզ-ուղեցույցները, «Ձեռնարկ հայրենատիրության» գրքույկը:
2013 թ. նոյեմբերին լույս է տեսել Հովհաննես Հախնազարյանի «Goghtan district» գիրքը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ:
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 թ. ընթացքում շարունակվել են հայագիտական մի շարք նյութերի մշակման աշխատանքները, օրինակ՝
- Արիստակես Տևկանց
- Երեմիա Տևկանց
- Խոջիվանք
- Հնդկաստանի հայկական գաղթավայրերը,
- Բուն Աղվանք և այլն.
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2013 թ. ընթացքում թվայնացվել է 59.544 պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր դիվանը հասել է 351.057 միավորի (2012 թ. ավարտել էինք 291.513 միավորով):
Ի դեպ, այս ցուցանիշը 2000 թ.-ից ի վեր առաջ մղվող աշխատանքում աննախադեպ արդյունք է:
ԿԱՅՔԵՐ
2013 թ. ընթացքում ավարտվել են Armenian architecture.am կայքի լրացված տարբերակի աշխատանքները:
Փոփոխություններ են կատարվել raa.am կայքի ձեւավորման մեջ:
Սկսվել է «Գրադարանի ծրագրի» ստեղծման աշխատանքները:
ՍԱՐԳԻՍ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԱՐԽԻՎ
2013 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն եպիս. Միրզախանյանի աջակցությամբ հիմնադրամին է փոխանցվել հոկտեմբերի 2-ին վախճանված տփղիսագետ Սարգիս Դարչինյանի հարուստ արխիվը, որի պատշաճ մշակումը և որոշ նյութերի՝ առանձին աշխատությունների տեսքով հրատարակումը կիրականացվեն առաջիկա տարիներին:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2013 թ. փետրվարի 28-ից մինչև ապրիլի 11-ը յուրաքանչյուր հինգշաբթի Ալեքսանդր Թամանյանի թանգարանում ներկայացվել են Արևմտյան Հայաստանի գավառներին կամ մշակութային ժառանգությանը նվիրված ֆիլմեր եւ բանախոսություններ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2013 թ. ապրիլի 18-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը ներկայացնող ցուցահանդես:
ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
2013 թ. ընթացքում զանազան ակումբներում տեղի է ունեցել 7 մամլո ասուլիս (հունվարի 7, մարտի 18, ապրիլի 18, հունիսի 27, հոկտեմբերի 23 և 30, դեկտեմբերի 20), որտեղ հիմնականում ներկայացվել են հիմնադրամի հրատարակությունները:
ՖԻԼՄԵՐ
2013 թ. ընթացքում ավարտվել են «Գագկաշենի եկեղեցի» վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները:
Տարվա ընթացքում պատրաստվել են նաև նախորդիվ ստեղծված և այս տարեսկզբից youtube.com-ի raa.armenia էջում տեղադրված ՀՃՈՒ վավերագրական ֆիլմերի անգլերեն բացատրագրերով տարբերակները, որոնք ևս տեղադրվել են նշյալ կայքէջում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2013 թ. մարտի 25-ին խոսքի ազատության օրվա առթիվ Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբում Ս. Կարապետյանին շնորհվել է հատուկ մրցանակ հրապարակախոսության ոլորտում ծավալած գործունեության համար:
2013 թ. մարտին Հայկական ֆիլմերի վերածննդի կինոկենտրոնի խորհրդի կողմից «Ջուղա» ֆիլմին շնորհվել է մրցանակ «Ազգային ֆիլմ» անվանակարգում:
2013 թ. «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը հատուկ պատվոգիր է շնորհել ՀՃՈՒ հիմնադրամին` մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կատարած մեծ ավանդի համար:
ՕՐԱՑՈՒՅՑ
2013 թ. տարեվերջին ՀՃՈՒ հիմնադրամը լույս է ընծայել 2014 թ. պատկերազարդ օրացույց՝ «Բուն Աղվանք» խորագրով:
ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
2013 թ. մայիսին հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի աջակցությամբ գնվել է 2003 թ. արտադրության «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուս:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2012 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
2012 թ. իրականացվել է մեկ ճամփորդություն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«SOS- մշակույթ» ծրագրի շրջանակներում մի շարք ուսումնասիրական ճամփորդություններ են իրականացվել դեպի ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
2012 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացվել է մեկամսյա տևողությամբ գիտարշավ դեպի Իրանի հայկական գաղթավայրեր (այն 2010 թ. կազմակերպված նույնպես մեկամսյա առաջին գիտարշավի շարունակությունն էր):
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
2012 թ. սեպտեմբերին իրականավել է երկշաբաթյա գիտարշավ դեպի Հյուսիսային Կովկաս (Հս. Օսիա, Ստավրոպոլի երկրամաս և Դաղստան):
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
2012 թ. ընթացքում մի քանի ուսումնասիրական ճամփորդություններ են իրականացվել դեպի Արցախ և Վրաստան:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Արտազի երեք վանքերը» (հեղինակ՝ Ա. Հախնազարյան). աշխատությունը հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ:
2012 թ. հրատարակվել է «Անի-1050» մեծադիր հատորը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ:
2012 թ. լույս են տեսել «Վարձք» հանդեսի 5, 6, 7-րդ համարները Մշակույթի նախարարությունից պայմանագրով հիմնադրամին փոխանցվող գումարի տնտեսված միջոցների հաշվին:
2012 թ. լույս է տեսել «Վավերագրեր հայ ճարտարապետության» նորաստեղծ եռալեզու գրքաշարի առաջին հատորը` նվիրված Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցուն (հովանավորներ` տեր և տիկին Արթուր և Լիլի Սերեդյաններ, հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղ):
2012 թ. լույս է տեսել «Նախիջեւան. քարտեզագիրք»-ը հայերեն և անգլերեն տարբերակներով (հովանավոր` տեր եւ տիկին Արթուր եւ Լիլի Սերեդյաններ, հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղ):
2012 թ. լույս է տեսել «Տպարանները հայոց հայրենիքում» մեծադիր քարտեզը՝ նվիրված հայ տպագիր գրքի 500-ամյակին (հիմնադրամի տնտեսված միջոցների հաշվին):
ԿԱՅՔԵՐ
2012 թ. շարունակվել են raa.am կայքի նոր տարբերակի պատրաստման աշխատանքները:
«Պատկերների որոնում» ներքին ծրագրում ավելացվել են որոնման չափանիշները:
Ստեղծվել է armenianarchitecture.am կայքի պակասող նկարների հայտնաբերման ծրագիրը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2012 թ. փետրվարի 22-27-ը ՀՀ Ազգային ժողովի պատվերով ԱԺ-ի «Կանաչ» սրահում բացվել է Թուրքիայում և Ադրբեջանում գտնվող հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող ցուցահանդես:
2012 թ. մարտի 2-ին հիմնադրամը մասնակցել է «ԱՐՏ-ԷՔՍՊՈ» ցուցահանդեսին, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացվել 2011 թ. ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքները և 2012 թ. ծրագրերը:
2012 թ. մարտի 30-ին հիմնադրամն իր հրատարակություններով մասնակցել է «Տուն Դեպո»-ում տեղի ունեցած ցուցահանդեսին:
ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
2012 թ. ընթացքում իրականացվել են ճարտարապետական մի շարք կառույցների եռաչափ վերակազմությունները, որոնց առանձին նմուշները լույս են տեսել «Անի-1050» աշխատության մեջ, ինչպես նաեւ «Հովվի եկեղեցի» ֆիլմում: Բավականաչափ աշխատանք է կատարվել Գագկաշեն եկեղեցու եռաչափ մոդելավորման ուղղությամբ: Այն դեռևս ընթացքի մեջ է և կներկայացվի արդեն 2013 թ. սկզբին ստեղծվելիք «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմում:
ՖԻԼՄԵՐ
Տարվա ընթացքում ստեղծվել են վավերագրական չորս ֆիլմեր` «Անի», «Հովվի եկեղեցի», «Մի օր Կախեթում» և «Մոկս», որոնք ևս նախորդների նման տեղադրվել են համացանցում:
ՕՐԱՑՈՒՅՑ
2012 թ. տարեվերջին ՀՃՈՒ հիմնադրամը լույս է ընծայել 2013 թ. պատկերազարդ օրացույց՝ «Արտազ» խորագրով:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2011 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
2011 թ. իրականացվել է մեկ ճամփորդություն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
2011 թ. փետրվարի 9-ից մարտի 2-ը ՀՃՈՒ հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ ուսումնասիրություններ են կատարել Հնդկաստանի հայկական գաղթավայրերում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
2011 թ. հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը ուսումնասիրվել է Իրանի հայկական գաղթավայրերի հուշարձանները:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Հուշագրական ժառանգություն». աշխատությունը ներկայացնում է ծնունդով Արևմտյան Հայաստանի զանազան բնակավայրերից սերող 19 հեղինակների՝ ցարդ անտիպ հուշերը:
2. «Ջավախք» գրքի անգլերեն տարբերակը (թարգմանիչ՝ Գայանե Մովսիսյան).
2011 թ. լույս են տեսել «Վարձք» հանդեսի 3-րդ և 4-րդ համարները:
ԿԱՅՔԵՐ
2011 թ. շարունակվել են raa.am կայքի նոր տարբերակի պատրաստման աշխատանքները:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2011 թ. ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության ծրագրի, հայրենաճանաչության խորացման նպատակով ՀՃՈՒ հիմնադրամի աշխատակիցները ՀՀ և Արցախի մի քանի զորանոցներում հանդես են եկել դասախոսություններով:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2011 թ. փետրվարի 10-11-ին հիմնադրամը մասնակցել է Նկարչի տանը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բացված «ԱՐՏ-ԷՔՍՊՈ-2011» ցուցահանդեսին:
2011 թ. մայիսի 10-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սասուն և Դավիթ Օհանյան եղբայրները ՀՃՈՒ գրադարանին նվիրել են իրենց հանգուցյալ հոր` Արամ Օհանյանի՝ հայագիտական ուղղվածությամբ գրադանի մի մասը` շուրջ 200 կտոր գիրք:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
2011 թ. ապրիլի 22-ին Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2009-2011 թթ. հրատարակած մեր գրքերի շնորհանդեսը:
2011 թ. հոկտեմբերի 13-ին «Թումո» կենտրոնում կատարվել է «Արմենիակա» ծրագրի շնորհանդեսը:
ՖԻԼՄԵՐ
2011 թ. ընթացքում ավարտվել են «Խոշաբ» գավառին նվիրված վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները:
ՕՐԱՑՈՒՅՑ
2011 թ. տարեվերջին ՀՃՈՒ հիմնադրամը լույս է ընծայել 2012 թ. պատկերազարդ օրացույց՝ «ԱՆԻ 1050» խորագրով:
ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2010 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
2010 թ. կազմակերպությունն իրականացրել է 2 ճամփորդություն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
2010 թ. հունիսի 5-ից հուլիսի 6-ը ՀՃՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Իրան: Ուսումնասիրություններ են կատարվել Թեհրանում, Թավրիզում, Նոր Ջուղայում, Արաքի շրջանի գյուղերում:
Թեհրան-Արաք-Իսֆահան սահմաններում տարածված թվով 7 գավառների (Բուրվարի, Գյալփա, Ղարաղան, Չարմահալ, Փերիա, Քյազազ եւ Քյամարա) 122 գյուղական բնակավայրերում (դրանցից 7-ը՝ 1946 թ. հայրենադարձությունից ի վեր հայաթափ գյուղատեղիներ) և Շիրազ քաղաքում հաշվառվել է 3.138 միավոր հուշարձան:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ
2010 թ. դեկտեմբերի 4-ից 2011 թ. հունվարի 22-ը ՀՃՈՒ հիմնադրամի անդամներ Րաֆֆի և Լիանա Քորթոշյանները ուսումնասիրություններ են կատարել Սիրիայի 35 բնակավայրերում (Քեսաբ, Լաթաքիա, Դամասկոս, Լաքքա, Թարթուս և այլն), որտեղ լուսանկարվել են հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները: Չափագրվել են եկեղեցիներից ամենահները (թվով 18) և 1 աղբյուր:
Ընդհանուր առմամբ, այս ճամփորդության ընթացքում լուսանկարների հավաքածուն համալրվել է 3.800 պատկերներով:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2010 թ. հունիսի վերջերից ԼՂՀ կառավարության ֆինանսական օժանդակությամբ ընթացքի մեջ են Դադի վանքի համալիրի հյուրատան վերականգնման շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ճարտարապետ Ս. Այվազյանի գլխավորությամբ: Արդեն վերականգնվել են նրա արևելյան թևի առաջին հարկը և երկրորդ հարկի պատերը: Երկրորդ հարկի թաղի վերականգնումը նախատեսվում է հոկտեմբեր ամսին: Նախագծով նախատեսվում է հյուրատունը վերականգնումից հետո օգտագործել որպես երիցատուն:
2010 թ. հուլիսի 1-ին ավարտվել է Դադի վանքի տաճարի (վանական համալիրի հանդիսությունների, ժողովների եւ այլ հավաքների դահլիճը) վերականգնման նախագծի մշակումը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թ.:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Ուղեգնացական ակնարկներ» (հեղինակ` Եղիշե ավագ քահանա Գեղամյանց). եռալեզու աշխատությունը տպագրվել է Արցախի զբոսաշրջության վարչության հովանավորությամբ:
2010 թ. լույս են տեսել «Վարձք» հանդեսի առաջին և երկրորդ համարները:
2010 թ. հրատարակվել են «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» եւ «Արցախի հրաշալիքները» պատկերազարդ գրքույկները:
Տարեվերջին Սփյուռքի նախարարության կողմից հիմնադրամը պատվեր է ստացել Անիի մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի կապակցությամբ պատրաստել Անիին նվիրված պատկերազարդ ալբոմ (կհրատարակվի 2011 թ. գարնանը):
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2010 թ. ընթացքում թվայնացվել է 34.775 միավոր պատկեր (68 DVD), որով հավաքածուն կազմել է 198.218 միավոր, իսկ CD-DVD-ները հասան 3.320 համարին:
Ընդառաջելով Թումանյանի թանգարանի տնօրինության դիմում-խնդրանքին` հիմնադրամը նվիրատվության կարգով 2010 թ. թվայնացրել է Հովհաննես Թումանյանի՝ 1901-1923 թթ. կատարած լուսանկարների 260 միավոր ապակյա նեգատիվները:
ԿԱՅՔԵՐ
armenianarchitecture.us, raa-am.com
2010 թ. դեկտեմբերի վերջին մուտքագրվել է 1.884 տեղանուն, 5.737 հուշարձան և 13.625 մեջբերում:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Ստեղծվել է «Օրագիր» ծրագիրը:
Սկսվել է պատկերների մուտքագրման և որոնման նոր ծրագրի ստեղծումը, որը պետք է համալրվի նաև «Օրագիր» ծրագրի տվյալներով:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում հիմնադրամի անդամները մասնակցել են զինվորականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության խորացման նպատակով Պաշտպանության նախարարության նախաձեռնած դասախոսություններին, որոնք ուղեկցվել են հիմնադրամի պատրաստած ֆիլմերի ցուցադրությամբ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2010 թ. փետրվարի 13-ին ՀՃՈՒ հիմնադրամը մասնակցել է Նկարիչների տանը տեղի ունեցած «ԷՔՍՊՈ-2010» ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ՀՀ առավել վտանգված հուշարձանների դիտանցման արդյունքները:
2010 թ. ապրիլի 12-19-ին Սիրիայի Հալեպ ևւ Լաթաքիա քաղաքներում ներկայացվել է «Մշակութային Եղեռնը Արևմտյան Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել Պետել ավետարանական, Կրթասիրաց, Հայագիտական և Կիլիկիա և Հայկական բարեգործական ընդհանուր միության վարժարանների, ինչպես նաև Քարեն-Եփփե ազգային ճեմարանի սաները:
2010 թ. հուլիսի 9-11-ը ՀՃՈՒ հիմնադրամը Գանձասարի վանքի (հիմնադրվել է 1216 թ., օծվել՝ 1240 թ.) օծման 770-ամյակին նվիրված ցուցահանդես է բացել Ստեփանակերտում եւ Գանձասարում:
ՖԻԼՄԵՐ
2010 թ. հիմնադրամն ավարտել է Պատմական Հայաստանի գավառները ներկայացնող վավերագրական ֆիլմաշարի առաջին մասի աշխատանքները՝ նվիրված Վասպուրականի Աղբակ գավառին:
Ամբողջացել է նաեւ «Ինչպես վերծանել հայկական ծածկագրերը» ֆիլմը:
2010 թ. դեկտեմբերին ռեժիսոր Տիրան Կարապետյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած կինոփառատոնի շրջանակներում անցկացվող անցյալ տարիների ընթացքում շահած ֆիլմերի ռեժիսորների ֆորումին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2010 թ. ապրիլի 12-ին Պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կողմից ՀՃՈՒ հիմնադրամի նախագահ Ս. Կարապետյանին շնորհվել է Դրաստամատ Կանայանի անվան մեդալ:
ՕՐԱՑՈՒՅՑ
2010 թ. տարեվերջին ՀՃՈՒ հիմնադրամը լույս է ընծայել 2011 թ. պատկերազարդ օրացույց՝ «Աղթամար» խորագրով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2009 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ԳՈՒՅԺ
2009 թ. փետրվարի 19-ին վախճանվեց ՀՃՈՒ կազմակերպության հիմնադիր-նախագահ Արմեն Հախնազարյանը:
Մարտի 1-ին Կամերային տանը տեղի ունեցավ Արմեն Հախնազարյանին նվիրված հուշ-երեկո:
Մարտի 8-ին Էջնիածնում Արմեն Հախնազարյանի հիշատակին կատարվեց հոգեհանգիստ:
Ապրիլի 17-ին Արտաշավանի եկեղեցու գերեզմանատանն ամփոփվեց Արմեն Հախնազարյանի աճյունասափորը:
Ապրիլի 18-ին Սաղմոսավանքում Արմեն Հախնազարյանի հիշատակին կատարվեց հոգեհանգիստ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2009 թ. ընթացքում կազմակերպությունն իրագործել է ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերից մեկը` «ՀՀ առավել վտանգված հուշարձանների դիտանցում» նախագիծը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք ճամփորդություններ դեպի ՀՀ բոլոր մարզերի զանազան հնավայրեր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2009 թ. օգոստոսին կազմակերպությունն իրագործել է երկշաբաթյա ճամփորդություն դեպի Արցախ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
2009 թ. հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 5-ը «Հուսկ» հաստատության հրավերով Ս. Կարապետյանը մեկնել է Իրան:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ԵՎ ՉԱՐԵՔՏԱՐԻ ՎԱՆՔԵՐՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2009 թ. չեն շարունակվել Դադի վանքի վերականգնման շինարարական աշխատանքների նախորդ տարվա թերի մնացած գործերը: Շինարարի բացատրությամբ արդյունավետ չէր փոքր ծավալի համար վերսկսել աշխատանքները: Ըստ նրա` անհրաժեշտ էր սպասել մինչեւ հաջորդ ծրագրային ներդրումը (ինչը խոստացված էր ԼՂՀ կառավարության կողմից) և կիսատ թողնվածը ավարտել այդ ժամանակ:
Դադի վանքի վերականգնման նախագծային աշխատանքները, ինչպես ծրագրվել էին Արմեն Հախնազարյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի կողմից, շարունակվել են: Կատարվել են համալիրի «հյուրատան» չափագրման, վերականգնման ու օգտագործման (որպես երիցատուն) նախագծային, ինչպես նաև փլատակների մաքրման աշխատանքները: Նախագծի պատվիրատուն էր ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչությունը:
Նույն վարչության պատվերով Դադի վանքից քիչ հեռու գտնվող Չարեքտարի վանքում կատարվել են պեղման աշխատանքներ, կազմվել է վերականգնման նախագիծ: Ի թիվս այլ հետազոտությունների, որոնք պարզաբանում են համալիրի ճարտարապետությունը, պեղման ընթացքում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի արձանագիր խաչքարեր, տապանաքարեր և այլ բեկորներ:
Դադի վանքի հյուրատան (երիցատուն) եւ Չարեքտարի վանքի վերականգնման երկու նախագծերն էլ հաստատվել են պատվիրատուի կողմից:
Կազմակերպության կողմից նախագծային և վերականգնողական աշխատանքները ղեկավարում է ճարտ. Սամվել Այվազյանը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Արցախի կամուրջները» (հեղինակ` Սամվել Կարապետյան). եռալեզու աշխատությունը տպագրվել է Արցախի զբոսաշրջության վարչության հովանավորությամբ:
«Հայաստան» (հեղինակ` Սամվել Կարապետյան) ալբոմ. լույս է տեսել ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ ՓԲԸ տնօրեն Կարեն Կարապետյանի հովանավորությամբ:
Ի նպաստ հայրենաճանաչողության խորացման՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Ազգային ինստիտուտի երաշխավորությամբ ՀՃՈՒ կազմակերպությունը պատրաստել և 2009 թ. վերջին լույս է ընծայել Պատմական Հայաստանի գավառները ներկայացնող պաստառների շարքի առաջին 3 միավորները` նվիրված Կարին, Հայոց ձոր և Մոկս գավառներին` հանրակրթական դպրոցներում որպես դիտակտիկ նյութ կիրառելու համար:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2009 թ. ընթացքում թվայնացվել է 26.936 միավոր պատկեր (116 CD, ի դեպ 3.220-ից սկսած` DVD), որով հավաքածուն կազմել է 163.443 միավոր, իսկ CD-DVD-ները` 3.252:
ԿԱՅՔԵՐ
2009 թ. ընթացքում նախագծվել եւ իրականացվել է քարտեզների (պլանշետների) մուտքագրման եւ որոնման համակարգը:
Կատարելագործվել է պատկերների մուտքագրման եւ որոնման ծրագիրը:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
2009 թ. ընթացքում Նարեկ Հարությունյանը («Նարեկացի» արվեստի միություն) ՀՃՈՒ ֆիլմի բաժնին նվիրել է 8 TRB Drobo պահոց:
Եվս մեկ նվիրատվություն կազմակերպությունը ստացել է Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանից` VEB USB 4 TB:
«Հուսկ» հաստատությունը (Իրան) կազմակերպությանը նվիրել է համակարգիչ:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2009 թ. ապրիլի 21-22-ին կազմակերպությունը մասնակցել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացած «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովին:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2009 թ. ընթացքում կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում, դպրոցներում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են պատկերների ցուցադրմամբ:
Միևնույն նպատակին է ծառայել ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դահլիճում շաբաթը մեկ անգամ (հունվար-մարտ ամիսներին) ներկայացված դասախոսությունների շարքը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
2009 թ., ընդառաջ գնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխնախարարի խնդրանքին, կազմակերպությունը Հայաստանը ներկայացնող պատկերներ է հատկացրել 2010 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Շանհայ քաղաքում կայանալիք «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի համար:
ՖԻԼՄԵՐ
2009 թ. «Լռություն» վավերագրական-հոգեբանական ֆիլմը Երևանում կայացած «Ես եմ» կինոփառատոնում արժանացել է Պաշտպանության նախարարության սահմանած պատվոգրին, իսկ Սանկտ-Պետերբուրգում` ուսանողական «Սկիզբ» բաց կինոփառատոնում` «Ամենախոստումնալից սկիզբ» դիպլոմին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2009 թ. հունվարի 29-ին ՀՀ ազգային գրադարանում տնօրեն Դ. Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ցերեկույթի ժամանակ երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանին շնորհվել է Հակոբ Մեղապարտի անվան շքանշան:
ՕՐԱՑՈՒՅՑ
2009 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2010 թ. պատկերազարդ օրացույց՝ «Արցախի կամուրջները» խորագրով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2008 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2008 թ. կազմակերպությունն իրականացրել է 2 ճամփորդություն դեպի Արեւմտյան Հայաստան:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2008 թ. ապրիլի 9-16-ը և հոկտեմբերի 18-22-ը ճամփորդություններ են իրականացրել Արցախում:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
Տարվա ընթացքում վերականգնման աշխատանքները վերսկսվեցին Դադի եկեղեցու պեղման եւ վերականգնման աշխատանքներին զուգահեռ:
2008 թ. մայիսի 28-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հնագետ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ կատարվել են պեղումներ, որոնց արդյունքում Դադի եկեղեցու նախախորանի կենտրոնական մասում` ուղղանկյուն քարակոթողի դիմաց, հայտնաբերվել է դամբարան-խուց (չափերն են` հատակագծում` 107 x 72 սմ, բարձրությունը` 130 սմ)` կառուցված անտաշ քարով, առանց կրաշաղախի, ծածկված երկու մեծակտոր քարով: Դամբարան-խցի հատակի նիշը ցածր է կոթողի հիմքից 260 սմ: Հայտնաբերվել են նստած վիճակում հուղարկավորված մարդկային կմախքի մնացորդներ, փայտե աթոռի կոտրտված կտորներ, գավազանի քարից գլխիկ, կղմինդրի մի փոքրիկ կտոր եւ ապակու 2 սմ-անոց կտոր: Կատարվել է դամբարան-խցի պահպանման և ցուցադրման համար փոքրիկ կառույցի նախագիծ, ըստ որի էլ իրականացվել է շինարարությունը:
Դեռ վաղ է ճշգրիտ կարծիք կազմել, սակայն հնարավոր է, որ խուցը լինի Սբ. Դադի դամբարանը: Հետազոտության նպատակով մարդկային ոսկորներից որպես փորձանմուշներ են ուղարկվել Պետերբուրգ, Լոնդոն և Նյու Յորք:
Ըստ նախագծի՝ վերականգնվել են Դադի եկեղեցու խորանը եւ նախախորանը, ավարտվել է հատակի սալապատումը:
2008 թ. ավարտվել են փոքր բազիլիկ եկեղեցու և նրա գավթի վերականգնման աշխատանքները` տանիքների և հատակի սալապատումը:
Ամբողջացել են նաև սյունասրահի տանիքի վերականգնման աշխատանքները:
Պատրաստվել են Դադի եւ բազիլիկ եկեղեցիների, սյունասրահի փայտե դռները:
Հաջորդ տարի` 2009 թ. կշարունակվեն.
1. Դադի եկեղեցու ավանդատների ներսի աշխատանքները, հյուսիսային պատի հետևում ջրահեռացման ապահովումը,
2. Դամբարան-խցի անավարտ աշխատանքները:
3. Բազիլիկ եկեղեցու և նրա գավթի, ինչպես նաև ծածկասալերի կարերի կարանախցումը, բազիլիկ եկեղեցու խորանի սբ. սեղանի պատրաստումը:
3. Սյունասրահի կամարաշարի ծայրարևելյան կամարի սխալ շարվածքի ուղղումը:
4. Պատուհանների ցանցերի, փայտե դռների տեղադրումը:
Կազմակերպության կողմից նախագծային և վերականգնողական աշխատանքների ղեկավարն է ճարտ. Սամվել Այվազյանը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Ախալցխա» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը տպագրվել է «Գալուստ Գյուլբենկյան» և «Թուֆենկյան» հիմնադրամների հովանավորությամբ:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2008 թ. ընթացքում թվայնացվել են ևս 26.507 միավոր (277 CD) պատկերներ, որով թվայնացված պատկերների ընդհանուր թվաքանակը հասել է 136.507-ի, իսկ CD-ները` 3.136 հատ:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2008 թ. ապրիլի 10-11-ին կազմակերպության մի քանի աշխատակիցներ մասնակցել են Ստեփանակերտում գումարված «Արևմտյան Հայաստանը երեկ և այսօր» գիտաժողովին:
2008 թ. դեկտեմբերի 2-6-ը կազմակերպությունը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնին:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2008 թ. ընթացքում կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում, դպրոցներում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են պատկերների ցուցադրմամբ:
Միևնույն նպատակին էր ծառայում ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում շաբաթը մեկ անգամ (հինգշաբթի օրերին) ներկայացված դասախոսությունների շարքը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2008 թ. հուլիսի 21-27-ին կազմակերպությունը Համշենին նվիրված ցուցահանդեսով մասնակցել է Երևանում կազմակերպված «Համշենական շաբաթ»-ին:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ
2008 թ. դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային տանը տեղի է ունեցել «Ջավախք» եւ «Ախալցխա» գրքերի շնորհանդեսը:
2008 թ. դեկտեմբերի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Լռություն» վավերագրական-հոգեբանական ֆիլմի շնորհանդեսը:
ՖԻԼՄԵՐ
2008 թ. հունվար և սեպտեմբեր ամիսներին «Լռություն» ֆիլմն ամբողջացնելու նպատակով կազմակերպության երկու աշխատակիցներ մեկնել են Թբիլիսի:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2008 թ. ՀՃՈՒ կազմակերպությանը շնորհվել է Ազգային ժողովի պատվոգիր, իսկ Արմեն Հախնազարյանին` ԱԺ հուշամեդալ:
2008 թ. դեկտեմբերի 27-ին Մոսկվայի տանը կայացած Էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթում ՀՃՈՒ կազմակերպությունն արժանացել է Անվանակարգային և Առաջին կարգի մրցանակների:
ՕՐԱՑՈՒՅՑ
2008 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2009 թ. պատկերազարդ օրացույց՝ «Արցախի պատկերաքանդակներ» խորագրով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2007 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2007 թ. ևս իրականացվել է մեկամսյա ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան:
Այս ճամփորդությունից բացի՝ կազմակերպությունը մասնակցել է երկու այլ ճամփորդության (առաջինը Լոռվա և Շիրակի թեմերի առաջնորդներ Սեպուհ և Միքայել սրբազանների, իսկ երկրորդը` «Հայք» կինոստուդիայի հովանավորությամբ):
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
2007 թ. հունիս և հուլիս ամիսներին կազմակերպությունն իրականացրել է ընդհանուր առմամբ երեքշաբաթյա երկու ճամփորդություն, որոնց ընթացքում ուսումնասիրվել են Ախալցխայի, Ծալկայի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի, Դմանիսի, Մառնեուլի, Խաշուրի, Քարելի, Գորիի, Կասպիի, Մցխեթի շրջանների ու Թբիլիսի քաղաքի հայկական պատմական հուշարձանները:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2007 թ. ընթացքում շարունակվել են Գեղարքունիքի (Դդմաշեն, Ջիլ), Կոտայքի (Բուժական, Սոլակ, Բջնի), Վայոց ձորի (Գնդեվանք, Արատես, Եղեգիս, Նորավանք) և Սյունիքի (Աղիտու, Որոտնավանք, Տաթև) մարզերում պահպանված պատմական հուշարձանների` 2006 թվականից սկսված վավերագրման աշխատանքները:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2007 թ. ընթացքում մշակվել և ԼՂՀ Հուշարձանների պահպանության վարչությունում հաստատվել են Սբ. Դադի և բազիլիկ եկեղեցիների, փոքր գավթի, սյունասրահի վերականգնման նախագծերը:
Սբ. Դադի եկեղեցու խորանի հատվածում կատարված պեղումներն ի հայտ են բերել դիաթաղում, գահավորակի մշակված փայտի կտորներ, այլ կառույցի տարբեր չափերի բեկորներ և պատի մի հատված:
2007 թ. հուլիսի 21-ին Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի գլխավորությամբ և ԼՂՀ նորընտիր նախագահի, ինչպես նաև աշխարհիկ եւ հոգևոր բարձրաստիճան այլ անձերի ներկայությամբ տեղի է ունեցել ծիսակատարություն` նվիրված Սբ. Դադիի գերեզմանի հայտնությանը, որը պեղումների արդյունքում հայտնաբերվել էր եկեղեցու խորանում:
Պեղումներից հետո` մինչեւ դեկտեմբեր, կատարվել են հետևյալ աշխատանքները. վերականգնվել են որմնասյուները, պատերի վերին հատվածները, սալապատվել է եկեղեցու սրահի մի մասը:
Զուգահեռ ընթացել է նաև բազիլիկ եկեղեցու վերանորոգումը. քանդվել-հեռացվել են ծածկի վրայի թուլացած կրաշաղախն ու կուտակված հողը, տուֆ քարով նոր տաշվել և շարվել են ծածկասալերը, վերականգնվել են արևելյան եւ արևմտյան ճակտոնները, հատակը սալապատվել է բազալտով:
Փոքր գավթի տանիքից նույնպես հեռացվել են թուլացած կրաշաղախն ու կուտակված հողը: Տանիքը վերականգնվել է երկթեք լանջերով և տուֆի նոր տաշված ծածկասալերով: Հատակը սալապատվել է բազալտով: Վերականգնվել է հյուսիսային շքամուտքը:
Սյունասրահի տանիքում կուտակված հողն ու թուլացած կրաշաղախը ևս հեռացվել են: Թաղի վրա կատարվել են երկաթբետոնե ամրացման աշխատանքներ: Սյունասրահի եւ բազիլիկ եկեղեցու կցման հանգույցում ջրահեռացման համար տեղադրվել է ջրատար առվակ:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. “Northern Artsakh” (թարգմանիչ` Գայանե Մովսիսյան). դեռևս 2004 թ. հրատարակված «Հյուսիսային Արցախ» (հեղինակ` Սամվել Կարապետյան) աշխատության անգլերեն տարբերակը լույս է ընծայվել ԱԺ նախագահ Տիգրան եւ Արաքս Թորոսյանների հովանավորությամբ:
2. «Կեանքիս յուշերից» (հեղինակ` Սիրաք Սարհադյան). աշխատությունը տպագրվել է Արթուր Սարհադյանի հովանավորությամբ:
2007 թ. կազմակերպությունը հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի “Ermenice Ogrenim Kitabi” («Թուրքերեն-հայերեն») ինքնուսույցը, որը կոչված է բավարարելու հատկապես Արևմտյան Հայաստանի հայ մահմեդական ազգաբնակչության` մայրենին սովորելու ցանկությունը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2007 թ. ընթացքում թվայնացվել է շուրջ 18.000 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր թվաքանակը հասել է 108.000-ի։
ԿԱՅՔԵՐ
www.armenianarchitecture.am
Դեռևս 2004 թ. նախագծված և իրականացված «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան» ինտերնետային կայքը, բացի ինտերնետային էջ լինելուց, նաև պատմական հուշարձանների և տեղանունների ուսումնասիրման ու բազմակողմանի հետազոտման մի եզակի համակարգ (միջավայր) է, որտեղ հնարավոր է կառուցել բնակավայրերի եւ հուշարձանների ցանկացած բարդության ստորակարգության «ծառ»։ Համակարգն իր փորձարկումն է անցել 2005 թ.։
2007 թ. ընթացքում «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան»-ում կատարվել են հիմնականում ստուգման, ուղղման եւ թարգմանչական աշխատանքներ: Լրացվել են արդեն հայերեն մուտքագրումների անգլերեն թարգմանությունները.
Տարվա ընթացքում շտեմարանում գրանցվել են.
1. 178 միավոր հուշարձան
2. 40 միավոր տեղանուն
3. 172 միավոր պատկեր
4. 592 մեջբերում՝ կապված թե՛ բնակավայրերի եւ թե՛ հուշարձանների հետ
5. 53 արձանագրություն
2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան»-ում առկա էին հետևյալ գրանցումները.
1. 5.011 միավոր հուշարձան
2. 1.668 միավոր տեղանուն
3. 10,560 միավոր պատկեր
4. 11.588 մեջբերում՝ կապված թե՛ բնակավայրերի եւ թե՛ հուշարձանների հետ
5. 2.374 արձանագրություն
6. 16.175 հուշարձանի գրանցում AAT ծառում
Նախագծվել է համակարգի երկրորդ՝ ավելի կատարելագործված տարբերակը։ Ծրագրավորման եւ ձևավորման աշխատանքներն արդեն ավարտված են: 2008 թ. հունվարին կայքն արդեն կլինի ինտերնետում:
www.raa.am
Կայքում արտացոլվում են կազմակերպության կատարած աշխատանքները, նոր տպագրված գրքերը, ցուցահանդեսները, հոդվածները եւ այլն։
2007 թ. սկսվել է կայքի երկրորդ տարբերակի նախագծումը։ Այն պետք է արտացոլի կազմակերպության կառուցվածքը, կապերն այլ կառույցների հետ, լինի դինամիկ թարմացվող, պարունակի իր մեջ պարբերաբար հրատարակվող լուրեր (առայժմ միայն էլեկտրոնային հրատարակության ձևով)։ Նոր նախագծի ուղղվածությունը լինելու է ծրագրային ապահովմամբ և տվյալների շտեմարանի օգտագործմամբ (PHP-MySQL)։
Նկարների շտեմարան ներքին օգտագործման համար.
Պատկերների արագագործ շտեմարանում 2007 թ. ընթացքում առնվազն մեկ բնորոշիչով նկարագրվել է 81.559 միավոր պատկեր։
Շտեմարանում առկա պատկերների ընդհանուր քանակն է 110.144:
Առնվազն մեկ բնորոշիչով նկարագրված պատկերների քանակն է 107.244:
Քարտեզների շտեմարան ՀՃՈՒ ներքին օգտագործման համար. նախագծվում է նոր շտեմարան քարտեզների (գրասենյակում եղած պլանշետների) և ճամփորդությունների ժամանակ վերցված հուշարձանների աշխարհագրական կոորդինատների գրանցման համար:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2007 թ. սեպտեմբերի 3-ին Ս. Կարապետյանը մասնակցել է Աղվանագիտական միջազգային գիտաժողովին «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» զեկուցումով:
2007 թ. նոյեմբերի 27-ին «Հիշողությունից` հիշատակում» միջազգային գիտաժողովին Ս. Կարապետյանը հանդես է եկել «Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը երեկ և այսօր» զեկուցումով:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Տարվա ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են պատկերների ցուցադրմամբ:
Միևնույն նպատակին էր ծառայում ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ «Նարեկացի» արվեստի կենտրոնի դահլիճներում շաբաթը մեկ անգամ ներկայացված դասախոսությունների շարքը:
Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի ուսումնական հաստատություններում ցուցադրվել է «Ջուղա» ֆիլմը:
ՖԻԼՄԵՐ
2007 թ. ընթացքում աշխատանքներ են տարվել Վրաստանում հայկական պատմական հուշարձանների ներկա վիճակը ներկայացնող «Մշակույթ` օրենքից դուրս» ֆիլմի ստեղծման ուղղությամբ:
Կազմակերպության ֆիլմ բաժինը համալրվել է «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանի նվիրած անհրաժեշտ նոր համակարգչով և այլ սարքավորումներով:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2007 թ. Ս. Կարապետյանի «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Հայերը Կախեթում» և «Ջավախք» աշխատություններն արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին:
Նույն մրցանակը շնորհվել է նաև Տ. Կարապետյանին «Ջուղա» ֆիլմի համար, որն արժանացել է նաև «Ես եմ» միջազգային կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմի համար տրվող առաջին մրցանակին:
ՕՐԱՑՈՒՅՑ
2007 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2008 թ. պատկերազարդ օրացույց՝ «Ախալցխա» խորագրով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2006 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2006 թ. իրականացվել է երկու ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան (յուրաքանչյուրը գրեթե 1 ամիս տևողությամբ):
Բացի այս ճամփորդությունից՝ կազմակերպությունը մասնակցել է մեկ այլ ճամփորդության «Հայք» կինոստուդիայի հովանավորությամբ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2006 թ. նոյեմբերին տասնօրյա ճամփորդության ընթացքում ուսումնասիրվել են ԼՂՀ Հադրութի շրջանի ծայրարևմտյան գյուղերը` Արփագետիկ, Խծաբերդ, Արևշատ, Հին Թաղեր:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2006 թ. ընթացքում ամբողջացվե են Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու խորանի՝ նախորդ տարվանից սկսված սալապատման, ինչպես նաև 2005 թ. սկսված զանգակատան (բրգաձեւ վեղարը, ճակտոնները) վերականգնման աշխատանքները: Բազալտե սալիկներով պատվել է զանգակատան ներսի հատակը, վերականգնվել՝ զանգակատան առջևի աստիճանները:
Ամբողջացվել է գմբեթավոր փոքր եկեղեցու լանջերի կղմինդրածածկը: Հարթեցվել և ցեմենտ-ավազով է պատվել նույն եկեղեցու հատակը, մուտքին տեղադրվել է փայտե դուռ:
Տեղադրվել է ժամատան ռոտոնդայի ապակե ծածկը, իսկ հարավային մուտքին՝ փայտե դուռ: Հեռացվել է ժամատան հյուսիսային կողմի հողը, որտեղ բացված հենապատը ջրերի ներթափանցումը պատնեշելու նպատակով ամրացվել և հասցվել է 80 սմ բարձրության:
Սյունասրահում բազալտե սալաքարերով պատվել է հատակը:
Սբ. Դադի եկեղեցու ներսում մինչեւ խորանի առջևի հատվածը հեռացվել են դարերի ընթացքում գոյացած հողային զանգվածները:
Չափագրվել են Դադի վանքի սյունասրահը, բազիլիկ եկեղեցին եւ վերջինիս գավիթը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔՈՒՄ
2006 թ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի խնդրանքով կազմվել է Հովհանավանքի միանավ բազիլիկ եկեղեցու և տապանատան վերանորոգման նախագիծը, որը քննարկվել և հաստատվել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդում, ինչպես նաեւ Ս. Էջմիածնի շինարարական գիտխորհրդում:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ
2006 թ. կատարվել է Լոռու մարզի Սպիտակի ենթաշրջանի Մեծ Պարնի գյուղի՝ ԺԸ-ԺԹ դդ. բազիլիկ եկեղեցու վերականգնման նախագիծը, որը հաստատվել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդում:
Նախագծի համաձայն՝ սկսվել են վերականգնման աշխատանքները: Նորոգվել է ծածկը: Ներսում ամրացվել են թաղի խարխլված քարերը: Եկեղեցու արևմտյան մասում կառուցվել է հենապատ:
Նախագիծը եւ վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացվել են մեծպարնեցի «Սպիտակ-2» շինարարական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Օխանյանի միջոցներով:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Ջավախք» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը հրատարկվել է Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը ՀՃՈՒ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի մեկենասությամբ:
2006 թ. Բեյրութի «Զավեն և որդիներ» հրատարակչատանն անգլերենով տպագրվել է «Ջուղա» պատկերազարդ գրքույկը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պատվերով 2006 թ. կազմվել է ԼՂՀ մեծադիր քարտեզը «Արցախ» ֆոնդի միջոցներով Բեյրութի «Զավեն և որդիներ» հրատարակչատանը:
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2006 թ. ևս կազմակերպությունը շարունակել է առաջիկայում հրատարակության պատրաստվող հատորների մշակման աշխատանքները:
1. «Արտազի պատմական հուշարձանները». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի, այժմ՝ Իրանի հյուսիսարևմտյան մասը զբաղեցնող Արտազ գավառի հայկական պատմական բազմաբնույթ հուշարձանները: Բացի գիտությանը բերելիք նպաստից` այն կարևոր է նաև երկու երկրների միջև օրըստօրե խորացող մշակութային ու քաղաքական կապերի տեսանկյունից:
2. «Արցախի մանրատեղանուններ». ՀՕՖ-ի (ANSEF) տրամադրած դրամաշնորհով ամբողջացած աշխատության մեջ ներառված է մինչև 5800 մանրատեղանուն (միկրոտոպոնիմներ, այսինքն՝ Հայաստան աշխարհի հող ու ջրին առնչվող յուրաքանչյուր անուն), որոնցից շատերի վկայությանը հանդիպում ենք գրավոր աղբյուրներում:
3. «Նախիջևան». եզակի այս աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի՝ 1921 թ.-ից ի վեր Ադրբեջանի կազմում հայտնված և 1988 թ.-ից ամբողջությամբ հայաթափ, հուշարձաններով հարուստ Նախիջևան գավառում շարունակվող մշակութային ջարդի հետևանքով ոչնչացված և ցարդ ոչնչացվող համամարդկային արժեք ունեցող հայկական բազմաթիվ հուշարձանները, ինչպես, օրինակ, Հին Ջուղայի բազմահազար խաչքարերով գերեզմանոցը, որն ամբողջապես ավերվել է 1998-2002 թթ.:
4. «Հայկական եկեղեցիները Վրաստանում». աշխատությունը ներկայացնում է Վրաստանի տարածքում գոյություն ունեցած շուրջ 650 հայկական (հայ առաքելական և հայ կաթոլիկ) եկեղեցիների մանրամասն պատմությունը:
5. «Արևմտյան Հայաստանի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է 1915 թ.-ից ի վեր Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում թուրքական իշխանությունների կողմից հետևողականորեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանները` հատկապես հայերեն վիմագրերը, որոնք կազմում էին երկրամասում գոյություն ունեցած վիմագրական նյութի շուրջ 95 %-ը:
6. «Արցախի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է տարիներ շարունակ Արցախի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում ընդօրինակված և վերծանված շուրջ 3600 միավոր հայերեն վիմագրեր գրչանկարներով եւ լուսանկարներով:
7. «Աղվանից կաթողիկոսների եւ Արցախի թեմակալների գավազանագիրք». աշխատությունը ներկայացնում է Աղվանից կաթողիկոսների (Դ դարից մինչեւ 1810 թ.) եւ Արցախի թեմակալների (1810 թ. մինչեւ մեր օրերը) պատմությունը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2006 թ. ընթացքում թվայնացվել, լուսանկարվել եւ լազերային սկավառակների վրա 2 օրինակով գրանցվել է 18.339 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր թվաքանակը հասել է 89.873-ի, իսկ լազերային սկավառակներինը՝ 2.617-ի։
ԿԱՅՔԵՐ
www.armenianarchitecture.am
Դեռևս 2004 թ. նախագծված և իրականացված «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան» ինտերնետային կայքը, բացի ինտերնետային էջ լինելուց, նաև պատմական հուշարձանների եւ տեղանունների ուսումնասիրման ու բազմակողմանի հետազոտման մի եզակի համակարգ (միջավայր) է, որտեղ հնարավոր է կառուցել բնակավայրերի եւ հուշարձանների ցանկացած բարդության ստորակարգության «ծառ»։ Համակարգն իր փորձարկումն է անցել 2005 թ.։ 2006 թ. կառուցվել է Արվեստի եւ ճարտարապետության գանձարանը (AAT) պատկերող ծառը (4.225 գլխաբառ):
2006 թ. ընթացքում «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան»-ում լրացվել են.
1. 1.152 միավոր հուշարձան
2. 122 միավոր տեղանուն
3. 1.603 միավոր պատկեր
4. 3.282 մեջբերում՝ կապված թե՛ բնակավայրերի և թե՛ հուշարձանների հետ
5. 614 արձանագրություն
6. 16.175 հուշարձանի գրանցում AAT ծառում
2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան»-ում առկա էին հետևյալ գրանցումները.
1. 4.833 միավոր հուշարձան
2. 1.628 միավոր տեղանուն
3. 10.388 միավոր պատկեր
4. 10.996 մեջբերում՝ կապված թե՛ բնակավայրերի և թե՛ հուշարձանների հետ
5. 2.321 արձանագրություն
6. 16.175 հուշարձանի գրանցում AAT ծառում
Նախագծվում է համակարգի երկրորդ՝ ավելի կատարելագործված տարբերակը։
www.raa.am
Կայքում արտացոլվում են կազմակերպության կատարած աշխատանքները, նոր տպագրված գրքերը, ցուցահանդեսները, հոդվածները եւ այլն։
Նկարների շտեմարան ներքին օգտագործման համար։
Պատկերների արագագործ շտեմարանում 2006 թ. ընթացքում առնվազն մեկ բնորոշիչով նկարագրվել է 25.685 միավոր պատկեր։
Շտեմարանում առկա պատկերների ընդհանուր քանակն է 92.468:
Առնվազն մեկ բնորոշիչով նկարագրված պատկերների քանակն է 83.865:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2006 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
2006 թ. յուրաքանչյուր շաբաթ «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքով հեռարձակվել է «Ճանաչենք, որ պահենք» հաղորդաշարը:
2006 թ. «Նարեկացի» արվեստի կենտրոնում շաբաթը մեկ անգամ կազմակերպությունը ներկայացել է դասախոսություններով:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2006 թ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հովանավորությամբ ՀՃՈՒ կազմակերպությունը պատրաստել է «Նախիջեւան» խորագրով ցուցահանդես, որը ներկայացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանում: Նույն ցուցահանդեսը 2007 թ. ընթացքում նախատեսվում է ներկայացնել Եվրոպայի բազմաթիվ այլ քաղաքներում ևս:
2006 թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել է ցուցահանդես՝ նվիրված Արևմտյան Հայաստանին:
ՖԻԼՄԵՐ
2006 թ. ընթացքում, շնորհիվ մի քանի նվիրատուների, ի դեմս` պր. Ժիրայր Մարկոսյանի «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի, պր. Նարեկ Հարությունյանի «Նարեկացի» արվեստի միության և պր. Արմեն Մինասյանի, ֆիլմի բաժինը համալրվել է անհրաժեշտ մի շարք առաջնային սարքավորումներով:
2006 թ. ՀՃՈՒ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը տնտեսական աջակցությամբ ստեղծվել է «Ջուղա» ֆիլմը (ռեժիսոր` Տիրան Կարապետյան), որի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի վերջին «Նարեկացի» արվեստի կենտրոնում»:
Մայիսին ֆիլմի անգլերեն տարբերակը ցուցադրվել է Ազգային ժողովում Եվրախորհրդի խորհրդարանականների համար: Վերջիններիս ցանկությամբ ֆիլմը ներկայացվել է նաև Ստրասբուրգում:
Դեկտեմբերի 15-ին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման տարելիցի առնչությամբ «Ջուղա» ֆիլմը ցուցադրվել է նաև Հայաստանի գրողների միությունում, իսկ տարվա ընթացքում մի քանի անգամ հեռարձակվել հայաստանյան մի շարք հեռուստաալիքներով:
ՕՐԱՑՈՒՅՑ
2006 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել Դադի վանքի վերականգնման ընթացքը լուսաբանող 2007 թ. պատկերազարդ երկու օրացույց:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2005 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2005 թ. ևս ՀՃՈՒ կազմակերպությունը իրականացրել է ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2005 թ. մարտի վերջին ուսումնասիրվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Խունկութալա գյուղից արևմուտք գտնվող Խաթրավանքը: Կատարվել են չափագրություններ, վերծանվել բազմաթիվ նորահայտ արձանագրություններ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՅՔՈՒՄ
2005 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՃՈՒ կազմակերպության Եվրոպայի մասնաճյուղի անդամ Ջորջիո Բավայը տիկնոջ ընկերակցությամբ ուսումնասիրական աշխատանքներ է իրականացրել Տայքում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
2005 թ. ամռանը ՀՃՈՒ կազմակերպության հովանավորությամբ հաջողվել է Նախիջեւան գործուղել շոտլանդացի Սթիվեն Սիմին, որի այցելության արդյունքում պարզվել է, որ նախիջեւանյան իշխանությունները հիմնահատակ կործանել են ոչ միայն Ջուղայի պատմական գերեզմանոցը, այլև Շոռոթի, Ապրակունիսի վանքերը: Պրն. Սթիվեն Սիմին չէր հաջողվել այլ մանրամասներ ձեռք բերել` երկրից վաղաժամ արտաքսվելու պատճառով:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
Տարվա ընթացքում ամբողջացել է Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները Էդիլ Հովնանյանի (ԱՄՆ) մեկենասությամբ:
Ճարտարապետական առումով յուրահատուկ գեղեցիկ շինություն է ԺԳ դարում՝ 1224 թ. կառուցված ժամատունը: 2004 թ. օգոստոսից սկսված վերականգնման աշխատանքներն ամբողջացել են 2005 թ. աշնանը թեհրանաբնակ Էդիկ Աբրահամյանի մեկենասությամբ:
2005 թ. ընթացքում սկսվել և ավարտվել է նաև Դադի վանքի զանգակատան վերականգնման աշխատանքները, որի մեկենասն է Մարգրիթ Հախնազարյանը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՒՇԻԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔՈՒՄ
Սբ. Սարգիս վանքը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքից 5 կմ հյուսիս` մ.թ.ա. 3-1 հազարամյակով թվագրվող Ուշի գյուղից 0,5 կմ արևմուտք: Ծովի մակերևույթից բարձր է 1410 մ և զբաղեցնում է 45×54 մ տարածք:
Վանական համալիրը եղել է Հայաստանի հոգեւոր կրթական կենտրոններից մեկը, որտեղ առկա են տարբեր դարաշրջաններին պատկանող հայկական ճարտարապետության լավագույն նմուշները: Այն համաքրիստոնեական նշանակություն ունեցող հոգևոր կենտրոն-ուխտավայր է:
Հուշարձանախումբը կառուցվել է 5-18-րդ դարերի ընթացքում եւ կործանվել նախ 1679, ապա 1827 թվականների երկրաշարժերի հետևանքով: Ցայժմ միակ կանգուն շինությունը վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգսի գերեզմանի վրա կառուցված մատուռ-եկեղեցին է: Ունի միանավ թաղածածկ հորինվածք, որի ծածկն առնված է երկթեք տանիքի տակ: Շարվածքն իրականացված է սրբատաշ բազալտ քարով: Արտաքին չափերն են՝ 5,8 x 8 մ: Շինությունը կրում է մի շարք նորոգությունների հետքեր:
Բոլոր շինությունները՝ Սբ. Սարգիս մատուռ-եկեղեցին, Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը, սեղանատունը, միաբանության սենյակները, կամարակապ հյուրատունը, տնտեսական եւ բնակելի սենյակները, շրջափակված են պարսպով, որն անկյուններում հզորացված է բոլորաձեւ կրկնահարկ աշտարակներով:
Հուշարձանի պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը (ղեկ.՝ Ֆրինա Բաբայան) ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան գերազ. Շահեն արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:
2004 թ. գարնանը սկսված վանական համալիրի՝ վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2005 թ. գարնանը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
2005 թ. Հուշարձանների պահպանության վարչության գիտխորհուրդը հաստատել է Հովհանավանքի (Արագածոտնի մարզ) և Մեծ Պարնի գյուղի (Լոռու մարզ) եկեղեցու վերականգնման նախագծերը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել «Սբ. Մեսրոպ Մաշտոց. նվիրվում է գրերի գյուտի 1600-ամյակին» պատկերազարդ քարտեզը (Պետ.պատվեր, «Զավեն եւ որդիք» հրատարակչատուն, Բեյրութ):
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005 թ. ևս կազմակերպությունը շարունակել է առաջիկայում հրատարակության պատրաստվող հատորների մշակման աշխատանքները:
1. «Ջավախք». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագլխին գտնվող հիմնականում հայաբնակ Ջավախք գավառի պատմությունը և շուրջ 100 բնակավայրերում ու դրանց մերձակայքում պահպանված պատմական բոլոր հուշարձանները` անկախ իրենց ազգային պատկանելությունից:
2. «Արտազի պատմական հուշարձանները». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի, այժմ՝ Իրանի հյուսիսարևմտյան մասը զբաղեցնող Արտազ գավառի հայկական պատմական բազմաբնույթ հուշարձանները: Բացի գիտությանը բերելիք նպաստից` այն կարևոր է նաև երկու երկրների միջև օրըստօրե խորացող մշակութային ու քաղաքական կապերի տեսանկյունից:
3. «Արցախի մանրատեղանուններ». ՀՕՖ-ի (ANSEF) տրամադրած դրամաշնորհով ամբողջացած աշխատության մեջ ներառված է մինչև 5800 մանրատեղանուն (միկրոտոպոնիմներ, այսինքն՝ Հայաստան աշխարհի հող ու ջրին առնչվող յուրաքանչյուր անուն), որոնցից շատերի վկայությանը հանդիպում ենք գրավոր աղբյուրներում:
4. «Նախիջևան». եզակի այս աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի՝ 1921 թ.-ից ի վեր Ադրբեջանի կազմում հայտնված և 1988 թ.-ից ամբողջությամբ հայաթափ, հուշարձաններով հարուստ Նախիջևան գավառում շարունակվող մշակութային ջարդի հետեւանքով ոչնչացված և ցարդ ոչնչացվող համամարդկային արժեք ունեցող հայկական բազմաթիվ հուշարձանները, ինչպես, օրինակ, Հին Ջուղայի բազմահազար խաչքարերով գերեզմանոցը, որն ամբողջապես ավերվել է 1998-2002 թթ.:
Տակավին 2003 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՕՖ (ANSEF)-ին ներկայացված «Նախիջեւան» ծրագիրն արժանացել է 2004 թ. համար նախատեսված գիտական դրամաշնորհի:
5. «Համահավաք ցուցակ Արևմտյան Հայաստանի հուշարձանների». աշխատության նպատակն է ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձաններն ըստ իրենց քանակի, պահպանվածության, խտության, տեղաբաշխվածության, որի շնորհիվ և՛ հայ, և՛ օտար հանրությունը հնարավորություն կունենան ճշգրիտ կերպով տեղեկանալու Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների իրականացրած ոչ միայն մարդկային, այլև առ այսօր շարունակվող մշակութային եղեռնի մասին:
6. «Արևմտյան Հայաստանի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է 1915 թ.-ից ի վեր Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում թուրքական իշխանությունների կողմից հետևողականորեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանները` հատկապես հայերեն վիմագրերը, որոնք կազմում էին երկրամասում գոյություն ունեցած վիմագրական նյութի շուրջ 95 %-ը:
7. «Արցախի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է տարիներ շարունակ Արցախի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում ընդօրինակված և վերծանված շուրջ 3600 միավոր հայերեն վիմագրեր գրչանկարներով եւ լուսանկարներով:
8. «Աղվանից կաթողիկոսների եւ Արցախի թեմակալների գավազանագիրք». աշխատությունը ներկայացնում է Աղվանից կաթողիկոսների (Դ դարից մինչեւ 1810 թ.) եւ Արցախի թեմակալների (1810 թ. մինչեւ մեր օրերը) պատմությունը:
9. «Հայկական եկեղեցիները Վրաստանում». աշխատությունը ներկայացնում է Վրաստանի տարածքում գոյություն ունեցած շուրջ 650 հայկական (հայ առաքելական և հայ կաթոլիկ) եկեղեցիների մանրամասն պատմությունը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2005 թ. ընթացքում թվայնացվել եւ լազերային սկավառակների վրա 2 օրինակով գրանցվել է 19.434 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր թվաքանակը հասել է 71.534-ի, իսկ լազերային սկավառակներինը՝ 2.275-ի։
ԿԱՅՔԵՐ
www.armenianarchitecture.am
Դեռևս 2004 թ. նախագծված և իրականացված «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան» ինտերնետային կայքը, բացի ինտերնետային էջ լինելուց, նաև պատմական հուշարձանների եւ տեղանունների ուսումնասիրման ու բազմակողմանի հետազոտման մի եզակի համակարգ (միջավայր) է, որտեղ հնարավոր է կառուցել բնակավայրերի եւ հուշարձանների ցանկացած բարդության եւ հիերարխիկ խորության «ծառ»։ Համակարգն իր փորձարկումն անցել է 2005 թ.։
2005 թ. ընթացքում «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարան»-ում լրացվել են.
1. 3.681 միավոր հուշարձան
2. 1.506 միավոր տեղանուն
3. 8.725 միավոր պատկեր
4. 7.714 մեջբերում՝ կապված թե՛ բնակավայրերի և թե՛ հուշարձանների հետ
5. 1.707 արձանագրություն
www.raa.am
Կայքում արտացոլվում են կազմակերպության կատարած աշխատանքները, նոր տպագրված գրքերը, ցուցահանդեսները, հոդվածները եւ այլն։
Նկարների շտեմարան ներքին օգտագործման համար։
2005 թ. ընթացքում նախագծվել եւ իրականացվել է windows application հանդիսացող մի արագագործ շտեմարան, որը նախատեսված է միայն պատկերների գրանցման եւ նկարագրման համար։ Այն հնարավորություն է տալիս միաժամանակ լրացնելու բազմաթիվ տողեր, որոնել և ֆիլտրել-գտնել անհրաժեշտ պատկերները։ Այս շտեմարանը լիովին արտացոլում է լազերային սկավառակների վրա գրանցված պատկերների ճիշտ տեղը եւ հնարավորություն է տալիս որոնելու- գտնելու տվյալ հուշարձանն ըստ իր անվան, տեսակի, բնակավայրի անվան եւ այլն։
2005 թ. ընթացքում առնվազն մեկ բնորոշիչով նկարագրվել է 58.000 միավոր պատկեր։
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2005 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպությունը մասնակցել է Գրերի գյուտի 1600-ամյակին և Նախիջեւանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներին, ինչպես նաև համաշխարհային Կարմիր խաչի` Երեւանում տեղի ունեցած նիստին, որտեղ ներկայացվել են կազմակերպության աշխատանքները եւ Հայաստանի հարևան երկրներում հայկական պատմական հուշարձանների ներկա վիճակը:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2005 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
2005 թ. յուրաքանչյուր շաբաթ «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքով հեռարձակվել է «Ճանաչենք, որ պահենք» հաղորդաշարը:
2005 թ. «Նարեկացի» արվեստի կենտրոնում շաբաթը մեկ անգամ կազմակերպությունը ներկայացել է դասախոսություններով:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2005 թ. ընթացքում «Հայ մշակույթի ջարդը Արևմտյան Հայաստանում» խորագրով մի շարք ցուցահանդեսներ և դասախոսություններ են տեղի ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում, ինչպես նաև Վաշինգտոն, Լոս Անջելես, Լոնդոն, Քյոլն, Փարիզ, Մարսել, Կանն, Նիս, Հալեպ և Սպահան (Նոր-Ջուղա) քաղաքներում:
ՖԻԼՄԵՐ
2005 թ. ընթացքում, հակառակ տեխնիկական անբավարար հնարավորությունների, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել ֆիլմերի պատրաստման աշխատանքներին: «Համբարձում Երամյան» և «Վարագա պարոն Պետրոս» ֆիլմերի շնորհահանդեսը տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի կենտրոնում` արժանանալով ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մամուլի դրվատական արձագանքներին:
ՀՃՈՒ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը ֆիլմի բաժնին տրամադրել է թվային բարձրակարգ տեսախցիկ:
ՕՐԱՑՈՒՅՑ
2005 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել Համշենին եւ Ջավախքին նվիրված 2006 թ. պատկերազարդ երկու օրացույց:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2004 թ. ևս ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2004 թ. մարտ-ապրիլ ամիսներին իրականացվել է ճամփորդություն դեպի Արցախ: Ուսումնասիրվել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի շարք հնավայրեր (Ինն մասանց, Եղիշե առաքյալի եւ Երից մանկանց վանքեր, Ջրաբերդ, Քաղաքատեղի եւ այլն):
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
Տարվա ընթացքում շարունակվել են Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու վերականգնման արտաքին աշխատանքները՝ գմբեթատակ քառակուսու եւ երկթեք տանիքների քարապատումը, ինչպես նաեւ եկեղեցու հատակի սալապատումը, որոնք հաջողությամբ ավարտվել են դեկտեմբերին: Եկեղեցու խորանն ու ներքին հարդարանքի որոշ աշխատանքներ կավարտվեն 2005 թ., որից հետո կկատարվի եկեղեցու օծումը: Այս աշխատանքների մեկենասն է Էդիլ Հովնանյանը (ԱՄՆ):
ԺԳ դարում՝ 1224 թ. կառուցված ժամատունը ճարտարապետական առումով յուրահատուկ գեղեցիկ շենք է: Վերականգնման նախագծերը (ճարտ.՝ Սամվել Այվազյան) հաստատվելով Հուշարձանների պահպանության գործակալության գիտխորհրդում՝ օգոստոս ամսից սկսվել է վերականգնման աշխատանքը որը կավարտվի 2005 թ.:
Աշխատանքների մեկենասն է թեհրանաբնակ Էդիկ Աբրահամյանը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒՇԻԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔՈՒՄ
Սբ. Սարգիս վանքը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքից 5 կմ հյուսիս` մ.թ.ա. 3-1 հազարամյակով թվագրվող Ուշի գյուղից 0,5 կմ արևմուտք: Ծովի մակերևույթից բարձր է 1410 մ և զբաղեցնում է 45×54 մ տարածք:
Սբ. Սարգիս վանքը եղել է Հայաստանի հոգևոր կրթական կենտրոններից մեկը, որտեղ առկա են տարբեր դարաշրջաններին պատկանող հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից: Այն համաքրիստոնեական նշանակություն ունեցող հոգևոր կենտրոն-ուխտավայր է:
Հուշարձանախումբը կառուցվել է 5-18-րդ դարերի ընթացքում և կործանվել նախ 1679, ապա 1827 թվականների երկրաշարժերի հետևանքով: Ցայժմ միակ կանգուն շինությունը վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգսի գերեզմանի վրա կառուցված մատուռ-եկեղեցին է: Ունի միանավ թաղածածկ հորինվածք, որի ծածկն առնված է երկթեք տանիքի տակ: Շարվածքն իրականացված է սրբատաշ բազալտ քարով: Արտաքին չափերն են՝ 5,8 x 8 մ: Շինությունը կրում է մի շարք նորոգությունների հետքեր:
Բոլոր շինությունները՝ Սբ. Սարգիս մատուռ-եկեղեցին, Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը, սեղանատունը, միաբանության սենյակները, կամարակապ հյուրատունը, տնտեսական եւ բնակելի սենյակները, շրջափակված են պարսպով, որն անկյուններում հզորացված է բոլորաձեւ կրկնահարկ աշտարակներով:
Հուշարձանի պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը (ղեկ.՝ Ֆրինա Բաբայան) ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան գերազ. Շահեն արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:
Վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգիս Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2004 թ. գարնանը և կավարտվեն 2005 թ. մարտին:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Հյուսիսային Արցախ» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը հրատարկվել է Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը:
2. «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը հրատարկվել է Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը Հայկ եւ Սոսե Վարդապետյանների մեկենասությամբ:
3. «Հայերը Կախեթում» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը լույս է տեսել Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի մեկենասությամբ:
Տարվա ընթացքում հրատարակվել է նաև Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը պատկերող գունազարդ գրքույկ:
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 թ. ևս կազմակերպությունը շարունակել է առաջիկայում հրատարակության պատրաստվող հատորների մշակման աշխատանքները:
1. «Ջավախք». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագլխին գտնվող հիմնականում հայաբնակ Ջավախք գավառի պատմությունը և շուրջ 100 բնակավայրերում ու դրանց մերձակայքում պահպանված պատմական բոլոր հուշարձանները` անկախ իրենց ազգային պատկանելությունից:
2. «Արտազի պատմական հուշարձանները». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի, այժմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան մասը զբաղեցնող Արտազ գավառի հայկական պատմական բազմաբնույթ հուշարձանները: Բացի գիտությանը բերելիք նպաստից` այն կարևոր է նաև երկու երկրների միջև օրըստօրե խորացող մշակութային ու քաղաքական կապերի տեսանկյունից:
3. «Արցախի մանրատեղանուններ». ՀՕՖ-ի ¥ANSEF¤ տրամադրած դրամաշնորհով ամբողջացած աշխատության մեջ ներառված է մինչև 5800 մանրատեղանուն (միկրոտոպոնիմներ, այսինքն՝ Հայաստան աշխարհի հող ու ջրին առնչվող յուրաքանչյուր անուն), որոնցից շատերի վկայությանը հանդիպում ենք գրավոր աղբյուրներում:
4. «Նախիջևան». եզակի այս աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի՝ 1921 թ.-ից ի վեր Ադրբեջանի կազմում հայտնված և 1988 թ.-ից ամբողջությամբ հայաթափ, հուշարձաններով հարուստ Նախիջևան գավառում շարունակվող մշակութային ջարդի հետեւանքով ոչնչացված և ցարդ ոչնչացվող համամարդկային արժեք ունեցող հայկական բազմաթիվ հուշարձանները, ինչպես, օրինակ, Հին Ջուղայի բազմահազար խաչքարերով գերեզմանոցը, որն ամբողջապես ավերվել է 1998-2002 թթ.:
Տակավին 2003 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՕՖ ¥ANSEF¤- ին ներկայացված «Նախիջեւան» ծրագիրն արժանացել է 2004 թ. համար նախատեսված գիտական դրամաշնորհի:
5. «Համահավաք ցուցակ Արևմտյան Հայաստանի հուշարձանների». աշխատության նպատակն է ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձաններն ըստ իրենց քանակի, պահպանվածության, խտության, տեղաբաշխվածության, որի շնորհիվ և՛ հայ, և՛ օտար հանրությունը հնարավորություն կունենան ճշգրիտ կերպով տեղեկանալու Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների իրականացրած ոչ միայն մարդկային, այլև առ այսօր շարունակվող մշակութային եղեռնի մասին:
6. «Արևմտյան Հայաստանի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է 1915 թ.-ից ի վեր Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում թուրքական իշխանությունների կողմից հետևողականորեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանները` հատկապես հայերեն վիմագրերը, որոնք կազմում էին երկրամասում գոյություն ունեցած վիմագրական նյութի շուրջ 95 %-ը:
7. «Արցախի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է տարիներ շարունակ Արցախի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում ընդօրինակված և վերծանված շուրջ 3600 միավոր հայերեն վիմագրեր գրչանկարներով եւ լուսանկարներով:
8. «Աղվանից կաթողիկոսների եւ Արցախի թեմակալների գավազանագիրք». աշխատությունը ներկայացնում է Աղվանից կաթողիկոսների (Դ դարից մինչև 1810 թ.) եւ Արցախի թեմակալների (1810 թ. մինչեւ մեր օրերը) պատմությունը:
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2004 թ. ընթացքում թվայնացվել եւ լազերային սկավառակների վրա 2 օրինակով գրանցվել է 16.000 միավոր պատկեր, որով թվայնացված պատկերների ընդհանուր թվաքանակը հասել է 52.100-ի (1.810 CD)։ Ցավոք, պատկերների թվայնացման աշխատանքը հասնելով 66.000 միավորի՝ սեպտեմբերի վերջերին կանգ առավ սքաների (UMAX PowerLook 3000 )՝ շարքից դուրս գալու հետեւանքով:
ԿԱՅՔԵՐ
2004 թ. հունվար ամսին ՀՃՈՒ կազմակերպությունը մասնակցել է Բաց հասարակության ինստիտուտի հայտարարած մրցույթին, որի թեման էր՝ «Մշակութային ժառանգության ներկայացում ինտերնետով»։
Կազմակերպության ներկայացրած մրցութային նախագծի թեման էր «Հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարանի նախագծում»։ Այն իր մեջ ներառում է 4 փուլ.
1. Հայկական հուշարձանների ճարտարապետական հատկությունների մանրամասն ուսումնասիրում և համակարգում։
2. Ճարտարապետական հուշարձանների միջազգային ստանդարտների ուսումնասիրում և հայկական տերմինաբանության համապատասխանեցում միջազգայինին։
3. Տվյալների շտեմարանի եւ ինտերնետային էջի նախագծում։
4. Փորձարկում եւ տվյալների մուտքագրում։
Նախագիծն արժանացել է Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հավանությանը։ Դրամաշնորհի չափը կազմել է 9200 դոլար, որից 3800-ն առանձնացվել է ծրագրավորման աշխատանքներն իրականացնելու համար։
2004 թ. փետրվարի 20-ին մամուլում հայտարարվեց Հայկական ճարտարապետական հուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման մրցույթ («Ազգ», 20 փետրվար, 2004, թիվ 2954)։ Այն շահել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի ծրագրավորողների խումբը Վարդան Քոչարյանի գլխավորությամբ։
Աշխատանքները, որոնք արդեն փորձարկման և տվյալների մուտքագրման փուլում են, ավարտվելու են 2005 թ. փետրվարի 1-ին։
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2004 թ. մայիսին Լոս-Անջելեսում Ռ. Հովհաննիսյանի մայիսին կազմակերպած գիտաժողովում Ա. Հախնազարյանը հանդես է եկել Պարսկաստանի Ատրպատական նահանգին նվիրված զեկուցումով:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2004 թ. ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2004 թ. փետրվարին 25-ին Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում բացվել է Հյուսիսային Արցախին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
2004 թ. սեպտեմբերի 17-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, Եվրոպայի հայկական համագումարը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) կազմակերպությունը համատեղ բացել են «Հայկական ճարտարապետության ժառանգություն» խորագրով ցուցահանդես, որին ներկա էին Եվրախորհրդի մի շարք խորհրդարանականներ, հրավիրյալներ, բազմաթիվ թղթակիցներ, ինչպես նաև ՀՃՈՒ կազմակերպության վարչության անդամներ, ճարտարապետներ Մարգրիթ Հախնազարյանը և Ջորջիո Բավայը:
Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել հատկապես Հայաստանի հարևան երկրների սահմաններում գտնվող հայկական ճարտարապետության հուշարձանները, որոնք վերջին տասնամյակներում շարունակ ենթարկվում են միտումնավոր ավերածությունների:
2004 թ. հոկտեմբերի 3-ին «Գրերի գյուտից մինչեւ էլեկտրոնային մշակույթ» նախաձեռնության շրջանակներում Ա. Հախնազարյանը և Ա. Գեւորգյանը ներկայացրել են Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհի շրջանակներում ստեղծված հայկական պատմաճարտարապետական հուշարձանների էլեկտրոնային շտեմարանի կառուցվածքը:
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2004 թ. մայիսին Ս. Կարապետյանը պարգեւատրվել է Բեյրութի Հայ կաթողիկե Մեսրոպյան արվեստից վարժարանի հուշագրով:
2004 թ. դեկտեմբերին Ս. Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» աշխատությունն արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան գրական մրցանակին:
ՕՐԱՑՈՒՅՑ
2004 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը, նկատի ունենալով 2005 թ. Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը, լույս է ընծայել Արևմտյան Հայաստանում հայկական մշակույթի ջարդը ներկայացնող 2005 թ. պատկերազարդ երկլեզու օրացույց:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2003 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2003 թ. ևս ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է ճամփորդություն դեպի Արևմտյան Հայաստան:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2003 թ. ևս իրականացվել են կարճաժամկետ ճամփորդություններ դեպի ԼՂՀ և Խոսրովի արգելոց:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարեւորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է եւ ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2003 թ. ընթացքում շարունակվել են Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու գմբեթի վեղարի վերականգնման աշխատանքները և հաջողությամբ ավարտվել նոյեմբերին:
Եկեղեցու վերականգնման ամենաբարդ հատվածի աշխատանքն ավարտելով՝ գարնանամուտին կսկսվեն թմբուկատակ քառակուսու եւ երկթեք տանիքների քարապատումը և եկեղեցու հատակի սալապատումը: Այդ աշխատանքների մեկենասն է Էդիլ Հովնանյանը (ԱՄՆ):
Թեհրանաբնակ Էդիկ Աբրահամյանի օժանդակությամբ Դադի վանքի յուրահատուկ գեղեցիկ կառույցի՝ ժամատան վերականգնման ծրագիրն ընթացքի մեջ է:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒՇԻԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔՈՒՄ
Սբ. Սարգիս վանքը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքից 5 կմ հյուսիս` մ.թ.ա. 3-1 հազարամյակով թվագրվող Ուշի գյուղից 0,5 կմ արեւմուտք: Ծովի մակերևույթից բարձր է 1410 մ և զբաղեցնում է 45×54 մ տարածք:
Վանական համալիրը եղել է Հայաստանի հոգեւոր կրթական կենտրոններից մեկը, որտեղ առկա են տարբեր դարաշրջաններին պատկանող հայկական ճարտարապետության լավագույն նմուշները: Այն համաքրիստոնեական նշանակություն ունեցող հոգևոր կենտրոն-ուխտավայր է:
Հուշարձանախումբը կառուցվել է 5-18-րդ դարերի ընթացքում եւ կործանվել նախ 1679, ապա 1827 թվականների երկրաշարժերի հետևանքով: Ցայժմ միակ կանգուն շինությունը վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգսի գերեզմանի վրա կառուցված մատուռ-եկեղեցին է: Ունի միանավ թաղածածկ հորինվածք, որի ծածկն առնված է երկթեք տանիքի տակ: Շարվածքն իրականացված է սրբատաշ բազալտ քարով: Արտաքին չափերն են՝ 5,8 x 8 մ: Շինությունը կրում է մի շարք նորոգությունների հետքեր:
Բոլոր շինությունները՝ Սբ. Սարգիս մատուռ-եկեղեցին, Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը, սեղանատունը, միաբանության սենյակները, կամարակապ հյուրատունը, տնտեսական եւ բնակելի սենյակները, շրջափակված են պարսպով, որն անկյուններում հզորացված է բոլորաձեւ կրկնահարկ աշտարակներով:
Հուշարձանի պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը (ղեկ.՝ Ֆրինա Բաբայան) ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան գերազ. Շահեն արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:
Վթարային վիճակում գտնվող Սբ. Սարգիս մատուռ-եկեղեցու պահպանության աշխատանքները սկսվել են 2003 թ. դեկտեմբերին: Վերականգնումը կսկսվի 2004 թ. գարնանը` ձնհալից հետո:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Թիֆլիսի քաղաքագլուխները» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը հրատարկվել է հայերեն եւ ռուսերեն լոնդոնաբնակ Ռազմիկ եւ Վիոլետ Թադևոսյանների մեկենասությամբ Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը:
2003 թ. ընթացքում լույս է տեսել նաև Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը պատկերող գունազարդ գրքույկ:
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2003 թ. ևս կազմակերպությունը շարունակել է առաջիկայում հրատարակության պատրաստվող հատորների մշակման աշխատանքները:
1. «Ջավախք». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագլխին գտնվող հիմնականում հայաբնակ Ջավախք գավառի պատմությունը և շուրջ 100 բնակավայրերում ու դրանց մերձակայքում պահպանված պատմական բոլոր հուշարձանները` անկախ իրենց ազգային պատկանելությունից:
2. «Արտազի պատմական հուշարձանները». աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի, այժմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան մասը զբաղեցնող Արտազ գավառի հայկական պատմական բազմաբնույթ հուշարձանները: Բացի գիտությանը բերելիք նպաստից` այն կարևոր է նաև երկու երկրների միջև օրըստօրե խորացող մշակութային ու քաղաքական կապերի տեսանկյունից:
3. «Արցախի մանրատեղանուններ». ՀՕՖ-ի ¥ANSEF¤ տրամադրած դրամաշնորհով ամբողջացած աշխատության մեջ ներառված է մինչև 5800 մանրատեղանուն (միկրոտոպոնիմներ, այսինքն՝ Հայաստան աշխարհի հող ու ջրին առնչվող յուրաքանչյուր անուն), որոնցից շատերի վկայությանը հանդիպում ենք գրավոր աղբյուրներում:
4. «Նախիջևան». եզակի այս աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի՝ 1921 թ.-ից ի վեր Ադրբեջանի կազմում հայտնված և 1988 թ.-ից ամբողջությամբ հայաթափ, հուշարձաններով հարուստ Նախիջևան գավառում շարունակվող մշակութային ջարդի հետեւանքով ոչնչացված և ցարդ ոչնչացվող համամարդկային արժեք ունեցող հայկական բազմաթիվ հուշարձանները, ինչպես, օրինակ, Հին Ջուղայի բազմահազար խաչքարերով գերեզմանոցը, որն ամբողջապես ավերվել է 1998-2002 թթ.:
5. «Համահավաք ցուցակ Արևմտյան Հայաստանի հուշարձանների». աշխատության նպատակն է ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձաններն ըստ իրենց քանակի, պահպանվածության, խտության, տեղաբաշխվածության, որի շնորհիվ և՛ հայ, և՛ օտար հանրությունը հնարավորություն կունենան ճշգրիտ կերպով տեղեկանալու Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների իրականացրած ոչ միայն մարդկային, այլև առ այսօր շարունակվող մշակութային եղեռնի մասին:
6. «Արևմտյան Հայաստանի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է 1915 թ.-ից ի վեր Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում թուրքական իշխանությունների կողմից հետևողականորեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանները` հատկապես հայերեն վիմագրերը, որոնք կազմում էին երկրամասում գոյություն ունեցած վիմագրական նյութի շուրջ 95 %-ը:
7. «Արցախի վիմագրերը». աշխատությունը ներկայացնում է տարիներ շարունակ Արցախի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում ընդօրինակված և վերծանված շուրջ 3600 միավոր հայերեն վիմագրեր գրչանկարներով եւ լուսանկարներով:
8. «Հյուսիսային Արցախ». ՀՕՖ ¥ANSEF¤- ի կողմից տրամադրված դրամաշնորհով պատրաստված աշխատությունը ներկայացնում է «Հյուսիսային Արցախ» պայմանական անվանումով հայտնի երկրամասը, որն ընդգրկում է ներկայիս Ադրբեջանի վարչական յոթ շրջաններ` Գետաբեկ, Դաշկեսան, Թոուզ, Խանլար, Ղազախ, Կասում-Իսմայիլով եւ Շամխոր, որոնք նախկինում համապատասխանում էին Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ելիզավետպոլ եւ Ղազախ գավառներին, միջնադարում առավելապես հայտնի էին Գարդմանք անունով, իսկ վաղ միջնադարում նշված տարածքը համապատասխանում էր պատմական Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք նահանգների մի շարք գավառներին:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
Դր. Արմեն Հախնազարյանը 2003 թ. մարտի 26-ին մասնակցել է ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված «Հին Ջուղա. կորսված գանձեր», իսկ նոյեմբերին զեկուցումով հանդես եկել ԱՄՆի Լոս Անջելես քաղաքում Ռ. Հովհաննիսյանի կազմակերպած գիտաժողովներին:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀՃՈՒ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Ա. Հախնազարյանն ու Ս. Կարապետյանը 2003 թ. մայիսի 24-30-ը դասախոսություններով հանդես են եկել Լոս Անջելես, Բոստոն և Վաշինգտոն քաղաքներում: Դրանք տեղի են ունեցել Գլենդելի Սբ. Աստվածածին եկեղեցու «Արմենակ Տեր-Պետրոսյան», «Թուին Ռայնոս» եւ «Իրանահայ միություն» սրահներում: Փասադենայի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» կենտրոնի սրահում ցուցադրվել է ռեժիսոր Սերոժ Մելիք-Հովսեփյանի՝ ազատագրված շրջանների պատմական հուշարձաններին նվիրված փաստագրական ֆիլմը:
2003 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2003 թ. Ս. Կարապետյանը պարգևատրվել է Արամ Ա կաթողիկոսի կոնդակով եւ ՀՃՈՒ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի հուշագրով:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2003 թ. փետրվարի 13-ին Հայաստանի ճարտարապետների տանը կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացվել է «Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումը» խորագրով ցուցահանդես, իսկ 2003 թ. մարտի 26-ին` ՀՀ ԳԱԱ-ում` Ջուղայի գերեզմանոցին նվիրված ցուցահանդես:
ՖԻԼՄԵՐ
2003 թ. բացվել է կազմակերպության ֆիլմերի բաժինը ռեժիսոր Արտակ Ավդալյանի տնօրինությամբ:
ՕՐԱՑՈՒՅՑ
2003 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2004 թ. պատկերազարդ երկու օրացույց` «Ճանաչենք մեր հայրենիքը. Հյուսիսային Արցախ» և «Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը» խորագրերով (Բեյրութ, «Զավեն և որդիներ» հրատարակչատուն):
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2002 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ԱՐՑԱԽՈՒՄ
2002 թ. իրականացվել են կարճաժամկետ ճամփորդություններ դեպի Արցախ (Ծիծեռնավանք և Խուդափերինի կամուրջ) և Խոսրովի արգելոց:
Տարվա ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության արխիվները համալրվել են Արցախից հավաքագրված ևս 860 պատկերներով, չափագրություններով եւ վիմագրերի ընդօրինակություններով:
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարեւորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է եւ ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
2002 թ. Դադի վանքում սկսվել են Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները, որի մեկենասն է Նյու Յորքում բնակվող Էդիլ Հովնանյանը:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
Թեհրանաբնակ Էդիկ Աբրահամյանի օժանդակությամբ Դադի վանքում վերականգնման նոր ծրագրեր կիրականացվեն 2003 թ.:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՃՈՒ կազմակերպությունը 1997 թ.-ից սկսել է «Գիտական ուսումնասիրություններ» շարքի հրատարակությունը: 2001 թ. դրությամբ լույս է տեսել 4 հատոր: Դրանք են`
1. «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1997)
2. «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1998)
3. «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1999), ռուսերեն և անգլերեն տարբերակները` 2000 և 2001
4. «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները» (հեղինակ` ճարտ. Արտակ Ղուլյան, 2001, հովանավորներ` Շահեն եւ Մարթա Հարությունյաններ (Լոս Անջելես):
2002 թ. հուլիսի վերջին Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատան հովանավորությամբ լույս են ընծայվել «Ջավախքի պատմական հուշարձանները» պատկերազարդ քարտեզը եւ «ՀՃՈՒ-գիտական ուսումնասիրություններ» գունազարդ տեղեկատու-բուկլետը:
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ջավախք» աշխատության նպատակն է սկզբնաղբյուրների եւ արխիվային հարուստ նյութերի հիման վրա ներկայացնել Պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագլխին գտնվող հիմնականում հայաբնակ Ջավախք գավառի բոլոր բնակավայրերի պատմությունը և հայերեն, վրացերեն, արաբատառ թուրքերեն վիմագրերի վերծանությունները: Ցավոք, տարվա ընթացքում այն հրատարակելու միջոցներ չգտնվեցին:
2002 թ. ընթացքում շարունակվել են Արմեն Հախնազարյանի «Արտազի պատմական հուշարձանները» աշխատության համար շուրջ 30 տարիների ընթացքում հավաքված եւ նորահայտ նյութերի մշակման աշխատանքները:
Իր տեսակի մեջ եզակի «Խոսրովի արգելոց» ուղեցույցի նպատակն է հայ եւ օտար հանրությանը ծանոթացնել Խոսրովի անտառի բազմաբնույթ արգելավայրին եւ ճանաչողություն ստեղծելով՝ օգնել պահպանելու մեզ ժառանգություն հասած և այսօր տարատեսակ ոտնձգությունների` անտառահատության, որսագողության եւ ոչխարաբուծության պատճառով խիստ վտանգված անկրկնելի տարածքը։
Ուղեցույցը դրամաշնորհի էր արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում գործող Մշակութային ժառանգության վերականգնման հիմնադրամի կողմից։
«Արցախի մանրատեղանուններ» ծրագիրը գիտական դրամաշնորհի էր արժանացել ՀՕՖ (ANSEF)-ի կողմից: Աշխատությունը ներկայացնում է Արցախի մանրատեղանունները (միկրոտոպոնիմներ), այսինքն՝ բնակավայրերի թաղամասերի, յուրաքանչյուր սար ու բլրի, գետ ու վտակի, աղբյուր ու ջրվեժի, հանդ ու արտի, մինչեւ անգամ մենավոր մի ծառի անունները, այլ կերպ ասած, Հայաստան աշխարհի հող ու ջրին առնչվող յուրաքանչյուր անուն, ի տարբերություն տեղանունների, ինչպես ցույց է տվել պատմությունը, կախված բնակչության տեղաշարժերից (բռնագաղթ, արտագաղթ, կոտորած), ավելի հաճախ եւ դյուրությամբ են մոռացության մատնվել:
Բռնագաղթված եւ այժմ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ տարածքում վերաբնակված հյուսիսային արցախցիների հաղորդած արժեքավոր տեղեկությունների շնորհիվ անցած տարիների ընթացքում հավաքագրվել եւ քարտեզագրվել են Արցախի շուրջ 200 գյուղերի տարածքների ավելի քան 2000 մանրատեղանուններ: Աշխատանքն ամբողջացնելու նպատակով եղած նյութը համալրվել է նաև Արցախի կենտրոնական եւ հարավային հատվածներից հավաքագրված մանրատեղանուններով, որի արդյունքում ներառվել է մինչեւ 5800 մանրատեղանուն:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
2002 թ. նոյեմբեր ամսին Երեւանում կայացել է ICOMOS-ի միջազգային սեմինարը, որին որպես անդամ մասնակցել է ՀՃՈՒ կազմակերպությունը։
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2002 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի տարբեր գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
2002 թ. հունիսի 18-ին ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում բացվել է կազմակերպության` Հյուսիսային Արցախին նվիրված ցուցահանդեսը:
2002 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանի «Վասպուրական» սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր Ջավախքի պատմական հուշարձաններին:
ՖԻԼՄ
2002 թ. նոյեմբերին գրասենյակում Սերոժ Մելիք-Հովսեփյանը (Փարիզ) ներկայացրել է ազատագրված շրջանների պատմական հուշարձաններին նվիրված ֆիլմը:
Տարվա ընթացքում ռեժիսոր Արտակ Ավդալյանի տնօրինությամբ նախնական աշխատանքներ են տարվել կազմակերպության գրասենյակում ֆիլմերի պատրաստման բաժին ստեղծելու ուղղությամբ:
ՕՐԱՑՈՒՅՑ
2002 թ. դեկտեմբերի սկզբին Բեյրութի «Զավեն եւ որդիներ» հրատարակչատանը տպագրված 2003 թ. օրացույցը կրում է «Պահպանենք մեր արժեքները. Խոսրովի արգելոց» խորագիրը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2001 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՃՈՒ կազմակերպության` Արևմտյան Հայաստանի ճամփորդության ընթացքում այցելել են Կեսարիա (Kayseri), Կարս, Անի քաղաքներ, Խծկոնքի վանական համալիր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ, ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2001 թ. մարտ-ապրիլ (14 օր) եւ հոկտեմբեր-նոյեմբեր (18 օր) ամիսներին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Արցախում (ԼՂՀ)` Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների 17 գյուղերում եւ դրանց հանդամասերում, ուսումնասիրվել են պահպանված հուշարձանները, քարտեզագրվել` մանրատեղանունները:
2001 թ. հուլիսին իրականացվել է 10-օրյա ճամփորդություն դեպի Ջավախք` երկրամասին նվիրված աշխատությունը դաշտային նյութերով լրացնելու նպատակով:
Ազատագրված շրջանների պատմական հուշարձաններին նվիրված ֆիլմի նկարահանումը (պատասխանատուն էր պրն. Սերոժ Մելիք-Հովսեփյանը (Փարիզ) ամբողջացնելու նպատակով 2001 թ. օգոստոսին կարճաժամկետ ճամփորդություն է կատարվել դեպի Արցախ:
Տարվա ընթացքում Սամվել Կարապետյանն իրականացրել է մեկ ճամփորդություն դեպի Խոսրովի արգելոց` մշակման ընթացքում գտնվող «Խոսրովի արգելոցի միջնադարյան հուշարձանները» աշխատությունն ամբողջացնելու համար:
Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում ՀՃՈՒ կազմակերպության արխիվները համալրվել են ևս 950 պատկերներով, չափագրություններով եւ վիմագրերի ընդօրինակություններով:
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարեւորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է եւ ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն եւ խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ եւ այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում:
Համալիրի վերանորոգման աշխատանքներն ինչպես մշակույթի պահպանության, այնպես էլ հողատարածքային պատկանելության իմաստով եզակի կարեւորություն ունեն:
2001 թ. վերանորոգման աշխատանքների մեկենասն է Նյու Յորքում բնակվող Էդիլ Հովնանյանը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՃՈՒ կազմակերպությունը 1997 թ.-ից սկսել է «Գիտական ուսումնասիրություններ» շարքի հրատարակությունը: 2001 թ. դրությամբ լույս է տեսել 4 հատոր: Դրանք են`
1. «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1997 թ.)
2. «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1998 թ.)
3. «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (հեղինակ` Սամվել Կարապետյան, 1999 թ.), ռուսերեն և անգլերեն տարբերակները` 2000 և 2001 թթ.
4. «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները» (հեղինակ` ճարտ. Արտակ Ղուլյան, 2001 թ., հովանավորներ` Շահեն եւ Մարթա Հարությունյաններ (Լոս Անջելես):
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2001 թ. կազմակերպությունը շարունակել է առաջիկայում հրատարակվելիք հատորների մշակման աշխատանքները:
Տարեսկզբից մինչև մայիս (մարտ-ապրիլ ճամփորդության ընդմիջումով) իրականացվել են Արմեն Հախնազարյանի «Արտազի պատմական հուշարձանները» աշխատության համար շուրջ 30 տարիների ընթացքում հավաքած նյութերի մշակման աշխատանքները:
2001 թ. մայիս ամսից ի վեր ընթացել են «Ջավախք» աշխատության` ավելի քան 10 տարվա ընթացքում հավաքված նյութերի մշակման աշխատանքները: Պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագլխին գտնվող հիմնականում հայաբնակ Ջավախք գավառը հարուստ է պատմական բազմաբնույթ հուշարձաններով: Այն ցայսօր ուսումնասիրված է անբավարար եւ միակողմանի: Հրատարակվելիք աշխատության նպատակն է սկզբնաղբյուրների եւ արխիվային հարուստ նյութերի հիման վրա ներկայացնել գավառի բոլոր բնակավայրերի պատմությունը և հայերեն, վրացերեն, արաբատառ թուրքերեն վիմագրերի վերծանությունները:
Ընթացքի մեջ է «Հայկական եկեղեցիները Վրաստանում» աշխատության էջադրման աշխատանքը:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
Բազմաբնույթ աշխատանքներին զուգահեռ` ՀՃՈՒ կազմակերպության անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել 2001 թ. տեղի ունեցած գիտաժողովներին: Հիշատակելի են «Քաղաքակրթությունների երկխոսություն» (Երեւան, 20-24 օգոստոս), «Քրիստոնեական Հայաստանը` քաղաքակրթությունների խաչմերուկ» (Երեւան, 19-21 սեպտեմբեր) եւ «Հուշարձանների պահպանության խնդիրները» (Ստեփանակերտ, 7-9 նոյեմբեր) գիտաժողովները, որտեղ կազմակերպության անդամները հանդես են եկել զեկուցումներով:
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2001 թ. ընթացքում ՀՃՈՒ կազմակերպության անդամները տարբեր համալսարաններում պարբերաբար հանդես են եկել Պատմական Հայաստանի գավառների բնակավայրերին ու պատմական հուշարձաններին նվիրված դասախոսություն-զեկուցումներով, որոնք ուղեկցվել են սահիկների ցուցադրմամբ:
ՕՐԱՑՈՒՅՑ
2001 թ. տարեվերջին հրատարակված 2002 թ. օրացույցը նվիրված է Դադի վանքին:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2000 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2000 թ. փետրվարին ՀՃՈՒ կազմակերպությանը տրամադրվել է գրասենյակ Երևանում` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2000 թ. ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է 2 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Կեսարիա, Ակն, Վան-Տոսպ, Մուշ, Կարս գավառներ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1996 թ. ՀՃՈՒ կազմակերպության և Իրանի «Փարդիս» պետական համալսարանի միջև կնքվել է մի պայմանագիր` հետագա տարիներին Նոր Ջուղայի հայկական ճարտարապետությունը համատեղ ուսումնասիրելու նպատակով: 1999 թ. նոյեմբերին Թեհրանում կայացած միասնական ժողովում քննարկվել են մինչ օրս կատարված ուսումնասիրություններն ու հետագա անելիքները:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
2000 թ. ևս Սամվել Կարապետյանն իրականացրել է մի քանի ճամփորդություն:
2000 թ. հուլիսին ֆիլմ նկարելու նպատակով իրականացվել է 1 ճամփորդություն դեպի ազատագրված շրջաններ:
Նկարահանման պատասխանատուներն էին Սերոժ Մելիք-Հովսեփյանը (Փարիզ) և Ատոմ Սապոնչյանը (Լոնդոն):
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն և խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ և այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչև իսկ վթարային վիճակում:
Դեռևս 1993 թ. սեպտեմբերին ՀՃՈՒ կազմակերպության նախաձեռնությամբ վանական համալիրը ենթարկվել է մանրազնին չափագրության:
1994 թ. պատրաստվել է յուրաքանչյուր կառույցի վերականգման նախագիծը:
2000 թ. կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Մասամբ նորոգվել են համալիրի արևմուտքում գտնվող թաղածածկի խուցերը, որտեղ բնակվում էին շինարարները:
2. Մաքրվել է եկեղեցու տանիքը և մասամբ վերաշարվել: Ավարտվել է հարավային թաղի կղմինդրե ծածկը:
3. Վերաշարվել են գմբեթի քիվերը, չպահպանված և վնասված հատվածը նորից տաշվել է նույն քարից:
4. Լիովին վերականգնվել են վեղարը և նրա կղմինդրե ծածկը:
5. Ներսից մաքրվել է եկեղեցու պատերի քայքայված և սևացած սվաղի շերտը, վերականգնվել՝ խորանի բաժինը:
6. Սյունասրահի թեքված սյուները վտանգում էին վերանորոգվող եկեղեցին: Ստեղծված վիճակը պարտադրում էր ծրագրից դուրս տանիքում կուտակված հողը թեթևացնել և վերանորոգել վնասված սյուները:
Աշխատանքները դադարեցվել են դեկտեմբերին ցրտի պատճառով:
2000 թ. կատարված վերանորոգությունների պատասխանատուն է Արմեն Մնացականյանը, իսկ մեկենասները՝ լոսանջելեսաբնակ Շահեն և Մարթա Հարությունյանները:
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՂՆՈՒ ՎԱՆՔՈՒՄ
Մուղնու վանական համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում` համանուն գյուղում (Երևանից հեռու է շուրջ 25 կմ):
Բաղկացած է Սբ. Գևորգ տաճարից, հյուսիս-արևելքում կառուցված հոգևորականների խցերից: Շրջապատված է գեղեցիկ այգիներով:
Մեսրոպ արք. Աշճյանի ջանքերով և ՀՃՈՒ կազմակերպության նախագծով 2000 թ. մայիսին վանքում կատարվել են վերանորոգման հետևյալ աշխատանքները.
1. Եկեղեցին դրսից շրջանցող նոր սալաքարերով ջրահեռացումն ուղղվել է դեպի ածուները` պատերից հեռացնելով խոնավությունը:
2. Միաժամանակ պահելով ուրույն տեսքը` վերանորոգվել են վանականների` Թ դարին պատկանող, ներկայումս անգործածելի քարակառույց խուցերն ու գրատունը:
Վերոնշյալ աշխատանքներից հետո` 2000 թ. սեպտեմբերին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ներկայությամբ տեղի է ունեցել վանքի օծումը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (հեղինակ՝ Սամվել Կարապետյան) աշխատության ռուսերեն տարբերակը:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
2000 թ. Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհով ՀՃՈՒ կազմակերպությունը կարողացել է ձեռք բերել առաջին անհրաժեշտ սարքավորումները:
ՕՐԱՑՈՒՅՑ
2000 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2001 թ. պատկերազարդ օրացույց՝ Արցախի Քարվաճառի շրջանի Հանդաբերդին կից վանքի Աստվածածնի խաչքարի պատկերով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1999 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1999 թ. ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է 1 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Անի, Ակն, Աղթամար, Վան, Արծկե:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1996 թ. ՀՃՈՒ կազմակերպության և Իրանի «Փարդիս» պետական համալսարանի միջև կնքվել է մի պայմանագիր` հետագա տարիներին Նոր Ջուղայի հայկական ճարտարապետությունը համատեղ ուսումնասիրելու նպատակով: 1999 թ. նոյեմբերին Թեհրանում կայացած միասնական ժողովում քննարկվել են մինչ օրս կատարված ուսումնասիրություններն ու հետագա անելիքները:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1999 թ. մարտ-ապրիլ և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սամվել Կարապետյանն իրականացրել է 2 ճամփորդություն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն և խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ և այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչև իսկ վթարային վիճակում:
Դեռևս 1993 թ. սեպտեմբերին ՀՃՈՒ կազմակերպության նախաձեռնությամբ վանական համալիրը ենթարկվել է մանրազնին չափագրության:
1994 թ. պատրաստվել է յուրաքանչյուր կառույցի վերականգման նախագիծը:
1999 թ. կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Փոքր գմբեթավոր եկեղեցու (անունը անհայտ) նորոգության երկաթբետոնե նախագիծն ընդունելի չէր, պատրաստվել է քարաղյուսե նախագիծ, որը հաստատվել է քննարկումներից հետո և գործադրվել ամռան ամիսներին:
2. Հունիսին ձեռք է բերվել անհրաժեշտ շինանյութը` աղյուս, փայտ, կիր, և փոխադրվել, ավարտվել է կրի «հանգեցնելը»:
3. Օգոստոսին պատրաստվել են եկեղեցու արևմտյան և արևելյան թաղերը պահող կաղապարները: Հեռացվել են և հետո վերականգնվել արևմտյան աղյուսե թաղը և առագաստը:
4. Սեպտեմբերին ավարտվել է հարավային կողմի փայտամածը: Քանդվել և վերականգնվել է հարավային թաղը: Հարավային ճակատի քարե շարվածքը նույնպես վերականգնվել է:
5. Հոկտեմբերին ավարտվել է հարավային և արևելյան ճակատների փայտամածը, իսկ հյուսիսային և արևելյան ճակատները լրիվ վերականգնվել են:
6. Նոյեմբերին եկեղեցու հատակի քարե սալերը փոխադրվել են Քարվաճառից, և խորանի բաժինն ավարտվել է:
Աշխատանքները դադարեցվել են դեկտեմբերին ցրտի պատճառով:
1999 թ. կատարված վերանորոգությունների պատասխանատուն է Արմեն Մնացականյանը, իսկ մեկենասները` Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում բնակվող Քարին և Գուստավ Ուփմայեր ամուսինները և բոստոնաբնակ Ջոն Վարդանը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը ներկայացնում է 1979 թ.-ից ի վեր, բայց հատկապես 1993-96 թվականներին Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Ակնի (Աղդամ), Պարտավի (Բարդա), Բայլականի, Աղջաբեդի, Թարթառի շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները: Հրատարակվել է բոստոնաբնակ տեր և տիկին Ժոզեֆ Մելիքյանների հովանավորությամբ:
ԳԻՏԱԺՈՂՈՎ
1999 թ. մայիսին ՀՀ հուշարձանների վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված հայկական ճարտարապետությանը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Սա նման հարցերով զբաղվող առաջին գիտական հավաքն էր: Ներկա էին կազմակերպության՝ արտերկրից (Պարսկաստան, Եգիպտոս, Սիրիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա, Լեհաստան) ժամանած բազմաթիվ անդամներ, որոնք հանդես են եկել դասախոսություններով:
ՕՐԱՑՈՒՅՑ
1999 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը լույս է ընծայել 2000 թ. պատկերազարդ օրացույց՝ Արցախի Քարվաճառի շրջանի Թաքյաղայա (Քեշիշ-քենդ) գյուղի ավերված եկեղեցու մուտքի խաչակիր բարավորի պատկերով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1998 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1998 թ. հուլիսին ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է 1 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Տրապիզոն, Համշենի շրջան: Ուսումնասիրվել են գյուղական տները, քարաշեն կամուրջները և բերդերը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1998 թ. Սամվել Կարապետյանն ուսումնասիրական և հետազոտական աշխատանքներ է կատարել Արցախում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ եւ խուցեր, սեղանատուն և խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ և այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչև իսկ վթարային վիճակում:
Դեռևս 1993 թ. սեպտեմբերին ՀՃՈՒ կազմակերպության նախաձեռնությամբ վանական համալիրը ենթարկվել է մանրազնին չափագրության:
1994 թ. պատրաստվել է յուրաքանչյուր կառույցի վերականգման նախագիծը:
1998 թ. կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Պատրաստվել է Կաթողիկե եկեղեցու վերականգման նախագիծը.
2. Չափագրվել է փոքր գմբեթավոր եկեղեցին (անունն անհայտ).
3. Պատրաստվել է այս եկեղեցու վերականգման նախագիծը.
4. Եկեղեցու շուրջ կուտակված հողն ու քարը հեռացնելուց հետո կատարվել են որոշ պեղումներ և ջրահեռացման աշխատանքներ.
5. Եկեղեցու գմբեթատակ բավականին վնասված կամարներն ու թմբուկը կառուցված են քարի և աղյուսի համակցմամբ, որոնց վերանորոգումը բարդ է և հավանաբար կտևի 2 տարի:
1998 թ. կատարված վերանորոգությունների պատասխանատուն է Արմեն Մնացականյանը, իսկ մեկենասը` արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանը` ի հիշատակ եղբոր` Հակոբ Աշճյանի:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1996 թ. ՀՃՈՒ կազմակերպության և Իրանի «Փարդիս» պետական համալսարանի միջև կնքվել է մի պայմանագիր` հետագա տարիներին Նոր Ջուղայի հայկական ճարտարապետությունը համատեղ ուսումնասիրելու նպատակով:
Սակայն համալսարանի պաշտոնյաների կազմի փոփոխության պատճառով աշխատանքները 1998 թ. դանդաղ են ընթացել:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը ներկայացնում է 1991 թ.-ից անկախ Վրաստանում պետական քաղաքականության հոգածությամբ իրականացվող մշակութային ջարդը` հայկական եկեղեցիների նպատակադրված վերացնելը կամ վերափոխելը վրացական եկեղեցու, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ իսպառ անհետացնելը երկրի երեսից: Հրատարակվել է շվեյցարաբնակ պ. Գրոնիկ Փափազյանի հովանավորությամբ:
ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
1998 թ. նոյեմբերի 26-ին մի քանի հայ ճարտարապետներ Արաքս գետի իրանական ափից ականատես են եղել, թե ինչպես են գետի մյուս` նախիջևանյան ափին բանվորները քանդում, կռունկներով բարձրացնում են տապանաքարերը և հավաքում գնացքի վագոնների մեջ, որից հետո բուլդոզերով հարթեցնում են հողը և ծածկում հետքերը:
1998 թ. դեկտեմբերին ՀՃՈՒ կազմակերպությունը համապատասխան նամակներով դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և UNESCO-ին` համաշխարհային մշակույթի մաս կազմող Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի` ադրբեջանական իշխանությունների կողմից պետականորեն ծրագրված և միտումնավոր ոչնչացման առնչությամբ:
ՕՐԱՑՈՒՅՑ
1998 թ. տարեվերջին ՀՃՈՒ կազմակերպությունը պ. Քարլ Ուլբրիխտի նախաձեռնությամբ և մեկենասությամբ լույս է ընծայել 1999 թ. պատկերազարդ օրացույց՝ «Դադի վանք» խորագրով:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1997 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1997 թ. Սամվել Կարապետյանն ուսումնասիրական և հետազոտական աշխատանքներ է կատարել Քարվաճառի (Քյալբաջար) շրջանում:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1996 թ. ՀՃՈՒ կազմակերպության և Իրանի «Փարդիս» պետական համալսարանի միջև կնքվել է մի պայմանագիր` հետագա տարիներին Նոր Ջուղայի հայկական ճարտարապետությունը համատեղ ուսումնասիրելու նպատակով:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (հեղինակ` Սամվել Կարապետյան). աշխատությունը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններից կամ պատմական Բուն Աղվանք երկրամասի տարածքից հավաքած հայերեն վիմագրերը: Հրատարակվել է շվեյցարաբնակ պ. Գրոնիկ Փափազյանի հովանավորությամբ:
1997 թ. ևս հրատարակվել է «Գարդմանք» թերթը, որի առաջին երեք համարների խմբագիրը Սամվել Կարապետյանն է:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1996 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՄՆ-ՈՒՄ
1996 թ. Լոս Անջելես քաղաքում ստեղծվել է կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը Շահեն Հարությունյանի նախագահությամբ: Անդամներն են տիկ. Ռուբինա Տեր-Սարգսյանը, Ռազմիկ Հարությունյանը, Մարկո Բրամբիլան, Արմեն Ջանյանը, Մարկ Շենյանը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1996 թ. ՀՃՈՒ կազմակերպության և Իրանի «Փարդիս» պետական համալսարանի միջև կնքվել է մի պայմանագիր` հետագա տարիներին Նոր Ջուղայի հայկական ճարտարապետությունը համատեղ ուսումնասիրելու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1996 թ. Սամվել Կարապետյանը 24 օր ուսումնասիրական և հետազոտական աշխատանքներ է կատարել Քաշաթաղի (Լաչին) շրջանում:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1996 թ. սեպտեմբերից սկսել է հրատարակվել «Գարդմանք» թերթը, որի առաջին երեք համարների խմբագիրը Սամվել Կարապետյանն է:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1996 թ. աշնանը ՀՃՈՒ կազմակերպությունը ձեռք է բերել Sony-DCR VX 1000 E տեսախցիկ, որն ի վիճակի է գերազանց որակով պատրաստել կինո-հեռուստատեսության չափանիշներին համապատասխան ժապավեններ:
Քաշաթաղի (Լաչին) շրջանից և հուշարձաններից ունեցել ենք Super 8 վիդեո ժապավեններ, սակայն վերոնշյալ արդի սարքավորումը ձեռք բերելով` հարկավոր է մեկ անգամ ևս նկարահանել եղածը, որը կսկսվի 1997 թ. գարնանը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1995 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1995 թ. օգոստոսին ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է 1 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Վանա լճի ափամերձ շրջաններ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1995 թ. ընթացքում Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվել են մի քանի ճամփորդություններ դեպի Արցախի ազատագրված շրջաններ` Քարվաճառ (Քյալբաջար), Քաշաթաղ (Լաչին), Քաշունիք (Ղուբաթլի), Կովսական (Զանգելան), Ջրական (Ջաբրայիլ), Վարանդա (Ֆիզուլի), Ակն (Աղդամ):
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1995 թ. լույս են տեսել «Հայկական եկեղեցիները Վրաստանում» ցուցակ և քարտեզ (հեղինակ` Ս. Կարապետյան):
1995 թ. լույս է տեսել «Ջավախքի խաչքարեր» գրքույկը (հեղինակ` Ս. Կարապետյան):
1995 թ. լույս են տեսել «ԼՂՀ և ազատագրված շրջաններ» և «Հայաստանի Հանրապետություն» քարտեզները (հեղինակ` Ս. Կարապետյան):
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
1995 թ. հոկտեմբերի 11-ին Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի ներկայությամբ բացվել է Քարվաճառի հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը: Սրան զուգահեռ` Սամվել Կարապետյանը ամեն օր հանդես է եկել դասախոսություններով` խոսելով ՀՃՈՒ կազմակերպության` հարևան երկրներում կատարված գիտարշավների արդյունքների մասին և սահիկներով ցուցադրել այն:
Նույն ցուցահանդեսը նոյեմբերի 16-21-ը ներկայացվել է Արցախում` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի շենքում:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1994 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1994 թ. օգոստոսին ՀՃՈՒ կազմակերպությունն իրականացրել է 2 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Վանա լճի հյուսիսային շրջաններ` Սիփանից մինչև Արճեշ, Արծկե, Դատվան քաղաքներ, ինչպես նաև Ակն, Արաբկիր, Դերջան, Խարբերդ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
1994 թ. ընթացքում Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվել են մի քանի ճամփորդություններ դեպի Արցախի ազատագրված շրջաններ` Քարվաճառ (Քյալբաջար), Քաշաթաղ (Լաչին), Քաշունիք (Ղուբաթլի), Կովսական (Զանգելան), Ջրական (Ջաբրայիլ), Վարանդա (Ֆիզուլի), Ակն (Աղդամ):
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Դադի վանական համալիրը հայկական ճարտարապետության կարևորագույն, Արցախյան ճարտարապետական դպրոցին հարազատ ու բնորոշ նմուշներից է և ունի ապագայում գործուն դառնալու բոլոր հնարավորությունները:
Վանական համալիրը բաղկացած է պաշտամունքային 10 կառույցներից` 4 եկեղեցի` Կաթողիկե (1214 թ.), միանավ (1283-1293 թթ.), Դադի (ԺԳ դար), գմբեթավոր փոքր (ԺԳ-ԺԴ դդ.), 6 մատուռ և բազմաթիվ այլ շինություններից` տաճար (1211 թ.), ժամատուն (1224 թ.), զանգակատուն (1283 թ.), սրահ և խուցեր, սեղանատուն և խոհանոց (1211 թ.-ից հետո), հյուրանոց, հնձան, մառան, իշխանական ապարանք (ԺԳ դար), գավիթ (1283-1293 թթ.), սյունասրահ (ԺԳ-ԺԴ դդ.), շրջապարիսպ, դարպասներ և այլ սենյակներ (ԺԳ-ԺԴ դդ.): Դրանց մեծ մասը մեզ է հասել կանգուն, բայց քայքայված, մինչև իսկ վթարային վիճակում:
Դեռևս 1993 թ. սեպտեմբերին ՀՃՈՒ կազմակերպության նախաձեռնությամբ վանական համալիրը ենթարկվել է մանրազնին չափագրության:
1994 թ. պատրաստվել է յուրաքանչյուր կառույցի վերականգման նախագիծը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1994 թ. հունիսին Երևանում մահկանացուն կնքեց կազմակերպության գիտական խորհրդի անդամ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանը:
ՀՃՈՒԿ-ի գիտխորհրդի անդամներ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը (Նյու Յորք) և դոկտ. Արմեն Մութաֆյանը (Փարիզ), մեր կոչին ընդառաջ, պատրաստակամություն են հայտնել հովանավորելու կազմակերպության հետագա գործունեությունը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1992 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
1992 թ. Թեհրանում բացվել է ՀՃՈՒ կազմակերպության մասնաճյուղ «Հուսկ» հաստատության մեջ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ
1992 թ. ամռանը կատարվել է Հայկական Կիլիկիայի հարավում գտնվող Քեսաբի շրջանի եկեղեցիների և բնակելի քարաշեն տների չափագրությունը: Ճարտարապետ Գևորգ Երամյանն աշխատանքը սկսել է Եաղուպիեի Սբ. Աննա եկեղեցուց, իսկ տիկին Մարուշ Երամյանը` ներկայացրել շինությունների համառոտ պատմությունը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
1992 թ. ՀՃՈՒ կազմակերպությունը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ իրականացրել է 4 ճամփորդություն Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ծոբոփոր և Բողնոփոր, մասամբ Քվեշափոր գավառներում` ներկայիս Վրաստանի հարավում գտնվող Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում: Լուսանկարվել, չափագրվել են բազմաթիվ հուշարձաններ, վերծանվել` արձանագրություններ:
Ավարտվել է նախորդ տարվանից սկսված Մառնեուլի շրջանի 308 հուշարձանի հաշվառումը, իսկ Բոլնիսի շրջանում` աշխատանքների կեսը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Մի քանի տարի է, ինչ կազմակերպությունը գործին գիտակից և սրտացավ մի խումբ անհատների օգնությամբ ձեռնամուխ է եղել Պատմական Հայաստանի` ներկայիս Իրանի տարածքում գտնվող Արտազ, Զարեվանդ, Պարսպատունիք գավառների հայկական մշակույթին վերաբերող տվյալների հավաքագրման աշխատանքներին:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են 1571 հուշարձաններ, որոնցից 73-ը կործանվել են հիմնահատակ, 347-ը կիսքանդ վիճակում են: Խիստ տուժել է 1151 հուշարձան: Եգիպտոսի Կահիրե քաղաքում բնակվող երկու հայուհիներ` եգիպտաբան Հուրիկ Սուրուզյանը և ճարտարապետ Նաիրի Համբիկյանը, արդեն երեք տարի աշխատանքներ են կատարում աղետի գոտում և հովանավորում երկրաշարժից վնասված եկեղեցիները: 1989 թ. ուսումնասիրվել է 13, 1990 թ.` 57 վանական համալիր: Նրանք հանդես են եկել զեկուցումներով, սահիկների օգնությամբ դասախոսություններ կազմակերպել Մոնրեալ, Բոստոն, Փարիզ, Հռոմ, Կահիրե քաղաքներում` նպատակ ունենալով ներկայացնել հուշարձանների վիճակը և փորձել նյութապես օժանդակել: Հավաքված նվիրատվությունները` շուրջ 10.000 դոլար (մեծ մասը փոխանցել է Եգիպտոսի հայ համայնքը) 1992 թ. հանձնվել է Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությանը:
Այն պետք է հատկացվի Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի վերաշինությանը: Աշխատանքները սկսվելու են 1993 թ. գարնանը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. 1992 թ. հրատարակվել են Արցախ-Հայաստանի վարչական և Կարսի մարզի ազգաբաշխական քարտեզները (հեղինակ` Սամվել Կարապետյան):
2. 1992 թ. հրատարակվել են «Հայաստանի բնակավայրերը» գրքույկի առաջին երկու` «Ախալքալաք» և «Գետաշեն» համարները (հեղինակ` Սամվել Կարապետյան):
3. 1992 թ. հրատարակվել է Գետաշեն գյուղին նվիրված գիրքը (հեղինակ` Սամվել Կարապետյան):
4. 1992 թ. Թեհրանում հրատարակվել է «Գողթան գավառ» ազգագրական պատմական գիրքը (հեղինակ` Հովհաննես Հախնազարյան):
5. 1992 թ. «Հայ ճարտարապետության վավերագրեր» գրքաշարի 21-րդ համարում հրատարակվել է Արմեն Հախնազարյանի` Նոր Ջուղայի եկեղեցիներին նվիրված ուսումնասիրությունը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1990 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՃՈՒ կազմակերպությունը Եվրոպայից իրականացրել է 3 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Խոտորջուր, Համշեն, Վանա լճի հյուսիսային` Սիփանից մինչև Արճեշ քաղաք, Տրապիզոնի հարավային շրջաններ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
1. Երրորդ տարին է, ինչ կազմակերպությունը գործին գիտակից և սրտացավ մի խումբ անհատների` Սերոժ Թիլիմյան (Մակու), Անահիտ Հովսեփյան (Մարաղա, Համադան, Մաշհադ), Արմինե Յաղուբյան (Մուժամբար) օգնությամբ ձեռնամուխ է եղել Պատմական Հայաստանի` ներկայիս Իրանի տարածքում գտնվող Արտազ, Զարեվանդ, Պարսպատունիք գավառների հայկական մշակույթին վերաբերող տվյալների հավաքագրման աշխատանքներին:
2. 1990 թ. լրացվել են դեռևս 1988 թ. կատարված և 1989 թ. դեկտեմբերին Նոր Ջուղայի թեմական խորհրդին հանձնված 13 եկեղեցիների և նրանց շրջափակի չափագրությունները, կատարվել են մի շարք սրբագրումներ:
Նկարների ընդհանուր թիվը հասնում է 3000-ի:
Հետագա տարիներին համանման աշխատանքները կներգրավեն Ջուղայի բնակելի տները, քաղաքային շենքերը` դպրոց, բաղնիք, արհեստանոց, կամուրջ և այլն:
3. 1990 թ. ամռանն իրականացվել է երկու ճամփորդություն Ջուղայի թեմին պատկանող Փերիա գավառում (Շահ Աբասի բռնագաղթից հետո հայաբնակ դարձած այս գյուղերը հայաթափվել են 1946-48 թվականների ներգաղթի ժամանակ: Հայաբնակ է միայն Բոլորան գյուղը):
Ճամփորդությունների ընթացքում 20 գյուղերում չափագրվել են 10 եկեղեցիներ, ինչպես նաև լուսանկարվել դրանց արձանագրությունները:
Ուսումնասիրության հետաքրքիր նյութ է շրջանի տապանաքարերը:
Լուսանկարվել են մոտավորապես 900-ը:
4. 1990 թ. ամբողջացվել են Թեհրանի Վանագ գյուղի Սբ. Մինաս եկեղեցու չափագրությունները, արձանագրվել` շրջափակի տապանաքարերը:
5. 1990 թ. ամբողջացվել են Թավրիզի Սբ. Աստվածածին, Ղալա թաղի Սբ. Աստվածածին, Մարալան թաղի Սբ. Շողակաթ և Սբ. Սարգիս եկեղեցիների չափագրությունները:
6. Ուրմիա լճի արևելյան մասում գտնվող Մարաղա քաղաքի և շրջակայքի երբեմնի հայաբնակ Աղաջարի, Խոջամեր, Ղալաջուղ, Փեհրավա գյուղերի եկեղեցիներից ներկայումս կանգում է միայն Մարաղայի Սբ. Հովհաննես եկեղեցին: 1990 թ. ամռանը այն չափագրվել է, լուսանկարվել, ինչպես նաև արձանագրվել են տարածքի տապանաքարերը:
7. Ջուլֆայից Դարաշամբ տանող ճանապարհին է գտնվում Անդրեորդու պարսպապատ, փոքրիկ եկեղեցին: Կառուցվել է ԺԵ-ԺԶ դարերում:
1990 թ. գարնանը նորոգչական որոշ աշխատանքներից հետո եկեղեցու դրսի հատվածը մաքրվել է թափված հող ու քարից ` երևան հանելով քանդված խուցերն ու պարսպապատումը: Նորոգությունների ծախսը ստանձնել է Շահեն Հարությունյանը:
1991 թ. նախատեսվում է եկեղեցու արտաքին պատերի նորոգություն` վերանայելով նախագծային որոշ տվյալներ:
Հայ համայնքի և Պարսկաստանի «Մշակութային ժառանգություն» (Միրասե Ֆանհանգի) պետական կազմակերպության համատեղ ծրագրով և ջանքերով սկսվել են հայկական 3 վանքերի վերանորոգման աշխատանքները:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը ևս իր մասնակցությունն է ունեցել այս աշխատանքներին. հանրությանը ծանոթացրել է Ատրպատականի հայկական հուշարձաններին, ահազանգել դրանց կացության մասին, մասնակցել վերանորոգություններին:
Թադեոս առաքյալի վանք
Դեռևս 1970-ական թվականներին կատարված սխալ նորոգությունների պատճառով վնասվել էր եկեղեցին, ի մասնավորի` հյուսիսային աբսիդը:
Պատերը վտանգավոր չափի թեքվել էին, որմնաքարերը` ճաքճքել:
1988 թ. ամռանը սկսվել է այս բաժնի նորոգման դժվարին և պատասխանատու աշխատանքը:
1989 թ. ավարտվել է հյուսիսային աբսիդի վերակառուցումը:
1990 թ. կատարվել են հյուսիսային աբսիդի վերին մասի լրացուցիչ աշխատանքներ և դրանով սահմանափակվել:
Թադեոս առաքյալի վանքի մոտ` մի բլրակի վրա, գտնվում է Սանդուխտ կույսի մատուռը: Ըստ ավանդության` նահատակությունից հետո այստեղ է ամփոփվել նրա աճյունը:
1990 թ. կատարվել են նորոգություններ, որոնք հավանաբար կավարտվեն 1991 թ.:
Ստեփանոս Նախավկայի վանք
Ատրպատականի երեք վանքերից ամենավատ վիճակում է Ստեփանոս Նախավկան: 1990 թ. ամռանը առաջնահերթությունը տրվել է եկեղեցու ծածկի և նրան կից պատերի նորություններին, որոնք, հակառակ բազում դժվարությունների, կատարվել են ամենայն բարեխղճությամբ:
Ծործորի վանք
Մակու քաղաքի հարավում Բարունի ջրամբարի կառուցման հետևանքով վտանգվում էր Ծործորի վանքի գոյությունը: Եկեղեցին փրկելու միակ միջոցը տեղափոխելն էր:
Ծործորի եկեղեցու վերակառուցման աշխատանքները բաղկացած են երեք մասերից.
Առաջինը 1987 թ. եկեղեցու քարերը համարակալել և փոխադրելն էր նոր և ապահով վայր:
Երկրորդ մասը պարունակում էր 1988 թ. ամռանը կատարված հիմքից մինչև թմբուկ վերակառուցման աշխատանքը: Այն սկսվել է հիմնօրհնեքի հոգևոր արարողությամբ:
Երրորդ մասը թմբուկի և գմբեթի վերակառուցումն է: Նախագիծը կատարվել է պեղումների ժամանակ գտնված մի քանի երիզաքարերի օգնությամբ՝ պարզելով, որ գմբեթը հովհարաձև է:
Աշխատանքների ծախսը ստանձնել է ճարտարապետ Վարուժան Առաքելյանը:
ՀՃՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1989 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԶԵԿՈՒՅՑ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՃՈՒ կազմակերպությունը Եվրոպայից իրականացրել է 4 գիտարշավ դեպի Արևմտյան Հայաստան` Խոտորջուր, Համշեն, Քղի և այլն:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1989 թ. Պատրիկ Տոնապետյանը ՀՃՈՒ կազմակերպության հետ իրականացրել է մեկ ճամփորդություն Կովկասից մինչև Սև ծովի հյուսիսային շրջաններ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Դեռևս 1988 թ. կատարված Նոր Ջուղայի 13 եկեղեցիների և նրանց շրջափակի չափագրությունները 1989 թ. դեկտեմբերին հանձվել են Նոր Ջուղայի թեմական խորհրդին:
Երկրորդ տարին է, ինչ կազմակերպությունը գործին գիտակից և սրտացավ մի խումբ անհատների` Սերոժ Թիլիմյան (Մակու), Անահիտ Հովսեփյան (Մարաղա, Համադան, Մաշհադ), Արմինե Յաղուբյան և Անահիտ Մեսրոպյան (Սալմաստ), Արմինե Յաղուբյան (Մուժամբար), Հելլեն Առաքելյան և Լիդա Մարթեոսյան (Ռաշտ, Ուրմիա), Վահան Մեհրաբյան (Նոր Ջուղա), Արմեն Հախնազարյան (Նոր Ջուղայի եկեղեցիների ճարտարապետությունը) օգնությամբ ձեռնամուխ է եղել Պատմական Հայաստանի` ներկայիս Իրանի տարածքում գտնվող Արտազ, Զարեվանդ, Պարսպատունիք գավառների հայկական մշակույթին վերաբերող տվյալների հավաքագրման աշխատանքներին: Ֆինանսական ծախսը ստանձնել է տեր Բագրատ Մելքոնյանը, իսկ սարքավորումները տրամադրել է «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը:
Հայ համայնքի և Պարսկաստանի «Մշակութային ժառանգություն» (Միրասե Ֆանհանգի) պետական կազմակերպության համատեղ ծրագրով և ջանքերով սկսվել են հայկական 3 վանքերի վերանորոգման աշխատանքները:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը ևս իր մասնակցությունն է ունեցել այս աշխատանքներին. հանրությանը ծանոթացրել է Ատրպատականի հայկական հուշարձաններին, ահազանգել դրանց կացության մասին, մասնակցել վերանորոգություններին:
Թադեոս առաքյալի վանք
Դեռևս 1970-ական թվականներին կատարված սխալ նորոգությունների պատճառով վնասվել էր եկեղեցին, ի մասնավորի` հյուսիսային աբսիդը: Պատերը վտանգավոր չափի թեքվել էին, որմնաքարերը` ճաքճքել:
1988 թ. ամռանը սկսվել է այս բաժնի նորոգման դժվարին և պատասխանատու աշխատանքը: Իջեցվել են արտաքին պատի քարերը, համարակալվել, նորից տեղադրվել, երբեմն էլ մետաղե ձողիկների օգնությամբ ամրացվել ներքին պատին:
Դժբախտաբար խոնավության և ցրտի պատճառով քարերի մի մասը հաճախ նաև գեղեցիկ որմնաքանդակներով այն աստիճան էր կոտրվել, որ վերստին օգտագործելն անհնարին էր:
1989 թ. ավարտվել է հյուսիսային աբսիդի վերակառուցումը, վերահաս ցրտի պատճառով աշխատանքները կշարունակվեն 1990 թ.:
Ստեփանոս Նախավկայի վանք
Ատրպատականի երեք վանքերից ամենավատ վիճակում է Ստեփանոս Նախավկան: 12 տարի առաջ թիթեղապատվել էին եկեղեցու տանիքն ու գմբեթը:
1988 թ. աշնանը հեռացվել է տանիքի թիթեղապատումը, որի տակ երևան եկավ շատ վնասված քարածածկը, որտեղից անձրևաջուրը կործանում էր դարավոր շինությունը:
1989 թ. առաջնահերթորեն կատարվել են Պողոս-Պետրոս եկեղեցու ծածկի, ինչպես նաև մայր եկեղեցու հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան թեք ծածկերի ու վնասված կիսակլոր կամարների նորոգության աշխատանքները: Դրանց զուգահեռ՝ մասամբ նորոգվել և տեղադրվել են Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան ճակատի քարերը:
Ծործորի վանք
Մակու քաղաքի հարավում Բարունի ջրամբարի կառուցման հետևանքով վտանգվում էր Ծործորի վանքի գոյությունը: Եկեղեցին փրկելու միակ միջոցը տեղափոխելն էր:
Ծործորի եկեղեցու վերակառուցման աշխատանքները բաղկացած են երեք մասերից.
Առաջինը 1987 թ. եկեղեցու քարերը համարակալել և փոխադրելն էր նոր և ապահով վայր:
Երկրորդ մասը պարունակում էր 1988 թ. ամռանը կատարված հիմքից մինչև թմբուկ վերակառուցման աշխատանքը: Այն սկսվել է հիմնօրհնեքի հոգևոր արարողությամբ:
Երրորդ մասը թմբուկի և գմբեթի վերակառուցումն է: Նախագիծը կատարվել է պեղումների ժամանակ գտնված մի քանի երիզաքարերի օգնությամբ՝ պարզելով, որ գմբեթը հովհարաձև է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Ջուլֆայից Դարաշամբ տանող ճանապարհին է գտնվում Անդրեորդու պարսպապատ, փոքրիկ եկեղեցին: Կառուցվել է ԺԵ-ԺԶ դարերում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել 1990 թ. գարնանը սկսվող նորոգությունների համար:
Տղմուտի ձորում՝ Մարաքանդ և Դարաշամբ գյուղերի միջև, կան մի քանի եկեղեցիներ: Դրանցից է ԺԵ դարում սրբատաշ, սպիտակ քարերով կառուցված, կենտրոնագմբեթ Սբ. Գևորգ եկեղեցին, որը ներկայումս գտնվում է լքված, բարձիթողի վիճակում: Վերականգնման աշխատանքներն անհապաղ չսկսելու դեպքում մանավանդ գմբեթը ենթակա է կործանման:
ՄԻԿՐՈՖԻԼՄԵՐ
Դեռևս 1983 թ. ՀԽՍՀ պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության և ՀՃՈՒ հասարակական կազմակերպության ջանքերով ձեռք բերված նյութերի հիման վրա դր. Վազգեն Բարսեղյանի (Նյու Յորք, ԱՄՆ) մեկենասությամբ լույս է տեսել «Հայկական ճարտարապետություն» խորագրով միկրոֆիլմերի մի քանի հատորներ, որոնց նպատակն է հանրությանը ծանոթացնել հայկական ճարտարապետությանը:
1989 թ. լույս է տեսել հերթական` 7-րդ հատորը: