ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 55-ԱՄՅԱԿ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՀՈԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԻՄԱԳՐԵՐԸ

Տեսակ Շնորհանդես
Վերնագիր ՀՃՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 55-ԱՄՅԱԿ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՀՈԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԻՄԱԳՐԵՐԸ
Համառոտ տեղեկություն ԵՊՀ պատմության ֆակուլտետի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ 2024 թ․ նոյեմբերի 21-ին Պատմության ֆակուլտետի ընթերցասրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՃՈՒ հիմնադրամի 55-ամյակին։
Հիմնադրամի վարչությունը Պատմության ֆակուլտետի գրադարանին նվիրաբերեց հիմնադրամի հրատարակությունների ամբողջական հավաքածուն:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան հիմնադրամի հրատարակած «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի 21-րդ հատորի՝ «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» շնորհանդեսը և «Հնդկաստան. հայկական հետքերով» ֆիլմի պրեմիերան։
Միջոցառման բանախոսներն էին՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, վիմագրագետ, ձեռագրագետ, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Արսեն Հարությունյանը: