ԱՐՑԱԽԻ ՎՏԱՆԳՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հրատարակվել է անգլերեն

Տեսակ Գիտական ուսումնասիրություն
Վերնագիր ԱՐՑԱԽԻ ՎՏԱՆԳՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինակ Րաֆֆի Քորթոշյան
Հրատարակման թվականը 2022
Համառոտ տեղեկություն Անգլերենով հրատարակված գիրքը նպատակ ունի մերկացնել Ադրբեջանի Հանրապետության մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաև օտար հանրությանը ներկայացնել Արցախի վտանգված հայկական մշակույթը:
Բաղկացած է երկու բաժիններից:
Առաջին բաժնում ներկայացվում է 1991 թվից ցարդ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութեր (իրականություններն ավելի տեսանելի դարձնելու համար որդեգրվել է նոր մոտեցում, փաստերը ներկայացնել նաև թվային տարբերակով՝ QR կոդերի միջոցով):
Երկրորդում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած և վտանգված պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի):
Հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) տրամադրած դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր (University of California, Davis) Թալին Գրիգորի խմբագրությամբ:
Հրատարակվել է անգլերեն