Օգտագործված գրականության ցանկ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Օգտագործված գրականության ցանկ

Առաքել Դաւրիժեցի, Գիրք Պատմութեանց, Երևան, 1990:

«Արձագանք», 1886, № 21:

Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:

Գասպարյան Մ., ՀՍՍՀ հին կամուրջները, «Բանբեր Երևանի Համալսարանի», 1987, № 2:

Գրիգորյան Բ., Բրաջուր, «Գարդմանք», 1996, № 1:

Դիվան հայ վիմագրության, պր. V, Երևան, 1982:

Եղ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ), Ս. Քամալյանի ֆ., տետր № 1, VI-11:

Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշապատ, 1900:

Լեո, Իմ հիշատակարանը, ԵԺ, հ. 8:

Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999:

Կարապետյան Ս., Հյուսիսային Արցախ, Բեյրութ, 2004:

Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, Զ, Երևան, 1934:

Հայաստանի Ազգային Դիվան (ՀԱԴ), ֆ. 57, ց. 1, գ. 3:

Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», 1885, № 66:

Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960:

Ղահրամանյան Կ., Օջախի գիրք. Նշխարներ, Երևան, 2002:

Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:

«Մշակ», 1902, № 161: 1913, № 123:

«Նոր-Դար», 1884, № 121: 1887, № 113; 127: 1893, № 47:

Շահինյան Ա. Ն., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները, Երևան, 1984:

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:

Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի, Բ, Ս. Էջմիածին, 1842:

Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842:

Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, № 36:

Տէր-Գասպարեանց Ա., Ճանապարհորդութիւն դէպի Ղափան, «Մեղու Հայաստանի», 1885, № 101:

Րաֆֆի, Երկու ամիս Աղուանից եւ Սիւենաց աշխարհներում, «Լումայ», 1896, գիրք Բ, յունիս:

“Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, Тифлис, 1888.

Джафарзаде И., Историко-археологический очерк Старой Гянджи, Баку, 1949.

”Известия АН Аз. ССР”, 1946, № 5.

Иксъ, Губернский город Елисаветополь, “Кавказ”, 1880, № 243.

“Кавказ”, 1870, № 76.

Карапетян С., Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха, Ереван, 2000.

Мамедзаде К., Строительное искусство Азербайджана, Баку, 1983.

Сегалъ И., Елисаветопольская губерния. Впечатления и воспоминания, “Кавказский вестник”, Тифлис, 1902, № 5.

Усейнов М., Бретаницский Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, Москва, 1963.

Щеблыкин И., Памятники Азербайджанского зодчества эпохи Низами, Баку, 1943.

Щусев П., Мосты и их архитектура, Москва, 1953.

Karapetian, S. Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Yerevan, 2001.

Karapetian, S. Northern Artsakh. Yerevan, 2007.


Բերդաձորի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Բերդաձորի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծշեն գյուղից 1 կմ հյուսիս-արևելք` Հակարիի (Հագարի) ձախ վտակ Բերդաձոր գետի վրա: Միաթռիչք է, երկարությունը` 5,30 մ, լայնությունը` 5,05 մ: Կառուցվել է 1920-ական թթ.: Կոորդինատներն են` N 39՛40՛17.28՛՛, E 46՛36՛05.64՛՛:


Հովսեփի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հովսեփի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Խանլարի շրջանի` 1988 թ.-ից հայաթափ Բրաջուր գյուղի հարավարևելյան կողմում: 1927 թ. կառուցել է բրաջուրցի Հովսեփ Գրիգորյանը __11. Գրիգորյան Բ., Բրաջուր, «Գարդմանք», 1996, № 1, էջ 3::


Հակի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հակի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի հարավային եզրին` Աղավնո գետի ձախ վտակի վրա: Կառուցվել է 1900-ական թվականներին: Երկթռիչք է, կառուցված սրբատաշ և անմշակ քարով, կրաշաղախով:


Ձորին խաչի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ձորին խաչի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի հարավային եզրին: Համաձայն կամրջի աջափնյա խելի հոսքընթաց ճակատին ագուցված շինարարական արձանագրության` կառուցվել է 1913 թ. հասարակության միջոցներով.

Այս Սու(ր)բ Ծորեիան (կամուրջը) | յիշատ(ակ է) պօլօր | Ծամծօր ժօղօ|վօ(ր)տ, 1913 (ա)մ(ի):

Հրատ. առաջին անգամ:

Թռիչքի երկարությունը 4,96 մ է, լայնությունը` 4,72 մ: Կոորդինատներն են` N 39՛29՛37.02՛՛, E 46՛57՛49.20՛՛:


Սմբոտանի (Տրեխների կապ) կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Սմբոտանի (Տրեխների կապ) կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ: Թռիչքի երկարությունը 4,15 մ է, լայնությունը` 3,28 մ: Ժամանակը` Ի դարի սկիզբ: Կոորդինատներն են` N 39՛28՛55.26՛՛, E 46՛57՛49.38՛՛:


Սուլուքի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Սուլուքի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Խանլարի շրջանի` 1990 թ.-ից հայաթափ Ազատ գյուղի հարավային եզրին: Կամրջի թռիչքը 3,61 մ է, անցուղու լայնությունը՝ 4,51 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 7,10 մ: Ժամանակը` 1900-ական թթ.:


Երկաթավորքի կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Երկաթավորքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղում: Միաթռիչք կամուրջը կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Գետի հոսքընթաց ճակատի երկու առանձին քարերին ունի շինարարական արաբերեն արձանագրություն, որտեղ ընթերցվում է կառուցող վարպետներից մեկի` Միքայելի անունը: Թռիչքը 9,15 մ է, լայնությունը` 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 5,50 մ: Կառուցվել է 1912-1913 թթ.: Կոորդինատներն են` N 39՛18՛51.72՛՛, E 46՛36՛11.46՛՛:

Արձանագրություն. արաբերեն` 5 տող, ելնդագիր.

بانيه خير الحاج ماح بد ابن صمى د…ير ي… الله اجرا حسنا امين سنة ١٣٣١

Թարգմ. Կառուցվել է Սամայի որդի Մահ-Պետի բարերարությամբ…, Աստված լավությամբ վարձատրի, թվին 1331 (1912-1913):

Արձանագրություն. արաբերեն` 6 տող, ելնդագիր.

… | … | … | قد اشترك فيه نوخبة ش…يق منن ميكائيل

Թարգմ. …սրա մեջ մասնակցել է ընտրանի …, որոնցից է Միքայելը…:

Հրատ. առաջին անգամ (ընթերցումները` Րաֆֆի Քորթոշյանի):

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղում: Միաթռիչք կամուրջը կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Գետի հոսքընթաց ճակատի երկու առանձին քարերին ունի շինարարական արաբերեն արձանագրություն, որտեղ ընթերցվում է կառուցող վարպետներից մեկի` Միքայելի անունը: Թռիչքը 9,15 մ է, լայնությունը` 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 5,50 մ: Կառուցվել է 1912-1913 թթ.: Կոորդինատներն են` N 39՛18՛51.72՛՛, E 46՛36՛11.46՛՛:

Արձանագրություն. արաբերեն` 5 տող, ելնդագիր.

بانيه خير الحاج ماح بد ابن صمى د…ير ي… الله اجرا حسنا امين سنة ١٣٣١

Թարգմ. Կառուցվել է Սամայի որդի Մահ-Պետի բարերարությամբ…, Աստված լավությամբ վարձատրի, թվին 1331 (1912-1913):

Արձանագրություն. արաբերեն` 6 տող, ելնդագիր.

… | … | … | قد اشترك فيه نوخبة ش…يق منن ميكائيل

Թարգմ. …սրա մեջ մասնակցել է ընտրանի …, որոնցից է Միքայելը…:

Հրատ. առաջին անգամ (ընթերցումները` Րաֆֆի Քորթոշյանի):


Քարե կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Քարե կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Խանլարի շրջանի` 1988 թ.-ից հայաթափ Բրաջուր գյուղի արևելյան եզրին: Կառուցվել է 1910 թ. հասարակության միջոցներով __11. Գրիգորյան Բ., Բրաջուր, «Գարդմանք», 1996, № 1, էջ 3::


Մազի (Գետի Գոմերի) կամուրջներ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Մազի (Գետի Գոմերի) կամուրջներ

Գտնվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծշեն և Տոնաշեն գյուղերի միջասահմանին` Մատաղիսից Տրտու (Թարթառ) գետի հովտով դեպի Ջրաբերդ ձգվող ճանապարհի միջնամասում, միմյանց կից: Համաձայն շինարարական արձանագրության` երկրորդ կամուրջը կառուցվել էր 1902 թ. տոնաշենցի Հարություն Հայրապետյանցի նյութական օժանդակությամբ և վարպետ Աբրահամ Քամալյանցի ջանքերով.

Հայս կամուրջս շինվեց 1902 թ. Տոնաշեն գ(յու)ղ(ացի) Հարու(թ)յ(ու)ն Հայրապետյանի ծախսովն: Այս գարմուրջիս վարպետըն է Գյունէ ճարտարեցի Աբրահամ Քամալեանց, 1902 թ.:

Հրատ. առաջին անգամ:

Կամրջին կից առկա է ակնհայտորեն ավելի հին` հավանաբար միջին դարերից ավանդված և վստահաբար շատ ավելի վաղ կործանված մեկ այլ կամրջի մնացորդներ (ավելի լավ է պահպանվել ձախակողմյան խելը):

Արցախի ազատամարտի ընթացքում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Մազի կամ Գետի Գոմերի կամուրջը, ցավոք, պայթեցվել է: Ոչնչացված կամրջի տեղում ներկայումս ավելի բարձր դիրքում կառուցված է մետաղական կառուցվածքով նոր կամուրջ:

Կամուրջն ուներ 8,62 մ թռիչքի երկարություն և 4,20 մ անցուղու լայնություն: Բարձրությունը ջրի մակարդակից 10,75 մ էր: