ՎԱՐՁՔ N 7

Տեսակ Պարբերական
Վերնագիր ՎԱՐՁՔ N 7
Գլխավոր խմբագիր Սամվել Կարապետյան
Համար 7, հուլիս-սեպտեմբեր 2012
Համառոտ տեղեկություն Հերթական` 7-րդ համարը ներկայացնում է պատմության, հնագիտության եւ ճարտարապետության հարցերին նվիրված ցարդ չարծարծված եւ կամ գրեթե չարծարծված մի շարք նյութեր, որոնք լրացված են բազմաթիվ լուսանկարներով, չափագրություններով եւ քարտեզներով:
Համարում տեղ են գտել Սամվել Կարապետյանի «Նոր տվյալներ Խաթրավանքի հիմնադրման և շինարարական ընթացքի մասին», «Ագուլիսի երկրորդ եղեռնը», «Մրենը և նրա հուշարձանները», Րաֆֆի Քորթոշյանի «910 թ. նորահայտ խաչքարի բեկոր Խոտակերաց վանքից», «Մոռացված Խնե», Սամվել Այվազյանի և Գագիկ Սարգսյանի «Դադի վանքում 2008 թ. կատարված պեղումները» հոդվածները: